Ադիլե սուլթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադիլե սուլթան
Ծնվել է՝մայիսի 23, 1826(1826-05-23)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝փետրվարի 12, 1899(1899-02-12) (72 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ստամբուլ
Երկիր Օսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
բանաստեղծուհի և գրող
ՀայրՄահմուդ II
ՄայրZernigar Kadın Efendi?
ԵրեխաներHayriye Hanımsultan?

Ադիլե սուլթան (մայիսի 23, 1826(1826-05-23), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 12, 1899(1899-02-12), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Մահմուդ II-ի և Զերնիգար Քադըն Էֆենդիի դուստրը։ Ադիլեի մայրը՝ Զերնիգար Քադըն Էֆենդին եղել է օսմանյան հայտնի բանաստեղծուհի։ Ադիլեն եղել է սուլթաններ Աբդուլ Մեջիդի և Աբդուլ Ազիզի քույրը։ Ադիլե սուլթանը գրել է նաև բանաստեղծություններ։ Նրա մանկական բանաստեղծությունները մինչ օրս զետեղված են թուրքական դպրոցների տարրական դասարանների ծրագրերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիլե սուլթանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Իր մորը կորցրել է 6 տարեկան հասակում։ Նրան խնամել է Հաջիյե Փերթևփիյալե Նևֆիդան Քադըն էֆենդին։ Ադիլե սուլթանը ստացել է լավ կրթություն՝ մանկուց հետաքրքրված լինելով արվեստով։

1845 թվականին Ադիլե սուլթանը դարձել է օսմանյան մեծ վեզիր Մեհմեդ Ալի փաշայի հետ, ով սուլթանական պալատում զբաղեցրել է մեզ վեզիրի պաշտոն՝ Ադիլեի եղբայր Աբդուլ Մեջիդի օրոք։ Զույգը ունեցել է երեք երեխա, ովքեր շուտով մահացել են։ 1868 թվականին Ադիլեի ամուսինը մահացել է։ Շուտով մահացել է նաև նրանց դուստրը՝ Հայրիյե Հանըմ սուլթանը։ Դրանից հետո սուլթանուհին նվիրել է իրեն բարեգործությանը և արվեստներին։

Ադիլե սուլթանը մահացել է Ստամբուլում 1899 թվականին։ Թաղված է Ստամբուլի Էյուպ թաղամասում։

Երեխաներ և սերունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիլե սուլթանը ամուսնացած է եղել Դամաթ Մեհմեդ Ալի փաշայի հետ`

  • Հայրիյե Հանըմսուլթան ամուսնացել է սկզբում Ահմեդ Ռիֆաթ բեյը, այնուհետև բաժանվել և ամուսնացել է Իշքոդրալըզադե Ալի Ռիզա բեյի հետ, որից ունեցել է՝
    • Իշքոդրալըզադե Ջելալալեդդին՝ մահացել է վաղ հասակում
  • Սըդըքա Հանըմսուլթան՝ մահացել է վաղ հասակում
  • Սուլթանզադե Իսմայիլ՝ մահացել է վաղ հասակում
  • Ալիյե Հանըմսուլթան՝ մահացել է վաղ հասակում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]