Jump to content

Սուլեյման I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլեյման I
Ծնվել է՝նոյեմբերի 6, 1494
ԾննդավայրՏրապիզոն, Տրապիզոնի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝սեպտեմբերի 6, 1566(1566-09-06)[1] (71 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍիգեթվար, Թագավորական Հունգարիա[2]
Tomb of Suleiman the Magnificent
ԵրկիրՕսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
բանաստեղծ, կառավարիչ, կանոնագիր, զորավար և քաղաքական գործիչ
ՀայրՍելիմ I
ՄայրԱյիշա Հաֆսա Խաթուն
ԵրեխաներՇեհզադե Մուստաֆա, Շեհզադե Մեհմեդ, Միհրիմահ Սուլթան, Սելիմ II, Շեհզադե Բայազիդ, Շեհզադե Մուրադ, Raziye Sultan?, Շեհզադե Ջիհանգիր, Աբդուլլահ, Fatma Nur?, Şehzade Mahmud? և Noor sultan?
Հավատքիսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Սուլեյման I Քանունի (օսմ. سليمانا اول‎ — Süleymân-ı evvel, թուրքերեն՝ Birinci Süleyman, Kanuni Sultan Süleyman, քանունի — «կանոնադիր», նոյեմբերի 6, 1494, Տրապիզոն, Տրապիզոնի էլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 6, 1566(1566-09-06)[1], Սիգեթվար, Թագավորական Հունգարիա[2]), Օսմանյան կայսրության 10-րդ սուլթան և իսլամի 89-րդ խալիֆ։ Արևմուտքում հայտնի է Սուլեյման Փառահեղ անունով[3][4], իսկ Արևելքում նրան կոչում էին սուլթան Սուլեյման Օրենսդիր՝ կատարած oրենսդրական փոփոխությունների համար։ Կառավարման 46 տարիների ընթացքում սուլթան Սուլեյմանը 13 անգամ արշավանքի է դուրս եկել[5]։ Այսպիսով՝ սուլթան Սուլեյմանը համարվում է ամենաերկար կառավարած, ամենաշատ արշավանքներ իրականացրած օսմանյան սուլթանը։

1520 թվականին Սելիմ I-ի մահից հետո գահ է բարձրանում Սուլեյման I-ը։ Արևմուտքում սուլթան Սուլեյմանը Բելգրադը, Հռոդոսը, Բողդանը և Հունգարիան միացնում է կայսրության տարածքներին։ 1529 թվականի Վիեննայի պաշարումը տարբեր պատճառներով անհաջողության է մատնվում։ Արևելքում Սեֆյանների դեմ մղած պատերազմներից հետո սուլթանին հաջողվում է Միջին Արևելքի մեծագույն մասը ևս միացնել կայսրությանը։ Կայսրության սահմանները Աֆրիկայում հասցնում է մինչև Ալժիր։ Օսմանյան նավատորմը գերիշխանություն է հաստատում Սև ծովի և Կարմիր ծովի ջրերում[6]։ Սելիմ I-ի օրոք կայսրության տարածքը 6.557.000 կմ² էր, Սուլեյմանի I-ի կառավարման շրջանում հասնում է 14.893.000 կմ²[7][8]։ Արևելքում Սեֆյան Պարսկաստանի հետ պատերազմների արդյունքում Սուլեյմանը գրավել և Օսմանյան կայսրությանն է միացրել Բաղդադն ու ամբողջ Իրաքը, Բասրան, Խուզեսթանը, Լոռեսթանը, Բահրեյնը և Պարսից ծոցի իշխանությունները։ Սիգեթվարի պաշարումից մեկ օր առաջ՝ 1566 թվականի սեպտեմբերի 7-ին, սուլթան Սուլեյմանը մահանում է, որի փոխարեն իշխանության է գալիս Սելիմ II:

1579 թվական, Նաքքաշ Օսմանի Շեմայիլնամե անունով աշխատանքում տեղ է գտել Սուլեյման I-ի երիտասարդական տարիների պատկերազարդ մանրանկարը

Սուլեյման I-ը ծնվել է 1494 թվականի նոյեմբերի 6-ին Տրապիզոնում[9]։ Այն ժամանակ, երբ Սուլեյմանը ծնվել է, Սելիմ I-ը եղել է Տրապիզոնի նահանգապետ, իսկ 1512 թվականին դարձել է սուլթան, իսկ նրա կինը՝ Այշե Հաֆսան դարձել է վալիդե սուլթան[10]։ Սուլեյմանի մանկությունը անցել է Տրապիզոնում իր ընկեր Յահյա էֆենդու հետ[11]։ 7 տարեկան հասակում Սուլեյմանին ուղարկել են Կոստանդնուպոլիս (ներկայումս՝ Ստամբուլ) Թոփքափը պալատում գտնվող էնդերունում պատմություն, գիտություն, գրականություն, աստվածաբանություն և ռազմական արվեստ սովորելու համար։

1508 թվականին նշանակվել է Շապին Գարահիսար գավառի կառավարիչ, սակայն սուլթանի եղբոր՝ Ամասիայի գավառի կառավարիչ Ահմեդի առարկություններից հետո նշանակվել է Բոլուի կառավարիչ[11][12]։ Շուտով Ահմեդը դեմ է հանդես գալիս նաև այս որոշմանը, որից հետո 1509 թվականին Սուլեյմանը դառնում է Թեոդոսիայի (ներկայումս՝ Քեֆե) կառավարիչը[12][13]։ 1512 թվականին Սելիմ I-ի գահ բարձրանալուց հետո Սուլեյմանը տեղափոխվում է Կ.Պոլիս, ապա՝ Ադրիանապոլիս (ներկայումս՝ Էդիրնե)[13], իսկ 1513 թվականին նշանակվում է Սարուհանի գավառապետ[14]։ Այստեղ Սուլեյմանը ծանոթանում և սերտ ընկերական հարաբերություններ է հաստատում Պարգացի Իբրահիմի հետ, որը հետագայում դառնում է Սուլեյմանի գլխավոր խորհրդականներից մեկը[13][15]։ Մոտավորապես 7 տարի Սարուհանի գավառապետ լինելուց հետո 1520 թվականի սեպտեմբերի 30-ին Սուլեյմանը գահ է բարձրանում՝ դառնալով օսմանյան տասներորդ սուլթանը. այս ամենը տեղի է ունենում առանց որևէ պայքարի այն բանից հետո, երբ Սելիմ I-ը 1520 թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը մահանում է[13][16]։ Գահ բարձրանալուց հետո Վենետիկի դեսպան Բարթոլոմեո Կոնտարինին Սուլեյմանին նկարագրում է հետևյալ կերպ.

26 տարեկան, բարձրահասակ, բարեկազմ և քաղաքավարի անձ է։ Արծվաքիթ է, բաց գույնի մաշկով, ունի ստվերի նման բեղ և քիչ մորուք։ Չնայած մաշկի գունատությանը բավականին հաճելի դեմք ունի։ Ասում են, որ խելացի ղեկավար է և բոլորը հուսով են, որ նրա սուլթանության օրոք ամեն ինչ հրաշալի է լինելու[17]։

Ռազմական արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1520-1529 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Սիգիզմունդը Սուլեյման I-ի մոտ

Սուլեյման I-ի իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց Դամասկոսի նահանգապետ Ջանբիրդի Ղազալին չի ճանաչել Սուլեյմանի սուլթանությունը և ապստամբություն է սկսել՝ իրեն ինքնիշխան հռչակելով։ Սուլթանը Դամասկոս է ուղարկում զինված միավորումներ Ֆերհադ փաշայի հրամանատարությամբ, որոնք Զյուլքադրիե էյալեթում և Դամասկոսում գտնվող ուժերի հետ միասին կարողանում են 1521 թվականի հունվարի 27-ին Դամասկոսի մոտակայքում գտնվող Մասթաբա կոչվող վայրում պարտության մատնել և ճնշել Ղազալիի ապստամբությունը[18][19]։ Ղազալիի փոխարեն Դամասկոսի նահանգապետ է նշանակվում Այաս Մեհմեդ փաշան[20]։

Սուլթան Սուլեյմանի առաջին արշավանքը տեղի է ունեցել 1521 թվականի մայիսի 18-ին ընդդեմ Հունգարիայի թագավորության ղեկավարության տակ գտնվող Բելգրադ քաղաքի (նախկինում՝ Նադորֆեհերվար)[21][22]։ Այն բանից հետո, երբ քաղաքի շրջակայքում գտնվող Շաբաց, Զեմուն և Սլանկամեն քաղաքները գրավում են, օգոստոսի 1-ին պաշարում են քաղաքը[23], իսկ օգոստոսի 29-ին քաղաքը հանձնվում է[13][24]։ Եվրոպայում իրականացրած արշավանքների արդյունքում ռազմական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող քաղաք Բելգրադի գրավման կապակցությամբ Կոստանդնուպոլսում Սրբազան Հռոմեական կայսրության դեսպանը հետևյալ խոսքերն է ասել.

Բելգրադի գրավումը դարձավ Հունգարիայի թագավորության կործանման սկիզբը։ Լյուդովիկոս II-ի մահից, Բուդայի նվաճումից և Տրանսիլվանիայի բռնազավթումից հետո վախ էր տարածվել, թե Հունգարիայի թագավորությունը անկում կապրի և կարժանանա այլ երկրների ճակատագրին»[25]։
Հռոդոսի նվաճումը ներկայացնող մանրանկար:

Հաջորդ տարի Սուլեյմանը ցամաքից հարձակվում է Միջերկրական ծովում գտնվող Հռոդոս կղզու վրա։ Իսկ պաշարմանը մասնակցող օսմանյան նավատորմը 1522 թվականի հունիսին խարիսխ է նետում ծովածոցերից մեկում[13]։ Սուլեյմանի հրամանատարության տակ գտնվող ցամաքային ուժերը հուլիսի 28-ին Մարմարիսից ծովային ճանապարհով ներթափանցում են կղզի[13][26]։ Օսմանյան բանակի գործողությունները, որը կազմված էր 100.000 հոգուց և 400 նավերից[27], 6 ամսից ավել շարունակվող պաշարումից հետո 1522 թվականի դեկտեմբերի 26-ին ավարտին հասան այն բանից հետո, երբ Մալթայի ասպետների ղեկավար Ֆիլիպ Վիլյե դե Լիլ-Ադանի կողմից առաջարկված պայմանները ընդունվեցին և կղզու ղեկավարությունը անցավ Օսմանյան կայսրության ձեռքը[26]։ Կղզում բնակվող Շեհզադե Ջեմի, որը Մեհմեդ II-ի որդին էր, քրիստոնյա որդի Մուրադին և նրա որդիներին խեղդամահ են անում, իսկ կնոջն ու երկու աղջիկներին տեղափոխում են Կ.Պոլիս[13]։ Հռոդոսի նվաճումից հետո ասպետների ձեռքում գտնվող Բոդրում, Այդոս և Թահթալը ամրոցները և Քոս ու Սիմի կղզիները անցնում են կայսրության գերիշխանության տակ[28][29]

1523 թվականի փետրվարին Կ.Պոլիս վերադառնալուց հետո Սուլեյմանը[26] պաշտոնից ազատում է մեծ վեզիր Փիրի Մեհմեդ փաշային[30]։ 1523 թվականի հունիսի 27-ին սուլթանը մեծ վեզիր է նշանակում Իբրահիմ աղային, որը մինչ այդ սուլթանի սենյակների պահապանն էր և խնամակալը. սա նախկինում չտեսնված բան էր։ Մեծ վեզիրի պաշտոնի հետ միասին Իբրահիմ փաշան ստանձնեց նաև Ռումելիի նահանգի ղեկավարությունը[28]։ Երկրորդ վեզիր Ահմեդ փաշան, որը ակնկալում էր, թե ինքն է դառնալու մեծ վեզիր, նշանակվում է Եգիպտոսի նահանգապետ և 1524 թվականին սկզբին ապստամբություն է սկսում՝ իրեն անկախ հռչակելով[28]։ Ահմեդ փաշայի սպանությունից հետո ապստամբությունը ճնշվում է, իսկ մեծ վեզիր Իբրահիմ փաշան փորձում է կարգավորել իրավիճակը Եգիպտոսում[28][31]։

1525 թվականի մարտին, երբ Սուլեյմանը որսի էր դուրս եկել Քյաղըթհանեում, ենիչերիները քաղաքում ապստամբություն են բարձրացնում[28]։ Կարճ ժամանակում հնարավոր է լինում ճնշել ապստամբությունը, որից հետո ենիչերիների ղեկավար Մուսթաֆա Աղան և կարգադրիչ Քըրան Բալին դատապարտվում են մահվան[28][32]։ 1525 թվականի սեպտեմբերի 6-ին Իբրահիմ փաշան Եգիպտոսից վերադառնում է Կ.Պոլիս[28]։ Այս շրջանում Կ.Պոլսում էր գտնվում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանգիպանին, որը եկել էր օգնություն խնդրելու սուլթան Սուլեյմանից։ Խնդիրն այն էր, որ 1525 թվականի հունվարի 24-ի Պավիայի ճակատամարտից հետո թագավոր Ֆրանցիսկ I-ը գերի էր վերցվել Սրբազան Հռոմեական կայսրության կողմից, իսկ թագավորի մայրը՝ Լուիզա դը Սավոյացին, սուլթանից օգնություն էր խնդրում[28]։ Պատասխան նամակով Սուլեյմանը խոստանում է օգնել:

Սուլեյման I-ը Մոհաչի արշավանքի ժամանակ

Միևնույն ժամանակ ծրագրում է արշավանք սկսել Հունգարիայի դեմ[33]։ Նախ և առաջ Հունգարիա է ուղարկում մեծ վեզիր Իբրահիմ փաշային, ապա 1526 թվականի ապրիլի 23-ին սուլթանը մեծ զորքով շարժվում է դեպի Հունգարիա[28][34]։ Իբրահիմ փաշայի հրամանատարության տակ գտնվող ուժերին հաջողվում է նախ գրավել Պետրովարադի և Իյլուք քաղաքները և 11 ամրոցներ, ապա՝ Օսյեկ ամրոցը[34]։ Բոսնիայի բեյերին էլ հաջողվում է գրավել Սրեմի շրջանում գտնվող որոշ ամրոցներ[34]։ Հունգարիայի թագավոր Լյուդովիկոս II-ի գլխավորությամբ բանակը Դանուբի ափերի մոտ գտնվող Մոհաչի հարթավայրում հանդիպում է օսմանյան զորքին. 1526 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած ճակատամարտում օսմանյան զորքը հաղթանակ տանելով կոտրում է Արևելյան Եվրոպայում հունգարների դիմադրությունը[28][35]։ Թագավոր Լյուդովիկոսը մի քանի զինվորների հետ ճակատամարտից փախչելիս ընկնում է ճահիճը և զոհվում[28][36]։ Օսմանյան զորքը շարունակում է իր հաղթարշավը և սեպտեմբերի 20-ին մտնում Բուդա[37]։

Վիեննայի առաջին պաշարումը ներկայացնող մանրանկար

Քաղաքի բանալիները վերցնելուց և մոտավորապես 14 օր թագավորի պալատում մնալուց հետո Սուլեյմանը շարժվում է դեպի Սեգեդ և մի շարք այլ քաղաքներ գրավելուց հետո սեպտեմբերի 21-ին մտնում է Պեշտ և Հունգարիայի ղեկավար է նշանակում Տրանսիլվանիայի վոյվոդա Յանոշ Զապոլիեին[38]։ Այն բանից հետո, երբ Հունգարիան միացվում է Օսմանյան կայսրությանը և 1526 թվականի հոկտեմբերի 5-ին ֆրանս-օսմանյան դաշինքով ավարտվում է 7-ամսյա արշավանքը[39], 1526 թվականի նոյեմբերի 13-ին Կ.Պոլսում հաղթական երթ է կազմակերպվում[38]։ Մինչև օսմանյան բանակը գտնվում էր Հունգարիայում Սեֆյանների աջակցությամբ Յոզղաթում կազմակերպվում է բաբա Զյունունի ապստամբությունը[40][41]։ Երբ ապստամբությունը տարածվում է շրջակա նահանգներում, 1527 թվականին Դիարբեքիրի նահանգապետ Հյուսրև փաշան և Ադանայի նահանգապետ Փիրի բեյը ճնշում են այն[41]։ 1527 թվականին Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններում գլուխ է բարձրացնում Քալենդեր Չելեբիի ապստամբությունը, որը նույնպես աջակցություն էր ստանում Սեֆյաններից։ Այն բանից հետո, երբ նահանգապետերին չի հաջողվում ճնշել ապստամբությունը, այս գործը ստանձնում է մեծ վեզիր Իբրահիմ փաշան։ 1527 թվականին Քալենդեր Չելեբին պարտություն է կրում Ալբիստանի մոտակայքում, որից հետո գլխատվում է[38][40][42]։ Մի քանի ամիս անց իրանցի մոլլա Քաբըզը քարոզներում տեսակետ է արտահայտում, թե Հիսուս մարգարեն բոլոր մարգարեներից վեր է. սա առաջացնում է սուննի ուլեմայի զայրույթը, իսկ Քաբըզը 1527 թվականի նոյեմբերին դիվանում դատվում է[38]։ Սակայն նա իր հայացքներից չի հրաժարվում, որի պատճառով էլ գլխատում է[38][43]։

Սրբազան հռոմեական կայսր Կառլոս V-ի եղբայր Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդը չի ճանաչում Յանոշ Զապոլիեին և ինքն իրեն հռչակում է Հունգարիայի թագավոր[44]։ Յանոշ Զապոլիեի ուժերը պարտության մատնելուց հետո Ֆերդինանդը մտնում է Բուդա[45][46] և 1527 թվականի օգոստոսի 20-ին սուլթանից խնդրում է Հունգարիայի թագը, որի դիմաց խոստանում էր Օսմանյան կայսրությանը հարկեր վճարել[44]։ Սակայն սուլթան Սուլեյմանը նրան մերժում է և 1529 թվականի մայիսի 10-ին նոր արշավանք է սկսում՝ մեծ վեզիր Իբրահիմ փաշային նշանակելով գլխավոր հրամանատար[38]։ 1529 թվականի սեպտեմբերի 3-ին Բուդա հասած օսմանյան զորքերը պաշարում են քաղաքը[45]։ Սեպտեմբերի 7-ին Բուդան հանձնվում է և ղեկավարությունը կրկին հանձնվում է Յանոշ Զապոլիեին[45][47]։ Կարճ ժամանակ անց օսմանյան բանակին հաջողվում է գրավել Էստերգոմը. 1529 թվականի սեպտեմբերի 23-ին Ավստրիայի տարածք մտնելուց հետո սուլթանը սեպտեմբերի 27-ին պաշարում է Վիեննան[45]։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների և ռազմամթերքի պակասության պատճառով հոկտեմբերի 16-ին պաշարումը վերացվում է, իսկ զորքը 1529 թվականի դեկտեմբերի 16-ին վերադառնում է Կ.Պոլիս[38][45][47]։

1530-1539 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննան գրավելու օսմանցիների անհաջող փորձերից հետո Ֆերդինանդը կրկին դեսպան է ուղարկում Սուլեյմանի մոտ Հունգարիայի թագավորությունը գրավելու խնդրանքով, բայց կրկին մերժվում է[48]։ Այդ ժամանակ Ֆերդինանդը, որը գրավել էր Էսթերգոնը, Վացն ու Վիշեգրադը, Բուդինի վրա հարձակում է կազմակերպում, որն անհաջողությամբ է ավարտվում[49][50]։ 1530 թվականի հոկտեմբերի 17-ին Ավստրիայի դեսպաններ Նիկոլաս Ջուրիսշիցը և Ջոզեֆ ֆոն Լամբերգը գալիս են Կ.Պոլիս[51]։ Սուլթան Սուլեյմանի հետ հանդիպումների և բանակցությունների արդյունքում նոյեմբերի 17-ին որոշում է կայացվում արշավանք սկսել դեպի Ավստրիա[52]։ 1532 թվականի ապրիլի 25-ին սուլթանի և Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ օսմանյան բանակը Կ.Պոլսից դուրս է գալիս[52]։ Բոսնիայի բեյ գազի Հյուսրև բեյը, Բալի բեյօղլու Մեհմեդ բեյը, Ղրիմի խան Սահիբ Գիրայ I-ը և մյուս նահանգների բեյլերբեյները, ամրոցներ գրավելով, առաջանում են դեպի Գերմանիա[52]։ Օսմանյան բանակը սեպտեմբերի 11-ին մտնում է Սլովենիա[52], որոշ ժամանակ անց նրանք պաշարում են Հաբսբուրգյան արքայատոհմի ձեռքում գտնվող Կյոսեգ (Գյունս) քաղաքը և սպասում Կարլ V-ի ժամանմանը[53]։ Պաշարումը տևում է 3 շաբաթ, 1532 թվականի օգոստոսի 30-ին քաղաքը գրավում են՝ այլևս չսպասելով Կարլին[54][55]։ Իբրահիմ փաշան ևս մի քանի ամրոցներ է գրավում. գերմանական արշավանքը ավարտվում է 1532 թվականի նոյեմբերի 21-ին՝ Կ.Պոլիս վերադարձով[52]։ Մի քանի ամիս անց՝ 1533 թվականի հունիսի 22-ին, Ավստրիայի էրցհերցոգության և Օսմանյան կայսրության միջև կնքվում է Կ.Պոլսի պայմանագիրը։ Այս պայմանագրով Ֆերդինանդը կարողանում է իրեն պահել Հունգարիայի արևմուտքում գտնվող փոքրիկ մի շրջան, այնուհետև ճանաչում է Յանոշ Զապոլիեի իշխանությունը Հունգարիայի նկատմամբ և համաձայնվում Օսմանյան կայսրությանը վճարել տարեկան 30.000 ոսկի[56]։ Մյուս կողմից արշավանքի ընթացքում օսմանցիները գրավում են մի շարք ամրոցներ՝ այդ թվում Շիկլոշ, Բաբոչա, Գրաց, Շոպրոն, Պոժեգա, Չերնիկա, Նաշիցե և Պոդգորաց ամրոցները. Պոդգոգոնցեի և Զագրեբի բեյերը ամրոցների բանալիները ուղարկում են Սուլեյմանին՝ հայտնելով իրենց նվիրվածությունը[57]։ Գերմանական արշավանքի ժամանակ Անդրեա Դորիան գրավում է Կորոնի քաղաքը, որը փաստորեն հայտնվում է Հաբսբուրգների իշխանության տակ, սակայն 1534 թվականի մարտին Մորայի գավառապետ Բալի բեյզադե Մեհմեդ բեյը կարողանում է այն հետ գրավել[57]։

Սուլեյման I, Օգոստինո Վենեցիանո

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Բիթլիսի գավառապետ Շերեֆ հանը 1531 թվականին հայտնում է, որ ինքը միանում է Սեֆյան շահ Թահմասպ I-ին[58][59][60]։ Ուլամա հանը, ով Օսմանյան կայսրությունում էր ծնվել, սակայն փախել էր Սեֆյանների մոտ, այնուհետև կրկին վերադարձել Օսմանյան կայսրություն, Բիթլիս է ուղարկվում Շերեֆ հանի փոխարեն։ Սակայն այստեղ Շերեֆ հանի ուժերը հանդիպում են մեծ վեզիր Իբրահիմ փաշայի ուժերին, ով 1533 թվականի հոկտեմբերին դեպի Իրան արշավանք էր սկսել[52][58]։ Մինչև Իբրահիմ փաշան կհասներ տարածաշրջան Ուլամա հանը, Շերեֆ հանի հետ պայքարում հաղթող դուր գալով, սպանում է Շերեֆ հանին[58]։ Մյուս կողմից Բաղդադի հան Զյուլֆիքար հանը ի նշան Սուլեյմանի նկատմամբ դրական վերաբերմունքի՝ քաղաքը գաղտնի հանձնում է Սուլեյմանին. երբ այս դեպքը հայտնի է դառնում Թահմասպին, Զյուլֆիքար հանը սպանվում է[58][59]։ Իբրահիմ փաշան, ով ձմեռում էր Հալեպում, գարնանը կարողանում է Սեֆյանների ձեռքից առնել Վանը, Խլաթը, Արծկեն և Արճեշը, որից հետո հեռանում է Հալեպից[61]։ Որևէ դիմադրության չհանդիպելով Թավրիզում՝ 1534 թվականի հուլիսի 13-ին Օսմանյան կայրսությունը այն միացնում է իր հողերին[60]։ Ձմեռը Կ.Պոլսում անցկացնելուց հետո 1534 թվականի հունիսի 11-ին սուլթան Սուլեյմանը 8-րդ արշավանքն է սկսում։ Սեպտեմբերին Թավրիզի մոտակայքում հանդիպում է Իբրահիմ փաշային[62][63]։ Որոշ ժամանակ անց շարժվելով՝ բանակը 1534 թվականի դեկտեմբերի 31-ին հասնում է Բաղդադ[60][64][65][66]։ Ձմեռը Բաղդադում անցկացնելուց հետո 1536 թվականի հունվարի 8-ին վերադառնում են Կ.Պոլիս[62]։ Մյուս կողմից 1533 թվականի դեկտեմբերի 27-ին Ալժիրի հրամանատար Հըզըր Ռեիսը (Բարբարոս) իր նավատորմով գալիս է Կ.Պոլիս[52]։ Նա բավականին շատ թանկարժեք նվերներ է փոխանցում սուլթանին, այդ թվում Ալժիրը միացնում է Օսմանյան կայսրությանը. սրա համար Սուլեյմանը նրան շնորհել է «Հայրեդդին» տիտղոսը և նշանակել Ալժիրի բեյլերբեյ։ Իբրահիմ փաշայի հետ հանդիպելու համար Բարբարոս Հայրեդդին փաշան գնում է Հալեպ։ 1534 թվականին արդեն նավատորմում հրամանատար դարձած Հայրեդդին փաշան սկսում է առաջին արշավանքը[67]։ Հարավային Իտալիայի ափերի վրա մի քանի հարձակումներ իրականացնելուց հետո գնում է Թունիս[67]։ Չնայած փոքրածավալ դիմադրությանը Մևլայ Հասանի ղեկավարության տակ գտնվող Թունիսը 1534 թվականի օգոստոսին անցնում է Օսմանյան կայսրությանը։ Մևլայ Հասանը օգնության խնդրանքով դիմում է Կարլ V-ին. Անդրեա Դորիայի հրամանատարությամբ մի շարք պետություններ նավատորմ են ստեղծում և 1535 թվականի ամռանը հարձակվում են Թունիսի վրա և կարողանում գրավել այն[68]։

Ֆրանսիայի դեսպան Ժան դե լա Ֆորետի նախաձեռնությամբ 1536 թվականի փետրվարի 18-ին Սուլեյմանը Ֆրանսիայի հետ կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագորւմ[62][69]։ Պայմանագրի հետ մեկտեղ Ֆրանսիան ստանում է մի շարք արտոնություններ առևտրի և իրավական ոլորտներում[70]։ 14-ի լույս 15-ի գիշերը Թոփքափը պալատում հյուրընկալվում է Իբրահիմ փաշան և Սուլեյմանի հրամանով խեղդամահ արվում[62]։ Հաջորդ օրը մեծ վեզիր է դառնում Այաս Մեհմեդ փաշան[62]։

Օսման Նուրի փաշայի կողմից պատկերվա Փրեվեզե ծովի ճակատամարտը

Բարբարոս Հայրեդդին փաշայի հրամանատարության տակ գտնվող օսմանյան նավատորմը 1536 թվականի գարնանը հասնում է Միջերկրական ծովում գտնվող անծանոթ նավահանգիստ[71]։ Վլորայի ափերին գտնվելու ժամանակ Սուլեյմանը 1537 թվականի մայիսի 17-ին Ստամբուլից դուրս է գալիս և սկսում Ադրիատիկի արշավանքը[71]։ Ֆրանս-օսմանյան դաշինքի համաձայն որոշվում է, որ Ֆրանսիան Իտալիայի հյուսիսից է հարձակվելու, իսկ Օսմանյան կայսրությունը՝ հարավից։ Բարբարոսի հրամանատարության տակ գտնվող զորքը 1537 թվականի հուլիսին հասնում է Ապուլիայի շրջանում գտնվող Կաստրո քաղաք[72][73]։ Օտրանտոյի մոտակայքում զինվորերը մնում են շուրջ երկու շաբաթ, որից հետո այստեղից հեռանում են հարուստ ավարով[72]։ Մյուս կողմից Ֆրանսիան դադարեցնում է Իտալիայի դեմ հարձակումը և իր զինվորներին ուղարկում Հոլանիդայի դեմ։ Իտալիայից դուրս եկած օսմանյան նավատորմը օգոստոսին շրջափակում է Վենետիկի Հանրապետության տիրապետության տակ գտնվող Կերկիրա կղզին[74]։ Սակայն պաշարումը դադարեցվում է ցրտաշունչ ձմռան պատճառով[75]։ Բարբարոս Հայրեդդին փաշան գրավում է Վենետիկի տիրապետության տակ գտնվող Պատմոս, Նաքսոս և Շիրա կղզիները. Նաքսոս կղզին 5 այլ կղզիների հետ միասին վերադարձվում են դքսությանը՝ պայմանով, որ հարկ են վճարելու Օսմանյան կայսրությանը[75]։ Սուլթանը և նավատորմը 1537 թվականի նոյեմբերի 22-ին վերադառնում են Կ.Պոլիս[71]։

Օսմանյան կայսրությունից կախվածություն ունեցող Բողդանի վոյվոդա Պետրու Ռարեշը հրաժարվում է Սուլեյմանին հարկ վճարել, որի արդյունքում վերջինս Բարբարոս Հայրեդդին փաշայի հետ միասին 1538 թվականի հուլիսի 9-ին սկսում է կայսրության 8-րդ արշավանքը։ Մայրաքաղաք Յասին Բողդանի մեծ մասի հետ, այդ թվում՝ Սուչավայի և Բեսարաբիայի, հայտնվում է օսմանյան տիրապետության տակ[76]։ Պետրու Ռարեշը Տրանսիլվանիա հասնելուց հետո Բողդանի ղեկավար է նշանակում Շտեֆան III-ին[77]։ Այս ընթացքում Միջերկրական ծովում գտնվող օսմանյան բանակը Բարբարոսի հրամանատարությամբ 1538 թվականի սեպտեմբերի 22-ին տեղեկանում է, որ Վենետիկի Հանրապետության, Իսպանական կայսրության, Պապական մարզերի, Ջենովայի Հանրապետության, Մալթայի ասպետության ուժերից կազմված և Անդրեա Դորիանի գլխավորությամբ գտնվող Սրբազան դաշինքի նավատորմը գտնվում է Կերկիրա կղզում[78][79]։ 1538 թվականի սեպտեմբերի 28-ին Փրեվեզե ծովի ճակատամարտում Բարբարոս Հայրեդդին փաշան հաղթանակ է տանում[78][80]։ Անդրեա Դորիան նահանջի ճանապարհին գրավում է Քասթելնովան. 1539 թվականի գարնանը ծովից Բարբարոս Հայրեդդին փաշան, իսկ ցամաքից գազի Հյուսրև բեյը կարողանում են հետ գրավել կղզին[80]։ 1540 թվականի հոկտեմբերին Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև կնքված պայմանագրով Պելոպոնեսի և Դալմաթիայի ափերին գտնվող ամրոցները և կղզիները անցնում են Օսմանյան կայսրությանը, իսկ Վենետիկը պարտավորվում է Օսմանյան կայսրությանը վճարել 300.000 ոսկի փոխհատուցում[80]։ Մյուս կողմից 1539 թվականի հուլիսի 15-ին Այաս Ահմեդ փաշայի մահից հետո թափուր մնացած մեծ վեզիրի պաշտոնը զբաղեցնում է Լյութֆի փաշան[71]։

1535 թվականին Գուջարաթի սուլթան Բահադըր շահը սուլթան Սուլեյմանի մոտ դեսպան է ուղարկում և խնդրում աջակցել Պորտուգալական կայսրության դեմ իրականացվող պայքարին. Հնդկական օվկիանոս ուղարկված նավերի հրամանատար է նշանակվում Հադըմ Սուլեյման փաշան[81][82]։ 1538 թվականի հունիսի 13-ին Հադըմ Սուլեյման փաշան Սուեզից ճանապարհ է ընկնում և հասնելուց անմիջապես հետո պորտուգալացիների ձեռքից առնում է Ադենը[82][83]։ Օգոստոսի 19-ին նավատորմը դուրս է գալիս Ադենից և սեպտեմբերի 4-ին հասնում Դիու[84]։ Սակայն Բահադըր շահը 1537 թվականին մահանում է և պորտուգալացիների օգնությամբ գահ բարձրացած Մահմուդ III շահը 1538 թվականին քաղաքի պաշարման ժամանակ աջակցություն է ցույց տալիս հենց պորտուգալացիներին[84][85]։ Սակայն պաշարումը անհաջողության է մատնվում և օսմանյան նավատորմը դեկտեմբերի 25-ին վերադառնում է Ադեն[86]։ Իսկ որոշ ժամանակ անց Եմենը մայրաքաղաք Սանաայի հետ միասին միացվում է Օսմանյան կայսրության տարածքներին[83]։

Սուլեյման I Իզաբելա Յագելլոնկայի և նրա որդի Յանոշ Զիգմունդ Զապոլիեի ընդունելության ժամանակ

1540-1552 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1541 թվականի ապրիլին Սուլեյմանը վեծ վեզիրի պաշտոնից հեռացնում է Լյութֆի փաշային այն պատճառով, որ վերջինս ապտակել էր կնոջը՝ Սուլեյմանի քրոջը. նրա փոխարեն մեծ վեզիրի պաշտոնը զբաղեցնում է Հադըմ Սուլեյման փաշան[71]։

Յանոշ Զապոլիեն 1540 թվականի հուլիսի 22-ին մահանում է, իսկ նրա կինը՝ Իզաբելա Յագելլոնկան այցելում է սուլթանին, որպեսզի վերջինս հաստատի Յանոշ Զապոլիեի մահից մի քանի օր առաջ ծնված որդի Յանոշ Սիգիզմունդ Զապոլիեի իրավունքները Հունգարիայի ղեկավարի պաշտոնում[87]։ Տեղի ունեցածը լսելով՝ Ֆերդինանդը 1541 թվականի օգոստոսին պաշարում է Բուդինը[73]։ Սուլթան Սուլեյմանը Բուդին է ուղարկում նախ Ռումելիայի բեյլերբեյի, ապա երրորդ վեզիր Սոքոլլու Մեհմեդ փաշայի հրամանատարության տակ գտնվող զորքերին[88], այնուհետև ինքն էլ 1541 թվականի հունիսի 23-ին բանակով արշավանքի է դուրս գալիս և հասնում այն ժամանակ, երբ Բուդինում գտնվող Ֆերդինանդի զորքերը պարտություն էին կրել[73][89]։ Բուդինը ազատելուց հետո ստեղծվում է Բուդինի գավառը, որով Հունգարիան անմիջականորեն միանում է օսմանյան հողերին, Իզաբելա Յագելլոնկան և նրա որդի Սիգիզմունդ Զապոլիեն ուղարկվում են Տրանսիլվանիա[90]։ Կարլ V-ը Ֆերդինանդի՝ Ջենովա ժամանելուց հետո տեղեկանում է, թե ինչ է տեղի ունեցել Բուդինում և 1541 թվականի աշնանը դեպի Ալժիր արշավանք է կազմակերպում[91]։ Սրբազան Հռոմեական կայսրության, Իսպանական կայսրության, Նեապոլի թագավորության, Սիցիլիայի թագավորության, Մալթայի ասպետության, Ջենովայի Հանրապետության և Պապական մարզերի ուժերից կազմված և Անդրեա Դորիայի հրամանատարության տակ գտնվող նավատորմը հոկտեմբերի 19-ին հասնում է Ալժիր[92]։ Միևնույն ժամանակ Ալժիրի բեյլերբեյ Բարբարոս Հայրեդդին փաշայի բացակայության ժամանակ Ալժիրի պաշտպանության գործերով զբաղվող Հասան աղայի հրամանատարության տակ գտնվող զորքերը 4 ամիս շարունակվող կռիվներում ի վերջո կարողանում են պարտության մատնել Կարլ V-ի ուժերին։ Իսկ Սուլեյմանի զորքը 1541 թվականի նոյեմբերի 27-ին վերադառնում է Կ.Պոլիս[93]։

Հյուրեմնամեում տեղ գտած մանրանկար, որտեղ ներկայացվում է Բողդանի արշավանքը

1542 թվականին Ֆերդինանդը կրկին պաշարում է Բուդինն ու Պեշտը, Սուլեյմանը որոշում է կրկին արշավանք սկսել նրա դեմ և 1542 թվականի նոյեմբերի 17-ին այն կազմակերպելու համար որոշ ժամանակ մնում է Ադրիանապոլսում[94], 1543 թվականի ապրիլի 23-ին Հունգարիայի դեմ արշավանք է սկսում[93]։ Օգոստոսի 8-ին երկու շաբաթ տևած պաշարման արդյունքում Էստերգոնը միացվում է Օսմանյան կայսրությանը[95]։ Մի քանի շաբաթվա ընթացքում գրավվում են Սեգեդ, Շիկլոշ, Սեկեշֆեհերվար քաղաքները։ 1547 թվականի հունիսի 19-ին Սրբազան Հռոմեական կայսրության և Օսմանյան կայսրության միջև կնքվում է առաջին պայմանագիրը՝ Կ.Պոլսի համաձայնագիրը, որով Ֆերդինանդը և Կարլ V-ը ընդունում են, որ Հունգարիան անցնում է Օսմանյան կայսրության վերահսկողության տակ, իսկ Հունգարիայի արևմտյան և հյուսիսային շրջանները, որոնք Հաբսբուրգների արքայատոհմի ձեռքում էին գտնվում, համաձայնվում են 30.000 ոսկե ֆլորին վճարել[94][96][97]։

1542-1546 թվականներին Իտալական պատերազմի շրջանակներում Սուլեյմանը և Ֆրանցիսկոս I-ը դաշինք են ստեղծում ընդդեմ Կարլ V-ի և Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի։ 1543 թվականի մայիսի 29-ին Կ.Պոլսից դուրս եկած Բարբարոս Հայրեդդին փաշայի հրամանատարության տակ գտնվող օսմանյան նավատորմը օգոստոս ամսին հասնում է Մարսել[98]։ Օգոստոսի 6-ին օսմանյան և ֆրանսիական ուժերից կազմված նավատորմը պաշարում է Սավոյայի Չարլզ III դքսի ղեկավարած Նիցցա քաղաքը[99]։ Օգոստոսի 22-ին Նիցցայի գրավման ժամանակ ամրոցի կողմից շարունակվող դիմադրության պատճառով պաշարումը շարունակում է մինչև սեպտեմբերի 8-ը[96][100]։ Որպեսզի հետագա հարձակումներում Ֆրանսիան կարողանար առավել հեշտ օգնության հասնել Ֆրանցիսկը օսմանյան նավատորմի համար ձմեռելու պայմաններ է ստեղծում Տուլոնում։ Մոտավորապես 8 ամիս այստեղ մնալուց հետո 1544 թվականի մայիսին նավատորմը վերադառնում է Կ.Պոլիս[100][101][102]։ 1544 թվականի նոյեմբերին մեծ վեզիր Հադըմ Սուլեյման փաշայի և Հյուսրև փաշայի միջև դիվանում տեղի ունեցած բանավեճից հետո երկուսն էլ պաշտոնից ազատվում են և մեծ վեզիրի պաշտոնում է նշանակվում սամաթ Ռյուսթեմ փաշան[93]։ 1546 թվականի հուլիսի 4-ին Բարբարոս Հայրեդդին փաշայի մահվանից հետո նավատորմի հրամանատար է դառնում Սոքոլլու Մեհմեդ փաշան[93]։

1547 թվականիին Սեֆյան շահ Թահմասպ I-ի դեմ ապստամբություն սկսած եղբայր Էլկաս Միրազն[103] գնում է Կ.Պոլիս[93][104]։ Կնոջ՝ Հյուրեմ սուլթանի հետ միասին 1544, 1545 և 1546 թվականներին Ադրիանապոլիս տեղափոխված Սուլեյմանը վերադառնում է Կ.Պոլիս, Էլկաս Միրզային ուղարկում է արևելք և ինքն էլ 1548 թվականի մարտի 29-ին Իրանի դեմ արշավանք է սկսում[93]։ Թավրիզը, որը 1534 թվականին անցել էր օսմանյան տիրապետության տակ, ապա կրկին հետ էր գրավվել Սեֆյանների կողմից, Սուլեյմանի հրամանատարությունա տակ գտնվող բանակի կողմից վերագրավվում է[105]։ Զորքը, որը ձմեռում է Հալեպում, 1549 թվականին գնում է Դիարբեքիր և երկրորդ վեզիր Քարա Ահմեդ փաշայի կողմից ուղարկվում Վրաստան[105]։ Մեկ ու կես ամսվա ընթացքում զորքը կարողանում է գրավել 20 քաղաքներ, այդ թվում՝ Թորթումն ու Աքչաքալեն, Քարա Ահմեդ փաշան Շիրվանշահերի պետությունը Օսմանյան կայսրությանը միացնելուց հետո 1549 թվականի դեկտեմբերի 21-ին վերադառնում է Կ.Պոլիս[87][93][105]։ 1547 թվականի մարտի 31-ին Ֆրանցիսկոս I-ի մահից հետո Ֆրանսիայի թագավոր է դառնում Հենրի II-ը, ով Միջերկրական ծովում Հաբսբուրգների դեմ կռվելու համար համաձայնության է հասնում Սուլեյմանի հետ[106]։ Դրա հետ մեկտեղ Անդրեա Դորիայի հրամանատարության տակ գտնվող նավատորմը 1550 թվականի հոկտեմբերի 8-ին Կարլ V-ի անունից գրավում է Մեհդիեն։ Դրա դիմաց օսմանյան և ֆրանսիական ուժերից կազմված նավատորմը պաշտպանում է Ֆրանսիայի հարավային շրջանները[107]։ Սոքոլլու Մեհմեդ փաշայից հետո նավատորմի Սինան փաշայի հրամանատարության տակ գտնվող և Սալիհ Ռեիսին և Թուրգութ Ռեիսին ուղեկցող նավատորմը 1551 թվականի հուլիսին Գոցո կղզին գրավելուց հետո հուլիսի 18-ին չի կարողանում գրավել Մալթա կղզին[108]։ Կարճ ժամանակ անց նավատորմը կարողանում է պաշարել Տրիպոլին, որը գտնվում էր Մալթայի ասպետության վերահսկողության տակ։ Օգոստոսի 14-15-ին կարողանում են նվաճել քաղաքը[109][110][111]։ Տրիպոլիի գրավումից հետո հող նախապատրաստվեց 1551-1559 թվականների իտալական պատերազմի համար[112]։ 1552 թվականին Ֆրանսիային աջակցություն ցույց տալու նպատակով օսմանա-ֆրանսիական զորքերից կազմված նավատորմը գրավում է Իտալիայի հարավում գտնվող Ռեջիո դի Կալաբրիա քաղաքը[113]։ 1552 թվականի օգոստոսի 2-ին Պոնզայի մոտակայքում Անդրեա Դորիայի հրամանատարության տակ գտնվող նավատորմը հանդիպում է ֆրանս-օսմանյան նավատորմին, տեղի ունեցած ծովային ճակատամարտն ավարտվում է վերջիններիս հաղթանակով։ 1553 թվականին նավատորմը կարողանում է գրավել Կորսիկա կղզու մեծ մասը, որը գտնվում էր Ջենովայի Հանրապետության տիրապետության տակ։

Հնդկական օվկիանոսում գտնվող օսմանյան նավերի մանրանկար

1551 թվականին ավստրիական ուժերի՝ Տրանսիլվանիա մտնելուց հետո Սուլեյմանը Ռումելիայի բեյլերբեյ Սոքոլլու Մեհմեդ փաշային ուղարկում է Տրանսիլվանիա[97][114]։ 1551 թվականի հուլիսի 10-ին Սոքոլլուն դուրս է գալիս Սոֆիա քաղաքից, սեպտեմբերի 7-ին Սալանկամեից անցնում է Բեչե և կարողանում գրավել 16 ամրոց[115]։ 1552 թվականի հուլիսին Լիպովան գրավելուց հետո[116] պաշարում են Տիմիշոարան, սակայն եղանակային պայմանների անբարենպաստ լինելու պատճառով ստիպված են լինում վերադառնալ Բելգրադ[117]։ Երբ Սոքոլլու Մեհմեդ փաշան սկսում է նահանջել, ավստրիական ուժերը մտնում են Տրանսիլվանիա և հետ գրավում Լիոպվան. նրանք պաշարում են Սեգեդը, որը սակայն անհաջողությամբ է ավարտվում[118]։ Լիպովան հետ գրավելու նպատակով 1552 թվականի հուլիսի 26-ին գործողությունների է դիմում Քարա Ահմեդ փաշան, որը 35 օր տևած պաշարումից հետո նվաճում է Տիմիշոարան[119]։ Կարճ ժամանակ անց Լիպովան կրկին հետ են վերցնում, միևնույն ժամանակ գրավում են Վեսպրեմը և Սոլնոկը[118]։ Էգերի պաշարումն էլ դադարեցվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով[118]։

Մյուս կողմից 1548 թվականին երկրորդ անգամ հնդկական արշավանքի ուղարկված նավատորմի հրամանատարը Փրիր Ռեիսն էր։ Փրիր Ռեիսը 1548 թվականի փետրվարի 26-ին հետ է գրավում Ադենը[120]։ 1552 թվականի օգոստոսին օսմանյան զորքը գրավում է Պորտուգալական կայսրության վերահսկողության տակ գտնվող Մասկատը[121]։ Այնուհետև տիրապետություն հաստատելով Արաբական թերակղզու ափամերձ շրջաններին՝ հասնում է Պարսից ծոց. Կատարն ու Բահրեյնն անցնում են Օսմանյան կայսրության տիրապետության տակ[122]։ Սակայն Փիրի Ռեիսը չի շարունակում առաջխաղացումը և նավատորմը թողնելով Պարսից ծոցում՝ վերադառնում է Սուեզ։ Այդ իսկ պատճառով որոշ ժամանակ բանտարկվում է, իսկ 1554 թվականին Սուլեյմանի կողմից մահապատժի է դատապարտվում։ Հնդկական օվկիանոս կատարված երրորդ արշավանքը ղեկավարում էր Քոջա Մուրադ Ռեիսը։ Բաց ծովում Դոմ Դիոգո դե Նորոնհայի հրամանատարության տակ գտնվող պորտուգալական նավատորմի հետ տեղի ունեցած բախման արդյունքում Քոջա Մուրադ Ռեիսը հաղթանակ է տանում, սակայն քամու հակառակ ուղղությամբ փչելու պատճառով ստիպված է լինում վերադառնալ Պարսից ծոց[123]։ Հաջողությամբ ավարտված այս արշավանքից հետո Սեյդի Ալի Ռեիսի հրամանատարությամբ չորրորդ և վերջին արշավանքը իրականացվում է 1553 թվականին։ Պորտուգալական նավերի հետ բախումների և անընդհատ փոթորիկների պատճառով թուլացած և թվաքանակով կրճատված օսմանյան նավերը հասնում են Սուրհաթ, իսկ մնացած սպառազինությունը թողնում են Գուջերաթի նահանգապետ Ռեջեփ հանին[124]։ Այն պատճառով, որ Օսմանյան կայսրության և Սեֆյան պետության միջև հարաբերությունները լավ չէին, Սեյդի Ալի Ռեիսը որոշ ժամանակ մնում է այստեղ, իսկ 1555 թվականին կնքված Ամասիայի պայմանագրից հետո 1557 թվականին հասնում է Կ.Պոլիս[125]։

1553-1561 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլեյմաննամեում տեղ գտած Սուլեյման I-ը Նախիջևան կատարած արշավանքի ժամանակ, մանրանկար

Շահ Թահմասպի կողմից Արճեշի, Արծկեի, Բերկրիի և Խլաթի գրավումից հետո, ինչպես նաև նրա որդի Իսմայիլ Միրզայի կողմից Էրզրումի գրավումից հետո դամաթ Ռյուսթեմ փաշայի հրամանատարության տակ գտնվող ուժերը շարժվում են դեպի Իրան[105]։ Սակայն շուտով այս ուժերը հետ են կանչվում, և 1553 թվականի օգոստոսի 28-ին բանակը սուլթան Սուլեյման գլխավորությամբ արշավանքի է դուրս գալիս[105][126]։ Սուլթան Սուլեյմանին այս ժամանակահատվածում լուր է հասնում, որ նրա որդի Մուսթաֆան փորձում է գահը զավթել հորից, որի պատճառով էլ հոկտեմբերի 6-ին Քոնյայի Էրեղլի քաղաքում խեղդամահ է արվում[105][126]։ Միևնույն օրը Ռյուսթեմ փաշան մեծ վեզիրի պաշտոնից հեռացվում է, իսկ այս պաշտոնում նշանակվում է Քարա Ահմեդ փաշան[126]։ Մյուս կողմից օսմանյան բանակը, որը ձմեռն անցկացրել էր Հալեպում, գարունը՝ Նախիջևանում, առաջ է շարժվում և գրավում Նախիջևանը, Երևանը և Ղարաբաղը՝ պայմանավորված շահ Թահմասպի նահանջով[127]։ Այնուհետև վերադառնում է Ամասիա՝ ձմեռելու[126]։ 1555 թվականի մայիսի 29-ին երկու պետությունների միջև կնքվում է Ամասիայի համաձայնագիրը, որով գծվում են նոր սահմանները՝ Բաղդադը, Իրաքի մեծ մասը, Վրաստանի արևմտյան հատվածները (Մեգրելիան, Իմերեթի մարզը և Գուրիայի մարզը[128][129]), Եփրատի և Տիգրիս գետերի միջև ընկած շրջանը (Թավրիզն ու Ատրպատականի արևմտյան շրջանները[127]) անցնում է Օսմանյան կայսրությանը։ Իրաքը, Վրաստանի և Հայաստանի արևելյան շրջանները անցնում են Սեֆյաններին[128][130]։ 1555 թվականի հուլիսի 31-ին Ստամբուլ վերադարձած սուլթան Սուլեյմանը սեպտեմբերի 29-ին մեծ վեզիր Քարա Ահմեդ փաշային մահապատժի է ենթարկում, իսկ նրա փոխարեն մեծ վեզիր կրկին դառնում է դամաթ Ռյուսթեմ փաշան[126]։

Հաբսբուրգների հետ 1551 թվականից ի վեր շարունակվող պատերազմի ընթացքում Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ը 1557 թվականի դեկտեմբերի 30-ին Սուլեյմանին նամակ է գրում և օգնություն խնդրում[131]։ 1558 թվականի ապրիլին Ֆրանսիային օգնելու նպատակով Թուրգութ Ռեիսի և Պիյալե փաշայի գլխավորությամբ օսմանյան նավատորմը ճանապարհը է ընկնում, 1558 թվականի հունիսի 13-ին հասնում է Իտալիա[131]։ Հուլիսին Իսպանիայի կայսրության ձեռքում գտնվող Բելարյան կղզիները գրավելու նպատակով բարեհաջող գործողություն է իրականացվում[132]։ Մյուս կողմից Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը դիմում է Պաուլոս IV պապին, որպեսզի վերջինս օգնի Օսմանյան կայսրության ձեռքում գտնվող Տրիպոլին հետ գրավել։ Նավատորմը, որի մեջ մտնում էին Վենետիկի Հանրապետության, Պապական մարզերի, Ջենովայի Հանրապետության, Սավոյայի դքսության և Մալթայի ասպետության զորքերը, 1560 թվականի փետրվարի 10-ին շարժվում է դեպի Տրիպոլի։ Մարտի 7-ին նավատորմը գրավում է Ջերբե կղզին և ամրոց կառուցում այնտեղ[133]։ Փիյալե փաշայի հրամանատարության տակ գտնվող օսմանյան նավատորմը մայիսի 11-ին մոտենում է Ջերբեին[133]։ Տեղի ունեցած ծովային ճակատամարտում օսմանյան նավատորմը հաղթանակ է տանում[133]։

Սուլթան Սուլեյմանը իր որդիներ շեհզադե Բայազեդի և շեհզադե Սելիմի միջև սկսված գահակալական կռիվներում աջակցություն է ցուցաբերում Սելիմին[126]։ Սուլեյմանը շահ Թահմասպի հետ երկար նամակարգրությունից հետո պահանջում է սպանել որդիների հետ Իրան անցած Բայազեդին, որն էլ իրականացվում է 1561 թվականի սեպտեմբերի 25-ին Ղազվինում[126]։

1562-1566 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհանն Պետեր Քրաֆֆի կողմից 1825 թվականին արված նկար, որտեղ ներկայացված է Սիգեթվարի պաշարումը

1561 թվականի հուլիսի 10-ին մեծ վեզիր Ռյուսթեմ փաշան մահանում է, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվում է Սեմիզ Ալի փաշան[134]։ 1562 թվականին Կ.Պոլիս ժամանած դեսպան Օժյե Գիսլեն դե Բուսբեկի միջնորդությամբ Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության միջև յոթնամյա պայմանագիր է ստորագրվում[135]։ Այս պայմանագրի համաձայն Ֆերդինանդը համաձայնվում է, որ Տրանսիլվանիան մնալու է Օսմանյան կայսրության կազմում և 1547 թվականի պայմանագրում հաստատված 30.000 ոսկի հարկի վճարումը շարունակվելու է[135]։

Թուրգութ Ռեիսի և Փիյալե փաշայի հրամանատարության տակ գտնվող օսմանյան նավատորմը 1565 թվականի մայիսի 18-ին Մալթայի ասպետության ձեռքում գտնվող Մալթա կղզին ևս մեկ անգամ պաշարում է[136]։ Մալթայի ասպետության կողքին կանգնում և աջակցություն են ցուցաբերում Իսպանիական կայսրությունը, Սիցիլիայի թագավորությունը։ Սեպտեմբերի 11-ին անհաջողության մատնված պաշարումից հետո Թուրգութ Ռեիսը տեղի ունեցած բախումներից մեկի ժամանակ սպանվում է[137]։ Սակայն 1565 թվականին Սուլեյման I-ի մահից քիչ առաջ Փիյալե փաշայի հրամանատարությամբ օսմանյան նավերը օսմանյան հողերին են միացնում Խիոս կղզին[138]։

Տարեց Սուլեյման I-ը, մանրանկար
Սուլեյման I-ի մարմինը Բերլգրադից վերադառնալիս: Նրա որդի Սելիմ II-ը նրան է սպասում

Օսմանյան կառավարությունը 1564 թվականին Ֆերդինանդի մահից հետո, ով 1562 թվականի պայմանագրում տեղ գտած պայմանների համաձայն հարկեր չէր վճարում կայսրությանը, Սրբազան հռոմեական կայսր Մաքսիմիլիան II-ից պահանջում է ոչ միայն հին պարտքերը վճարել, այլև հաջորդ 6 տարիների համար երաշխիք տրամադրել, որ հարկերը վճարվելու են[139]։ Մաքսիմիլիանը Կ.Պոլիս ուղարկված դեսպանի միջոցով հայտնում է, որ պայմանները իրականացվելու են[139]։ Սակայն սահմանների խախտման փոխադարձ դեպքերից հետո Սեմիզ Ալի փաշան 1565 թվականի հունիսի 28-ին մահանում է, և մեծ վեզիրի պաշտոնում նշանակվում է Սոքոլլու Մեհմեդ փաշան[139]. 1566 թվականի մայիսի 1-ին մոտավորապես 13 տարի դադարից հետո 72 տարեկան հասակում Սուլեյմանը իրականացնում է իր 13-րդ արշավանքը[134][140]։ Հունիսի 27-ին օսմանյան զորքը Սիգիզմունդ Զապոլիեի զորքերի հետ միասին գտնվում էր Բելգրադում, իսկ օգոստոսի 2-ին հասնում է Սիգեթվար[134][140][141]։ Սուլեյմանը պաշարման վայր է հասնում միայն օգոստոսի 5-ին և հարմար մի բլրի վրա վրան խփում, որտեղից պաշարումը տեսանելի կլիներ[140][141]։ 1566 թվականի սեպտեմբերի 7-ի գիշերը Սիգեթվարի գրավումից մեկ օր առաջ սուլթան Սուլեյմանը մահանում է տարբեր աղբյուրների համաձայն կա՛մ հոդատապի, կա՛մ դիզենտերիայի, կա՛մ լուծանքի, կա՛մ էլ նշիկաբորբի պատճառով[142]։ Մյուս կողմից Սիգեթվարի մոտակայքում գտնվող մի շարք ամրոցներ գրավվում են[143]։ Սուլեյմանի մահը գաղտնի է պահվել շուրջ 48 օր և միայն հոկտեմբերի 21-ին Սիգեթվարից հեռանալու պահին է հայտնի դարձել զորքին[142]։ Նրա դին նոյեմբերի 28-ին շեյխ-ուլ իսլամ Էբեսսուդ էֆենդու իրականացրած նամազից հետո թաղվել է Սուլեյմանիե մզկիթում[142]։ Սուլեյմանի մահից հետո գահն անցել է նրա որդի Սելիմ II-ին։

Վարչական բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլեյման I-ի քանդակը ալ-Մասջիդ ան-Նաբաուիում, Մադինա
Սուլթան Սուլեյմանը դեսպանի ընդունելության ժամանակ (նկարված է Մատրակչի Նասուհի կողմից)

Սուլթան Սուլեյմանը Արևմուտքում հայտնի էր Փառահեղ անունով, մինչդեռ Արևելքում նրան կոչում էին Օրենսդիր։ Նրան տարբեր պատմաբաններ հիշատակում էին ոչ միայն որպես ռազմական գործիչ, այլև մեծ օրենսդիր։ Օսմանյան կայսրությունում բոլոր իրավական հարցերը լուծվում էին Շարիաթի նորմերով, որոնք սուլթանը փոփոխության ենթարկել չէր կարող։ Մինչդեռ շարիաթից դուրս անկախ օրենքները (Kanuns ) գտնվում էին սուլթան Սուլեյմանի անմիջական վերահսկողության տակ. դրանք կարգավորում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հարկերը, քրեական հարցերը, հողային հարցերը[144]։ Սուլթան Սուլեյմանը հավաքել էր իրեն նախորդած 9 սուլթանների դատավճիռները և կրկնվողները հանելուց հետո ստեղծել էր մեկ իրավական նորմ, որը միևնույն ժամանակ չէր հակասում իսլամի սկզբունքներին[145]։ Հենց այս նորմերի շրջանակներում էլ սուլթանը մուֆթի Էբուսսուդի աջակցությամբ փորձում է կատարել իրավական բարեփոխում, որպեսզի այն համախատասխանի արագ զարգացող կայսրության պահանջներին։ Այն բանից հետո, երբ այս Քանուն օրենքները վերջնական տեսքի են բերվում, դրանք ստանում են kanun‐i Osmani (Օսմանյան օրենքներ) անվանումը։ Այս օրենքները կիրառվել են շուրջ 300 տարի[146]։

Սուլթան Սուլեյմանը ուշադրություն էր դարձնում նաև ռայաների կարգավիճակին. նրանք քրիստոնյաներ էին, որոնք աշխատում էին սիփահիների հողատարածքներում։ Քանունի ռայայի կամ ռայաների օրենքի միջոցով բարեփոխումներ են կատարվել՝ կապված հարկերի գանձման հետ, որոշ չափով բարձրացվել է ռայաների կարգավիճակը[147]։ Սուլթանը որոշ քայլեր է կատարել նաև հրեաների համար։ 1553-1554 թվականներին սուլթանի բժիշկ իսպանացի հրեա Մոսես Համոնի առաջարկով սուլթանը ֆերման (օրենք) է ընդունել, որով վերացրել է արյան զրպարտանքը հրեաների նկատմամբ[148]։ Ավելին՝ սուլթանը ընդունել է քրեական օրենքներ, որոնցով տուգանքներ են սահմանվել տարբեր վիրավորանքներ հասցնելու համար, միևնույն ժամանակ որոշ չափով նվազեցվել է մահվան դատապարտելու ավանդույթը (միևնույն ժամանակ պետք է նշել, որ սուլթան Սուլեյմանը հենց իր շրջապատում գտնվող շատ պաշտոնյաներին, նույնիսկ իր որդիներին մահապատժի է ենթարկել)։ Հարկերը հավաքվում էին տարբեր ապրանքատեսակներից տարբեր քանակությամբ։ Բացի այդ այն պաշտոնյաները, ովքեր վատ համբավ ունեին, զրկվում էին հողատարածքներից ու ունեցվածքից, որոնք առգրավվում էին։

Սուլթանը շատ էր կարևորում կրթական ոլորտը։ Մզկիթներին կից գործող դպրոցները, որոնք ֆինանսավորվում էին կրոնական հիմնադրամների կողմից, անվճար կրթություն էին ապահովում մուսուլման տղաների համար[149]։ Մայրաքաղաքում սուլթան Սուլեյմանը ավելացնում է մեքթեբեների քանակը՝ հասցնելով դրանք 14-ի։ Սրանք միջնակարգ դպրոցներ էին, որտեղ մուսուլման տղաներին սովորեցնում էին կարդալ և գրել, ինչպես նաև իսլամի հիմնական սկզբունքները։ Մեքթեբեները ավարտելուց հետո նրանք կրթությունը կարող էին շարունակել մեդրեսեներում, որոնց քանակը 8 էր։ Այստեղ կարող էին սովորել քերականություն, մետաֆիզիկա, փիլիսոփայություն, աստղագիտություն և աստղաբաշխություն[149]։ Մեդրեսեները տալիս էին համալսարանական կրթություն, որն ավարտածները դառնում էին իմամներ կամ ուսուցիչներ։ Կրթական հաստատությունները մզկիթի ընդհանուր շինություններից մեկն էին. այդ շինությունների մեջ մտնում էին նաև գրադարաններ, բաղնիքներ, խոհանոցներ, աղքատանոցներ և հիվանդանոցներ[150]։

Մշակույթի և արվեստի ոլորտում կատարված բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլեյմանիե մզկիթը, որը կառուցվել է սուլթան Սուլեյմանի հրամանով Միմար Սինանի կողմից 1551-1558 թվականների ընթացքում

Ֆրանսիացի դեսպան Պիեռ Ժիլը Ֆրանցիսկ I-ի անունից Կ.Պոլիս այցելելուց հետո գրել է, որ Սուլեյման I-ի սուլթանության շրջանում Կ.Պոլսում Բյուզանդական կայսրության շրջանից մնացած կառույցներից բացի այլ կառույցներ չէին մնացել[151]։ Սուլթան Սուլեյմանը իր կառավարման շրջանում ավարտին է հասցրել հոր՝ Սելիմ I-ի ժամանակ սկսված, բայց կիսատ մնացած Սելիմ I քուլիեն, որդու՝ Մեհմեդի համար կառուցել է Շեհզադեբաշը քուլիեն և իր համար կառուցել է Սուլեյմանիե քուլիեն, որը համարվում է օսմանյան ճարտարապետության ամենայուրօրինակ գործերից մեկը[151][152]։ Բացի այս խոշոր մզկիթներից սուլթան Սուլեյմանի շրջանում կառուցվել են նաև Ռյուսթեմ փաշա մզկիթը, Սոքոլլու Մեհմեդ փաշա մզկիթը, Քըլըչ Ալի փաշա մզկիթը, Հասեքի մզկիթը և Միհրիմահ սուլթան մզկիթը, Հադըմ Իբրահիմ փաշա մզկիթը, Քարա Ահմեդ փաշա մզկիթը[151]։ Այն պատճառով, որ քաղաքի բնակչությունը աճել էր, առաջացել էր ջրի խնդիր, ուստի այս խնդիրը կարգավորելու համար սուլթանի հրամանով կառուցվում է Քըրքչեշմե ջրատար համակարգը, իսկ ջրամատակարարման համակարգը վերանորոգվում է[152]։

Այս շինարարական գործողությունները գտնվում էին կառուցման աշխատանքները ղեկավարող Ճարտարապետների հատուկ միության վերահսկողության տակ[153]։ Այս միության ղեկավարը Սելիմ I-ի ժամանակներից Աջեմ Ալին էր[154]։ 1538 կամ 1539 թվականին Աջեմ Ալիի մահից հետո սուլթան Սուլեյմանը այս պաշտոնում նշանակում է Միմար Սինանին, որն էլ այս շրջանում կառուցված բազմաթիվ շինությունների հեղինակն է։ Նա նույնիսկ կարող է համարվել օսմանյան շրջանի ամենամեծ ճարտարապետներից մեկը[151][155]։

Սուլթան Սուլեյմանի ժամանակներից պահպանված ոսկե դրամներ, 1520 թվական

Սուլեյման I-ի կառավարման շրջանում աչքի ընկնող բանաստեղծներն էին Ֆիզուլին, Բաքին, Փիր Սուլթան Աբդալը և Բաղդադցի Ռուհին[156]։ Իսկ Մաթրաքչը Նասուհը այդ ժամանակի ամենահայտնի մանրանկարիչներից և պատմաբաններից մեկն էր[156]։ Այս ժամանակաշրջանում ապրած և Սուլեյմաննամեի հեղինակ Արիֆը, նկարիչ Նիգարին և վայելչագիր Ահմեդ Քարահիսարին ամենահայտնի արվեստագետներից էին[156]։

Սուլթան Սուլեյմանի կառավարման շրջանում Պարգացի Իբրահիմ փաշան Մոհաչի ճակատամարտից հետո Բուդայից Կ.Պոլիս է տեղափոխել Երեք գեղեցկուհիներ անունով հայտնի արձանները և տեղադրել Կ.Պոլսի գլխավոր հրապարակում։ Սկզբում արձանները որոշակի հետաքրքրություն են առաջացրել ժողովրդի շրջանում, սակայն որոշ շրջանակների կողմից համարվում էին կուռքեր, որոնց նկատմամբ բացասական վերաբերմունք էր առկա։ Բացի արձաններից Բուդայից Կ.Պոլիս էին բերվել Արևելքի և Արևմուտքի մի շարք մտածողների աշխատություններ։ Այս աշխատությունները առգրավվել էին Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի կողմից կառուցված հսկայական գրադարանից որպես ավար։ Սուլթան Սուլեյմանը այս կերպ կարողացավ օսմանյան հարուստ գրադարան ստեղծողի անուն վաստակել[157]։

Սուլթան Սուլեյմանի կառավարման շրջանում կառուցվել են բազմաթիվ մեդրեսեներ։ Այս շրջանում բացի պալատում ստեղծված գրադարանից գրադարաններ կային նաև մեդրեսեներում և քուլիեներում (համալիր, որի մեջ մտնում են մզկիթը, համամը, մեդրեսեն, շուկան, թյուրբեն, թեքքեն և այլն)։ Սա ցույց էր տալիս, որ պետությունը սկսել էր նաև կարևորություն տալ ժողովրդի կրթությանը։

Սուլեյմանիե մեդրեսեները, որոնք ստեղծվել էին Սուլեյման I-ի օրոք և Օսմանյան կայսրության երկրորդ ամենամեծ կրթական հաստատությունն էին, վերակազմավորվեցին նոր գիտական ճյուղերի ավելացման (մասնավորապես բժշկություն, մաթեմատիկա և այլ գիտություններ) պատճառով։ Սուլթան Սուլեյմանի ժամանակաշրջանում օսմանյան մեդրեսեներում կրթությունը միջնակարգ կրթությունից հետո բաժանվում էր երկու մակարդակի։ Առաջինը Սահըն ի Սեմա մեդրեսեների իրավագիտական, աստվածաբանական և գրականության բաժինների կրթությունն էր, իսկ երկրորդը՝ Սուլեյմանիե մեդրեսեներում մաթեմատիկայի և բժշկության ոլորտում տրվող կրթությունն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթան Սուլեյմանի գերեզմանը Սուլեյմանիե մզկիթում
Հյուրեմ և սուլթան վերնագրով կտավ՝ արված գերմանացի նկարչի կողմից (1780 թվական)

Դեռևս այն ժամանակ, երբ Սուլեյմանը Սարուհանի նահանգապետն էր, նրա հարեմում հայտնված Ֆյուլանե հաթունը, որի իրական անունը հայտնի չէ, բազմաթիվ պատմաբանների կողմից համարվում է Սուլեյմանի առաջին կինը։ Պատմաբան Չաղաթայ Ուլուչայը հիշատակում է Հյուրեմ սուլթանին, Մահիդևրան սուլթանին և Գյուլֆեմ հաթունին, սակայն միևնույն ժամանակ հնարավոր է համարում այլ կանանց գոյությունը[158]։ Մյուս կողմից հայտնի է, որ սուլթան Սուլեյմանը ունեցել է 7 արու զավակ և երկու դուստր, այսպես՝ Ֆյուլհանե հաթունից Մահմուդը[159], Մահիդևրան սուլթանից շեհզադե Մուսթաֆան, Հյուրեմ սուլթանից շեհզադե Մեհմեդը, Միհրիմահ սուլթանը, շեհզադե Աբդուլլահը, շեհզադե Սելիմը, շեհզադե Բայազեդը և շեհզադե Ջըհանգիրը, իսկ Գյուլֆեմ հաթունից շեհզադե Մուրադը[160]։ Յըլմազ Օզթունան այս ցանկին ավելացնում է նաև շեհզադե Օրհանին, շեհզադե Օսմանին, շեհզադե Աբդուլլահին, շեհզադե Մեհմեդին, շեհզադե Մեհմեդին, շեհզադե Օրհանին՝ որպես Սուլեյմանի որդիներ՝ արու զավակների թիվը հասցնելով 15-ի, իսկ դուստրերին ավելացնում է նաև ոմն Ֆաթմա սուլթանին։

Կանայք
  • Հյուրեմ սուլթան - 1520 թվականին Հյուրեմ սուլթանը մտնում է հարեմ՝ որպես հարճ, 1521 թվականին Հյուրեմ սուլթանը աշխարհ է բերում Մեհմեդին, 1522 թվականին Միհրիմահին, 1522 կամ 1523 թվականին Աբդուլլահին, 1524 թվականին Սելիմին, 1525 թվական Բայազեդին, 1531 թվականին Ջըհանգիրին։ Մահացել է 1558 թվականի ապրիլի 15-ին։
  • Մահիդևրան սուլթան (որոշ աղբյուրների համաձայն նրա անունը Գյուլբահար էր)[161] - ծնվել է մոտավորապես 1500 թվականին, 1515 թվականին լույս աշխարհ է բերել Մուսթաֆային[162]։ 1553 թվականի հոկտեմբերի 6-ին սուլթան Սուլեյմանի հրամանով Մուսթաֆան խեղդամահ է արվում, որից հետո Մահիդևրան սուլթանը բնակություն է հաստատում Բուրսայում[163]։ Մահացել է 1581 թվականի փետրվարի 3-ին Բուրսայում[163]։
  • Գյուլֆեմ հաթուն - Տեսակետ կա, որ Գյուլֆեմ հաթունը Հյուրեմ սուլթանից առաջ և հետո եղել է սուլթանի գլխավոր կենակիցը[164][165][166]։ Գյուլֆեմ հաթունը, որը մահացել է 1561 կամ 1562 թվականին[164][167], 1521 թվականին լույս աշխարհ է բերել շեհզադե Մուրադին, որը, սակայն, 1521 թվականի հոկտեմբերի 12-ին մահացել է[166]։
  • Ֆյուլհանե հաթուն - Եղել է Սուլեյմանի առաջին կինը, իրական անունը հայտնի չէ։ 1512 թվականին լույս աշխարհ եկած Մահմուդի մայրն է։
Երեխաներ
Սելիմ II
  • Շեհզադե Մահմուդ - ծնվել է 1512 թվականին, սուլթանի առաջին որդին է Ֆյուլհանե հաթունից։ Մահացել է 1521 թվականի հոկտեմբերի 29-ին հիվանդության պատճառով[168]։
  • Շեհզադե Մուսթաֆա - ծնվել է 1515 թվականին, մայրը՝ Մահիդևրան սուլթան[162][169]։ Տարբեր նահանգներում զբաղեցրել է նահանգապետի պաշտոն։ Գահի նկատմամբ ունեցած նկրտումների պատճառով 1553 թվականի հոկտեմբերի 6-ին խեղդամահ է արվել Էրեգլիում հոր՝ Սուլեյմանի կողմից[105][126]։
  • Շեհզադե Մուրադ[170] - ծնվել է 1521 թվականին և 1521 թվականի հոկտեմբերին մահացել է, ենթադրվում է, որ նրա մայրը եղել է Գյուլֆեմ հաթունը[168][171]։
  • Շեհզադե Մեհմեդ - ծնվել է 1521 թվականին, մայրը՝ Հյուրեմ սուլթան։ Մահացել է 1543 թվականին[172]։
  • Միհրիմահ սուլթան - ծնվել է 1522 թվականին, մայրը՝ Հյուրեմ սուլթան։ Մահացել է 1578 թվականին։
  • Շեհզադե Աբդուլլահ - ծնվել է 1522 կամ 1523 թվականին, մայրը՝ Հյուրեմ սուլթան։ Մահացել է ծնունդից երկու-երեք տարի անց[168][173]։
  • Շեհզադե Սելիմ - ծնվել է 1524 թվականին, մայրը՝ Հյուրեմ սուլթան[168][172]։ Հոր մահից հետո, գահի համար պայքարի մեջ է մտել եղբոր՝ Բայազեդի հետ և ստացել է հոր աջակցությունը։ Հոր մահից հետո Սելիմը դարձել է սուլթան և կառավարել մինչև1574 թվականը։
  • Շեհզադե Բայազեդ (1525-1561 թվականներ) - ծնվել է 1525 թվականին, մայրը՝ Հյուրեմ սուլթան[168][172]։ Եղբոր՝ Սելիմի հետ գահակալական կռիվների մեջ մտնելով և հոր աջակցությունը չստանալով՝ փախուստի է դիմել Իրան։ 1561 թվականին Ղազվինում խեղդամահ է արվել օսմանցի դեսպանի կողմից[174]։
  • Շեհզադե Ջըհանգիր (1531-1553 թվականներ) - ծնվել է 1531 թվականին, մայրը՝ Հյուրեմ սուլթան։ Մահացել է 1553 թվականին[168]։
  • Ռազիե սուլթան - ծնվել է 1524 թվականին, մահացել է 1571 թվականին[175]։
  • Եվս երկու դուստրեր, որոնց անունները հայտնի չեն[167]։

Սուլթան Սուլեյման I-ը տիրապետել է հետևյալ լեզուներին՝ օսմաներեն, արաբերեն, չաղաթայերեն, պարսկերեն և սերբերեն[176]։

Մեծ վեզիր Իբրահիմ փաշա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլեյմանը Բուդայում սպասում է մեծ վեզիր Իբրահիմ փաշայի ժամանմանը, 1529 թվական:

Մինչ Սուլեյմանի սուլթան դառնալը Իբրահիմ փաշան նրա ընկերն է եղել։ Նա ծագումով քրիստոնյա էր Պարգայից, ում 1499-1503 թվականների օսմանա-վենեցիական պատերազմի ժամանակ գերի էին վերցրել և որպես ստրուկ տվել էին Սուլեյմանին մոտավորապես 1514 թվականին[177]։ Սուլեյմանը Իբրահիմին նախ դարձնում է բազեապան, ապա ավելի բարձրացնելով պաշտոնը՝ հասցնում սուլթանական սենյակների պահապանի պաշտոնին[178]։ 1523 թվականին Իբրահիմ փաշան դառնում է մեծ վեզիր և զորքի գլխավոր հրամանատարը։ Սուլթան Սուլեյմանը նրան նաև նշանակում է Ռումելիայի բեյլերբեյ՝ նրան վստահելով Եվրոպայում գտնվող բոլոր տիրույթների ղեկավարությունը։ 17-րդ դարի ժամանակագրի համաձայն Իբարհիմ փաշան խնդրել է սուլթան Սուլեյմանին չբարձրացնել իր պաշտոնները՝ վախենալով իր անվտանգության համար։ Սակայն սուլթանը նրան պատասխանել է, որ իր ղեկավարության ժամանակ Իբրահիմ փաշան երբեք մահվան չի դատապարտվի անկախ ամեն ինչից[179]։

Չնայած այս խոստմանը սուլթանի և Իբրահիմ փաշայի հարաբերությունները լարվել են։ Իբրահիմ փաշան վեզիր լինելու 13 տարիների ընթացքում բավականին շատ ունեցված էր կուտակել և իշխանության աստիճաններով շատ արագ էր բարձրացել, որի պատճառով սուլթանական պալատում շատ թշնամիներ ուներ։ Սուլթանին լուրեր էին հասցրել Իբրահիմ փաշայի հանդուգն պահվածքի մասին Սեֆյանների դեմ արշավանքի ժամանակ, իսկ ավելի կոնկրետ այն, որ նա իրեն հռչակել էր սերասկեր սուլթան, որը բացահայտ ընդդիմություն էր սուլթանին[180]։

Սուլթան Սուլեյմանի կասկածները Իբրահիմի նկատմամբ ավելի են սրվել Իբրահիմ փաշայի և ֆինանսների քարտուղար Իսքենդեր Չելեբիի միջև տեղի ունեցած վեճից հետո։ Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ Չելեբին ինտրիգներ կատարելու մեղադրանքով զրկվել է պաշտոնից, իսկ Իբրահիմ փաշայի պնդմամբ դեֆթերդարը դատապարտվել է մահվան։ Չելեբին իր վերջին խոսքերում ասել է, թե Իբրահիմ փաշան սուլթանի դեմ դավադրություն է կազմակերպել[180]։ Մահացողի այս վերջին խոսքերը համոզել են սուլթանին, որ Իբրահիմ փաշան այլևս հավատարիմ չէ իրեն[180], որի պատճառով շուտով Իբարհիմ փաշան էլ է գլխատվել։

Գրական ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Սուլեյմանը, ով պոեմներ է գրել Մուհիբբի կեղծանվամբ, հեղինակել է մի դիվան[181]։

Դիվանում, որտեղ Սուլեյման I-ը ներկայանում է Մուհիբ, Մեֆթունի, Աջիզի կեղծանուններով, տեղ են գտել 2779 գազելներ։ Դիվանի բանաստեղծների մեջ ամենաշատ գազել գրած հեղինակը Զաթին է, որի գազելների քանակը 1825 էր։ Փաստորեն Քանունին այսպիսով դիվանի գրականության մեջ գազելների քանակով ռեկորդ է սահմանել։

Ժառանգորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգեթվարի գրավումից հետո պարգևատրման արարողություն

Սուլթան Սուլեյմանի երկու կանայք՝ Հյուրեմը և Մահիդևրանը, սուլթանին պարգևել էին 6 որդիներ, որոնցից միայն չորսն էին ողջ մնացել մինչև 1550-ական թվականները՝ Մուսթաֆա, Սելիմ, Բայազեդ և Ջահանգիր։ Վերոնշյալներից միայն առաջինը Հյուրեմի որդին չէր։ Հյուրեմ սուլթանը շատ լավ գիտակցում էր, որ եթե Մուսթաֆան դառնա սուլթան, ապա նրա որդիները սպանվելու էին։ Մուսթաֆան որդիներից ամենատաղանդավորն էր և վայելում էր մեծ վեզիր Պարգացի Իբրահիմ փաշայի աջակցությունը։ Ավստրիայի դեսպան Բուսբեկը, խոսելով Մուսթաֆայի «բնատուր տաղանդի» մասին, նշում էր. «Սուլեյմանի որդիների մեջ կար մեկը Մուսթաֆա անունով, որը շատ կրթված և խելամիտ անձ էր՝ պատրաստ երկիրը ղեկավարելու, քանի որ 24 կամ 25 տարեկան էր»[182]։ Հիմնականում հենց Հյուրեմ սուլթանն էր պատասխանատու իրավահաջորդի ընտրության հետ կապված ինտրիգների համար։ Չնայած նա Սուլեյմանի կինն էր՝ որևէ հանրային դերակատարում չուներ։ Սա, իհարկե, չէր խանգարում Հյուրեմին ունենալ քաղաքական լուրջ ազդեցություն։ Ահմեդ I-ի ժամանակներից սկսած ընդունված էր մի ավանդույթ, որի համաձայն իրավահաջորդը սպանում էր գահի համար պայքարող շեհզադեներին։ Հյուրեմ սուլթանը իր որդիներին նման ճակատագրից փրկելու համար որոշել էր ոչնչացնել այն բոլոր մարդկանց, որոնք որևէ կերպ աջակցում էին Մուսթաֆային[183]։

Այս պայքարում Հյուրեմի դրդմամբ սուլթան Սուլեյմանը հրամայում է սպանել Իբրահիմ փաշային և նրա փոխարեն մեծ վեզիր է նշանակում իր փեսային՝ Ռյուսթեմ փաշային։ Արդեն 1552 թվականը, երբ Ռյուսթեմի հրամանատարությամբ սկսվում է Պարսկաստանի դեմ արշավանքը, Մուսթաֆայի դեմ խարդավանքները վերսկսվում են։ Ռյուսթեմ փաշան Սուլեյմանի հավատարիմ մարդկանցից ուղարկում է նրա մոտ՝ հայտնելու, թե քանի որ սուլթանը բանակի գլխին չէ, զինվորները ցանկանում են գահ բարձրացնել երիտասարդ շեհզադե Մուսթաֆային։ Սուլթանը, զայրացած այն մտքից, որ իր որդին փորձում է տիրել իր գահին, արշավանքի ավարտից հետո վերադարձած որդուն կանչում է իր մոտ՝ Քոնյա[184], և հայտարարում է, որ «նա կարող է մաքրել իր անունը մեղադրանքներից. եթե մեղավոր չէ, ուրեմն վախենալու որևէ պատճառ չկա»[185]։

Մուսթաֆան երկընտրանքի առաջ էր կանգնել՝ ներկայանալ սուլթանին և հայտնվել սպանվելու վտանգի տակ, կամ չգնալ և մեղադրվել դավաճանության մեջ։ Ի վերջո Մուսթաֆան որոշում է մտնել հոր վրան՝ վստահ լինելով, որ բանակը կպաշտպանի իրեն։ Բուսբեկը, որը ականատես էր, ներկայացնում է Մուսթաֆայի վերջին րոպեները։ Հենց որ Մուսթաֆան մտնում է հոր վրանը, սուլթանի ներքինիները հարձակվում են նրա վրա։ Մուսթաֆան փորձում է պաշտպանվել։ Սուլեյմանը, ով գտնվում էր շղարշի այն կողմում, ներս է խուժում վրանի մյուս սենյակ և «կատաղի և սպառնալից հայացքներով հանդիմանում է ներքինիներին վարալնելու համար։ Վերջիններս իրենց ուժերը հավաքում են և նետում Մուսթաֆային գետնին, աղեղնալարը գցում են վզին և խեղդում»[186]։

Հայտնի է, որ Ջըհանգիրը իր եղբոր սպանության լուրը լսելուց մի քանի ամիս անց վշտից մահանում է[187]։ Մյուս երկու եղբայրները՝ Սելիմը և Բայազեդը, պաշտոններ են ստանձնում կայսրության տարբեր հատվածներում։ Մի քանի տարվա անց, սակայն, եղբայրները գահի համար պայքար են սկսում. յուրաքանչյուր կողմ ստանում էր որոշակի հավատարիմ ուժերի աջակցություն[188]։ Հոր բանակի աջակցությամբ Սելիմը 1559 թվականին Քոնյայում պարտության է մատնում Բայազեդին. վերջինս իր 4 որդիների հետ ապաստան է խնդրում Սեֆյաններից։ Դիվանագիտական երկար բանակցություններից հետո սուլթանը պահանջում է սեֆյան շահին կա՛մ արտահանձնել, կա՛մ գլխատել Բայազեդին։ Բավականին մեծ քանակությամբ ոսկու դիմաց շահը թույլ է տալիս թուրք դահճին 1561 թվականին խեղդել Բայազեդին և նրա որդիներին[187]։ Այսպիսով՝ բացվում է Սելիմի ճանապարհը և նա գահ է բարձրանում 5 տարի անց։

Օսմանյան կայսրությունը Սուլեյման Փառահեղի մահվան ժամանակ

Սուլթան Սուլեյմանը մահացել է 1566 թվականի սեպտեմբերի 6-ին։ Նա ճանապարհ է ընկնել Կ.Պոլսից, որպեսզի հրամաններ տար Հունգարիա կատարվող արշավանքի համար, սակայն մինչև Սիգեթվարի ճակատամարտը մահացել է[189]։ Մեծ վեզիրը նրա մահվան լուրը որոշ ժամանակ գաղտնի է պահել։ Հիվանդ սուլթանը մահացել է իր վրանում 72 տարեկան բոլորելուց երկու ամիս առաջ։ Սուլթանի մարմինը տեղափոխվել է Կ.Պոլիս, նրա սիրտը, լյարդը և մի շարք այլ օրգաններ թաղվել են Թուրբեքում՝ Սիգեթվարից ոչ հեռու։ Այդ վայրում կառուցվել է դամբարան, որը համարվում է սուրբ ուխտատեղի։ Մեկ տասնամյակի ընթացքում այստեղ կառուցվում է մզկիթ և սուֆիական հյուրատուն, և այս տարածքը վերահսկվում է մի քանի տասնյակ մարդկանց կողմից[190]։

Սուլեյմանի կերպարը մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուլեյման Փառահեղի կերպարը հայտնվել է 2011-2014 թվականներին ցուցադրված Փառահեղ դար (Muhtesem Yuzyil) և Հյուրեմ սուլթան (Hürrem Sultan) (2003) հեռուստասերիալներում՝ որպես գլխավոր կերպար։
  • Սուլեյման I-ի կերպարը եղել է նաև Les trois sultanes (1912) և Egri csillagok կամ Էգերի աստղերը (1968) ֆիլմերում։
  • Սուլեյմանի կերպարը կա նաև Assassin's Creed: Revelations խաղում, որտեղ երիտասարդ Սուլեյմանը ներկայացվում է որպես գլխավոր կերպարի՝ Էցիո Աուդիտորեի դաշնակից և ընկեր[191]։
  • Սուլեյման Փառահեղը հայտնվել է նաև այլ համակարգչային խաղերում՝ Կայսրությունների դարը III (Age of Empires III), Քաղաքակրթություն IV (Civilization IV), Քաղաքակրթություն V (Civilization V):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
  3. Կաղապար:Kitap kaynağı
  4. Կաղապար:Kitap kaynağı
  5. Կաղապար:Dergi kaynağı
  6. Mansel, Phillip; sf. 61
  7. Կաղապար:Web kaynağı
  8. Կաղապար:Kitap kaynağı
  9. Clot, André; sf. 25
  10. Կաղապար:Kitap kaynağı
  11. 11,0 11,1 Afyoncu, Erhan; sf. 15
  12. 12,0 12,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 234
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Sakaoğlu, Necdet; sf. 4
  14. Clot, André; sf. 28
  15. Կաղապար:Kitap kaynağı
  16. Afyoncu, Erhan; sf. 16
  17. Kinross, Patrick; sf. 175
  18. Կաղապար:Web kaynağı
  19. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 308
  20. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 330
  21. Afyoncu, Erhan; sf. 20
  22. Կաղապար:Kitap kaynağı
  23. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 311-312
  24. Imber, Colin; sf. 49
  25. Clot, André; sf. 39
  26. 26,0 26,1 26,2 Afyoncu, Erhan; sf. 29
  27. Kinross, Patrick; sf. 176
  28. 28,00 28,01 28,02 28,03 28,04 28,05 28,06 28,07 28,08 28,09 28,10 Sakaoğlu, Necdet; sf. 5
  29. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 315
  30. Afyoncu, Erhan; sf. 35
  31. Afyoncu, Erhan; sf. 37
  32. Celalzade Mustafa Çelebi; sf. 106
  33. Afyoncu, Erhan; sf. 43
  34. 34,0 34,1 34,2 Uzunçarşılı, İbrahim Hakkı; sf. 323
  35. Kinross, Patrick; sf. 187
  36. Severy, Merle; sf. 580
  37. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 326
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 38,6 Sakaoğlu, Necdet; sf. 6
  39. Կաղապար:Web kaynağı
  40. 40,0 40,1 Afyoncu, Erhan; sf. 46
  41. 41,0 41,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 346
  42. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 347
  43. Afyoncu, Erhan; sf. 47
  44. 44,0 44,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 328
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 Afyoncu, Erhan; sf. 55
  46. Կաղապար:Kitap kaynağı
  47. 47,0 47,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 329
  48. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 331
  49. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 332
  50. Turnbull, Stephen; sf. 51
  51. Կաղապար:Kitap kaynağı
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 52,6 Sakaoğlu, Necdet; sf. 7
  53. Afyoncu, Erhan; sf. 57
  54. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 334
  55. Կաղապար:Kitap kaynağı
  56. Կաղապար:Kitap kaynağı
  57. 57,0 57,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 335
  58. 58,0 58,1 58,2 58,3 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 349
  59. 59,0 59,1 Imber, Colin; sf 51
  60. 60,0 60,1 60,2 Կաղապար:Kitap kaynağı
  61. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 350
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 Sakaoğlu, Necdet; sf. 8
  63. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 351
  64. Clot, André; sf. 93
  65. Cavendish, Marshall; sf. 193
  66. Կաղապար:Kitap kaynağı
  67. 67,0 67,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 372
  68. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 373
  69. Կաղապար:Kitap kaynağı
  70. Կաղապար:Kitap kaynağı
  71. 71,0 71,1 71,2 71,3 71,4 Sakaoğlu, Necdet; sf. 9
  72. 72,0 72,1 Կաղապար:Kitap kaynağı
  73. 73,0 73,1 73,2 Turnbull, Stephen R; sf. 52
  74. Կաղապար:Kitap kaynağı
  75. 75,0 75,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 375
  76. Shaw, Stanford J.; sf. 100
  77. Iorga, Nicolae; sf. 356
  78. 78,0 78,1 Sakaoğlu, Necdet; Gür, Ayşen; sf. 30
  79. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 376
  80. 80,0 80,1 80,2 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 379
  81. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 392
  82. 82,0 82,1 Կաղապար:Kitap kaynağı
  83. 83,0 83,1 Կաղապար:Kitap kaynağı
  84. 84,0 84,1 Կաղապար:Kitap kaynağı
  85. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 393
  86. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 394
  87. 87,0 87,1 Akgündüz, Ahmed; Öztürk, Said; sf. 185
  88. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 338
  89. Altaylı, Yasemin; sf. 39
  90. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 339
  91. Garnier, Edith; sf. 201
  92. Garnier, Edith; sf. 203
  93. 93,0 93,1 93,2 93,3 93,4 93,5 93,6 Sakaoğlu, Necdet; sf. 10
  94. 94,0 94,1 Կաղապար:Kitap kaynağı
  95. Կաղապար:Kitap kaynağı
  96. 96,0 96,1 Կաղապար:Kitap kaynağı
  97. 97,0 97,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 340
  98. Knecht, Robert; sf. 487
  99. Arnold, Thomas F.; sf. 487-488
  100. 100,0 100,1 Knecht, Robert; sf. 488-489
  101. Crowley, Roger; sf. 75-79
  102. Setton, Kenneth M.; sf. 473
  103. 15 Mart 1515 - 9 Nisan 1550
  104. Կաղապար:Kitap kaynağı
  105. 105,0 105,1 105,2 105,3 105,4 105,5 105,6 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 360
  106. Miller; William sf. 2
  107. Կաղապար:Kitap kaynağı
  108. Կաղապար:Kitap kaynağı
  109. Կաղապար:Kitap kaynağı
  110. Կաղապար:Kitap kaynağı
  111. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 386
  112. Կաղապար:Kitap kaynağı
  113. Կաղապար:Kitap kaynağı
  114. Կաղապար:Ansiklopedi kaynağı
  115. Կաղապար:Kitap kaynağı
  116. Bilge, Sadık Müfit; sf. 62
  117. Կաղապար:Kitap kaynağı
  118. 118,0 118,1 118,2 Uzunçarşılı, İbrahim Hakkı; sf. 341
  119. Bilge, Sadık Müfit; sf. 59
  120. Կաղապար:Kitap kaynağı
  121. Կաղապար:Kitap kaynağı
  122. Կաղապար:Kitap kaynağı
  123. Կաղապար:Kitap kaynağı
  124. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 399
  125. Կաղապար:Web kaynağı
  126. 126,0 126,1 126,2 126,3 126,4 126,5 126,6 126,7 Sakaoğlu, Necdet; sf. 11
  127. 127,0 127,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 361
  128. 128,0 128,1 Oqtay Əfəndiyev. Azərbaycan Səfəvilər dövləti. Bakı, ”Şərq-Qərb”, 2007. sf. 104-105 ISBN 978-9952-34-101-0
  129. Azərbaycan tarixi. Yeddi cilddə. III cild (XIII-XVIII əsrlər). Bakı. "Elm". 2007. sf. 188 ISBN 978-9952-448-39-9
  130. Tarih-i alem aray-i Abbasi, sf. 87
  131. 131,0 131,1 Կաղապար:Kitap kaynağı
  132. Կաղապար:Kitap kaynağı
  133. 133,0 133,1 133,2 Կաղապար:Kitap kaynağı
  134. 134,0 134,1 134,2 Sakaoğlu, Necdet; sf. 12
  135. 135,0 135,1 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 342
  136. Կաղապար:Kitap kaynağı
  137. Կաղապար:Kitap kaynağı
  138. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 436
  139. 139,0 139,1 139,2 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 409
  140. 140,0 140,1 140,2 Turnbull, Stephen R: sf. 55-56
  141. 141,0 141,1 Coppée, Henry; sf. 562-565
  142. 142,0 142,1 142,2 Sakaoğlu, Necdet; sf. 13
  143. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 412
  144. Imber, 244.
  145. Greenblatt, 20.
  146. Greenblatt, 21.
  147. Kinross, 210.
  148. Mansel, 124.
  149. 149,0 149,1 Kinross, 211.
  150. McCarthy
  151. 151,0 151,1 151,2 151,3 Sakaoğlu, Necdet; Gür, Ayşen; sf. 32
  152. 152,0 152,1 Kumrular, Özlem; sf. 270
  153. Kumrular, Özlem; sf. 272
  154. Kumrular, Özlem; sf. 282
  155. Kumrular, Özlem; sf. 286
  156. 156,0 156,1 156,2 Sakaoğlu, Necdet; Gür, Ayşen; sf. 33
  157. Կաղապար:Web kaynağı
  158. Կաղապար:Kitap kaynağı
  159. Կաղապար:Kitap kaynağı
  160. Կաղապար:Web kaynağı
  161. Կաղապար:Kitap kaynağı
  162. 162,0 162,1 Sakaoğlu, Necdet; sf. 26
  163. 163,0 163,1 Sakaoğlu, Necdet; sf. 27
  164. 164,0 164,1 Կաղապար:Kitap kaynağı
  165. Sakaoğlu, Necdet; sf. 28
  166. 166,0 166,1 Կաղապար:Kitap kaynağı
  167. 167,0 167,1 Sakaoğlu, Necdet; sf. 29
  168. 168,0 168,1 168,2 168,3 168,4 168,5 Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 401
  169. Կաղապար:Kitap kaynağı
  170. TDV İslam Ansiklopedisi, cilt: 38,  sayfa: 73
  171. Կաղապար:Kitap kaynağı
  172. 172,0 172,1 172,2 Sakaoğlu, Necdet; sf. 18
  173. Կաղապար:Kitap kaynağı
  174. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 408
  175. Կաղապար:Kitap kaynağı
  176. «Suleiman The Magnificent». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  177. Turan, Ebru (2009). «The Marriage of Ibrahim Pasha (ca. 1495–1536): The Rise of Sultan Süleyman's Favorite to the Grand Vizierate and the Politics of the Elites in the Early Sixteenth-Century Ottoman Empire». Turcica. 41: 3–36.
  178. Mansel, 87.
  179. Clot, 49.
  180. 180,0 180,1 180,2 Kinross, 230.
  181. Uzunçarşılı, İsmail Hakkı; sf. 420
  182. Clot, 155.
  183. Mansel, 84.
  184. Ünal, Tahsin (1961). The Execution of Prince Mustafa in Eregli. Anıt. էջեր 9–22.
  185. Clot, 157.
  186. Kinross, 239.
  187. 187,0 187,1 Mansel, 89.
  188. Kinross, 240.
  189. Ágoston, Gábor (2009). «Süleyman I». In Ágoston, Gábor; Bruce Masters (eds.). Encyclopedia of the Ottoman Empire. էջ 545.
  190. Ágoston, Gábor (1991). «Muslim Cultural Enclaves in Hungary under Ottoman Rule». Acta Orientalia Scientiarum Hungaricae. 45: 197–8.
  191. «The Characters Of Assassin's Creed Revelations». Game Informer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլեյման I» հոդվածին։