Նոր մզկիթ (Ստամբուլ)
| Նոր մզկիթ թուրքերեն՝ Yeni Cami թուրքերեն՝ Valide Sultan Camii | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ, տեսարժան վայր, կառույց, պատմական շենք և külliye? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Էմինյոնյու[1] |
| Աշխարհագրական տեղադրաում | Մարմարածովյան տարածաշրջան |
| Մասն է | Ստամբուլի պատմական շրջաններ |
| Հիմնվել է | 1597 |
| Կառուցման սկիզբ | 1597 |
| Կառուցման ավարտ | 1665 |
| Կարգավիճակ | գործող մզկիթ |
| Պատվիրող | Թուրհան Խադիջա Սուլթան և Սաֆիե Սուլթան |
| Ճարտարապետություն | |
| Ճարտարապետ | Դավութ Աղա |
| Ոճ | օսմանյան դասական ոճ |
| Գմբեթ | 66 |
| Արտաքին գմբեթի բարձրություն | 36 մետր |
| Արտաքին գմբեթի տրամագիծ | 17,5 մետր |
| Մինարեթներ | 2 |
| Շինանյութ | մարմար, գրանիտ |
| 41°01′01″N 28°58′20″E / 41.016875°N 28.972141°E | |
![]() | |
![]() | |
Նոր մզկիթ (Ենի Ջամի, թուրքերեն՝ Yeni Cami), հայտնի է նաև որպես Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Valide Sultan Camii) կամ Վալիդե Սուլթանի նոր մզկիթ (թուրքերեն՝ Yeni Valide Sultan Camii՝ պաշտոնական անվանումը[3]), Ստամբուլ ամենամեծ մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում՝ Էմինյոնյու թաղամասում՝ Գալաթայի կամրջի մոտ։
Կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթի կառուցումը սկսվել է 1597 թվականին Մուրադ III սուլթանի կնոջ Սաֆիե սուլթանի հրամանով։ Ճարտարապետ ընտրվել է Միմար Սինանի աշակերտ Դավութ աղան։ Երբ երկու տարի անց Դավութ աղան մահացավ, նրան փոխարինեց Դալգիչ Ահմեդ աղան։ Կառուցումը տևել է կես դարից ավելի և ավարտվել է միայն Թուրհան սուլթանի օրոք։
Էմինյոնյու թաղամասը եղել է Ստամբուլի առևտրական կենտրոնը, որտեղ հիմնականում ապրել են հրեաներ։ Այս թաղամասի ընտրությունը մեծ մզկիթ կառուցելու համար հասկանալի էր.սուլթանուհին ցանկանում էր մեծացնել իսլամի ազդեցությունը քաղաքի ոչ մուսուլման բնակչության շրջանակներում։ Մեհմեդ III-ի մահից հետո 1603 թվականին Սաֆիեն ուղարկվել է Հին պալատ։ Մզկիթի կառուցումը դադարեցվեցմ քանի որ նոր սուլթան Ահմեդ I-ը հետաքրքրված չէր նախագծով։ Ժամանակի ընթացքում, կառույցը վերածվեց ավերակի։ 1660 թվականին հրապարակը, որտեղ գտնվել է կիսակառույց մզկիթը, տուժեց հրդեհից։ Հրդեհը գրավեց վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը և նրա հրամանով մզկիթը կառուցվեց։ Կառուցումը ավարտվել է 1665 թվականին։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը ունի 66 գմբեթ, որոնք դասավորված են բրգաձև։ Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք շերեֆե (պատշգամբ)։ Գլխավոր գմբեթը ունի 36 մետր բարձրություն և եզերվում է չորս ենթագմբեթներով։ Մզկիթի տանիքին առկա են տարբեր տրամագծերի գմբեթներ։ Այս ոճը կիրառվել են նաև Միմար Սինանը Շեհզադե մզկիթում և Սեդեվքարա Մեհմեդ Աղան՝ Կապույտ մզկիթում։
Ներքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթի ներսը լավ լուսավորված է, իսկ հատակը ծածկված է գորգերով։
Լուսամուտները նկարազարդված են ծաղկանկարներով։ Բոլոր լուսամուտներին կախված են հայաթներ և սուրահներ Ղուրանից։ Մզկիթը ունի հինգ դարպասներ, որոնցից մեկով կարելի է մտնել մզկիթի առաջնային բակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր մզկիթը Ոսկեղջյուրից
- Գլխավոր մուտքը
- Մզկիթը գիշերը
- Ներքին բակ
- Գմբեթները
- Գլխավոր գմբեթը
- Ներքին տեսք
- Մինբար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/yenicami-kulliyesi
- ↑ «Йени Джами на сайте stambul4you.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Thys-Şenocak, Lucienne Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan. — Aldershot: Ashgate, 2006. — 326 p. — ISBN 0754633101, 9780754633105
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր մզկիթ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Նոր մզկիթի լուսանկարները Արխիվացված 2016-08-17 Wayback Machine

