Մահմուդ II
Մահմուդ սուլթան օսման.՝ محمود ثانى | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | օսմանցի | ||
Դավանանք | իսլամ | ||
Ծննդյան օր | հուլիսի 20, 1785[1] | ||
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն | ||
Վախճանի օր | հուլիսի 1, 1839 (53 տարեկանում) | ||
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն | ||
Գերեզման | Մահմուդ II-ի դամբարան | ||
Թաղված | Մահմուդ II-ի դամբարան | ||
Դինաստիա | Օսմանյան | ||
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն | ||
Հայր | Աբդուլ Համիդ I | ||
Մայր | Նաքշիդիլ Սուլթան | ||
Ամուսին | Բեզմիալեմ, Փերթեւնիյալ սուլթանուհի, Aşubican Kadınefendi? և Hoşyar Kadınefendi? | ||
Զավակներ | Աբդուլ Մեջիդ, Աբդուլ Ազիզ, Ադիլ Սուլթան, Saliha Sultan?, Atiye Sultan? և Mihrimah Sultan? | ||
Ինքնագիր | |||
Մահմուդ II (օսմ. محمود ثانى — Mahmûd-u sânî, թուրք.՝ İkinci Mahmut, հուլիսի 20, 1785[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 1, 1839, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1808-1839 թվականներին։ Աբդուլ Համիդ I-ի երկրորդ որդին է։ Մահմուդ II սուլթանը հիմք է դրել Օսմանյան կայսրությունում թանզիմաթյան «բարեփոխումներին»[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահմուդը եղել է Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ I-ի և լեգենդար ֆրանսիական Նախշիդիլի երկրորդ որդին։ Մահմուդ II-ը իր կառավարումը սկսեց երկրի տարբեր հատվածներում մահապատիժներ կազմակերպելով։ Այդ մահապատիժների իրականացման ընթացքում նրա հրամանով խարազանել են նաև հարազատ եղբորը՝ Մուստաֆա IV-ին, ով նախորդել է վերջինիս։
Օսմանյան կայսրության քաղաքական և ռազմական թուլացումը ցույց տվեց երկրում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունը։ Մահմուդ II-ը շարունակելով Սելիմ III-ի քաղաքականությունը բարեփոխումներ սկսեց եվրոպական հատվածից: Նա առավել կարևոր էր համարում ռազմական բարեփոխումները, որի ընթացքում նա ոչնչացրեց հին քաղաքը և ստեղծեց նոր կանոնավոր բանակ։
Մահմուդը ունենալով արևմտյան կողմնորոշում փորձել է Օսմանյան կայսրության տարածքում տարածել աշխարհիկ կրթությունը, հովանավորել գրատպությանը, ստեղծել գրականություն և լրագրություն: Ներքին վարչակազմում նա ձգտում էր վերացնել կաշառակերությունը:
Չնայած այս ամենի, նրա գործունեությունը հանգեցրեց թուրք հոգևորականության դժգոհությանը, ինչպես նաև աջակցություն չգտավ ժողովրդի կողմից։
Արդյունքում՝ ռազմական բարեփոխումների ավարտին Օսմանյան բանակը ունեցավ զորքերի ծայրահեղ կարիք, քանի որ Հունաստանը և Ռուսաստանը պատերազմ էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ փորձառու զինվորները չկարողացան փոխարինել ենիչրիներին:
Մահմուդ II-ի կառավարման ընթացքը լի էր ապստամբություններով և ազատատենչ ժողովուրդների պատերազմներով։ Իրադարձությունը առավել փոխվեց, երբ Եգիպտոսում իշխանությունը անցավ Մուհամեդ Ալիին և փաստացիորեն Եգիպտոսը դարձավ օսմանյան կառավարությունից անկախ։ Հետագայում նրա ուղին բռնեցին նաև Հունաստանը, Սերբիան, Մոլդովան և Վալախիան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Finkel, Caroline, Osman's Dream, (Basic Books, 2005), 57; "Istanbul was only adopted as the city's official name in 1930.".
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Levy, Avigdor. "The Officer Corps in Sultan Mahmud II's New Ottoman Army, 1826–39." International Journal of Middle East Studies (1971) 2#1 pp: 21-39. online
- Levy, Avigdor. "The Ottoman Ulema and the military reforms of Sultan Mahmud II." Asian and African Studies 7 (1971)։ 13-39.
- Levy, Avigdor. "The Ottoman Corps in Sultan Mahmud II New Ottoman Army." International Journal of Middle East Studies 1 (1971)։ pp 39+
- Palmer, Alan. The Decline and Fall of the Ottoman Empire (1992) ch 6
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1785 ծնունդներ
- Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 1839 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան կայսրության սուլթաններ
- Օսմանյան արքայատոհմ
- 19-րդ դարի օսմանյան սուլթաններ
- Ստամբուլում ծնված անձինք
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Երկու սուրբ մզկիթների պահապան
- Անձինք Կոստանդնուպոլսից
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք-պարսկական պատերազմների օսմանյան մասնակիցներ
- Լյարդի ցիռոզից մահացածներ