Աբդուլ Ազիզ
Աբդուլ Ազիզ | |
|---|---|
| Ծնվել է՝ | փետրվարի 8, 1830[1] |
| Ծննդավայր | Բեյլերբեյի պալատ, Սկյուտար |
| Մահացել է՝ | հունիսի 4, 1876[2][3][4][…] (46 տարեկան) մարդասպանություն |
| Վախճանի վայր | Feriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Երկիր | |
| Նախորդ | Աբդուլ Մեջիդ |
| Տոհմ | Օսմանյան[5] |
| Հայր | Մահմուդ II |
| Մայր | Փերթեւնիյալ սուլթանուհի |
| Երեխաներ | Աբդուլմեջիդ II, Էսմա Սուլթան, Սալիխա Սուլթան, Նազիմե Սուլթան, Էմինե Սուլթան, Յուսուֆ Իզեդդին-էֆենդի, Şehzade Mehmed Şevket? և Sehzade Mehmed Seyfeddin? |
| Հավատք | իսլամ[6] |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Աբդուլ Ազիզ (օսմ. عبد العزيز — Abd ül-Azîz , թուրքերեն՝ Abdülaziz) (փետրվարի 8, 1830[1], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար - հունիսի 4, 1876[2][3][4][…], Feriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1861 - 1876 թթ.։
Մահմուդ II-ի երկրորդ որդին է։
Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային-ազատագրական պայքար ծավալեցին թուրքական բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862 թվականին՝ Զեյթունում (Զեյթունի ապստամբություն)։ Աբդուլ Ազիզի օրոք Օսմանյան կայսրության արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանսական անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Աբդուլ Ազիզը 1876 թվականի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 А. В. Абдул-Азис (ռուս.) // А — Аколла — 1926. — Т. 1.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://ttk.gov.tr/osmanli-padisahlari/
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/abdulaziz
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Ազիզ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| ||||||
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Հունիսի 4 մահեր
- 1876 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Օսմանյան արքայատոհմ
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան կայսրության սուլթաններ
- 19-րդ դարի օսմանյան սուլթաններ
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Երկու սուրբ մզկիթների պահապան
- Օսմանյան կայսրության սպանված անձինք
- Թուրքական մուղամ երաժշտության կոմպոզիտորներ
- Օսմանյան դասական երաժշտության կոմպոզիտորներ
- Կապիչի շքանշանի ասպետներ