Պարգա
Քաղաք | ||
---|---|---|
Պարգա | ||
հուն․՝ Πάργα | ||
![]() Պարգայի համայնապատկերը | ||
Կոորդինատներ: 39°17′0″ հս․ լ. 20°24′0″ ավ. ե. / 39.28333° հս․. լ. 20.40000° ավ. ե. | ||
Երկիր |
![]() | |
Ենթարկում | վարչական կենտրոն | |
Պերիֆերիա | Էպիրուս | |
Նոմոս | Պրևեզա | |
Քաղաքագետ | Աթանասիոս Լիոլիոս | |
Մակերես | 276,5 կմ² | |
ԲԾՄ | 32 մետր | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 12,944 մարդ (2001) | |
Խտություն | 47 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հույներ, Ալբանացիներ | |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի | |
Տեղաբնականուն | պարգացի | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 26840 | |
Փոստային ինդեքսներ | 480 60 | |
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք | |
| ||
Պարգա (հուն․՝ Πάργα, արտասանությունը՝ [ˈpaɾɣa]), քաղաք Հունաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Էպիրուսի պերիֆերիայի հյուսիսային հատվածում:
Պարագա քաղաքային շրջանի կենտրոնը համարվում է Կանալլակի գյուղը[1], որտեղ էլ գտնվում է քաղաքապետի նստավայրը: Պարգան առողջարանային քաղաք է, որը Հունաստանում հայտնի է իր բեմական գեղեցկությամբ:
Ամֆիթատրոնի ոճով կառուցված այս գեղեցիկ առողջարանային քաղաքը գտնվում է Պրևեզայի և Իգումենիցայի շրջանների միջև ընկած ափամերձ շրջանում՝ Միջերկրական ծովի ափին: Այն գեղեցիկ, բարձր լեռների և բյուրեղյա մաքուր ծովի համադրումով քաղաք է:
Պարգան Հյուսիս-արևմտյան Հունաստանի առավել գեղատեսիլ և կոսմոպոլիտ քաղաքներից մեկն է, որին հաճախ նաև անվանում են «Էպիրուսի հարսնացու»:
Քաղաքը գտնվում է Պրևեզայի օդանավակայանից 65 կմ հեռավորության վրա: Ամռան ամիսներին լաստանավներով միացվում է մոտակա Կերկիրա, Պաքսի և Անդիպաքսի կղզիների հետ[2]՝ զբոսաշրջային նպատակներով:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգան որպես քաղաք հայտնի է դարձել 13-րդ դարի սկզբին: Այն կառուցվել է Պեզովոլո լեռան գագաթին: Պարգայի բնակիչները ալբանացիների հարձակումներից խուսափելու նպատակով այն տեղափոխել է ներկայիս վայր:
Նորմանդացիներին օգնելու նպատակով մոտակա Կորֆու (հայտնի է նաև, որպես Կերկիրա) կղզում կառուցվել է ռազմական նպատակներով օգտագործվող բերդ:
11-րդ դարում Կոստանդնուպոլսի անկումից հետո Բյուզանդիան ևս դադարեց գոյություն ունենալ և ամբողջ Հունաստանը և հունական Էպիրուսը անցան Օսմանյան կայսրությանը: 1798-1799 թվականներին քաղաքը հայտնվել է Ռուսական կայսրության հովանու ներքո: Դրան հաջորդում է այն, որ ռուսական զորքերը ջախջախում են թուրք կայազորայիններին:
19-րդ դարերում Պարգան եղել է Էպիրուսի պատմական շրջանի միակ ազատ քրիստոնեական քաղաքը և դա է պատճառը, որ վերջինիս բնակչությունը բազմիցս հալածվել է հարակից Իսլամադավան ալբանացիների և թուրքերի կողմից:
1819 թվականին քաղաքը անցել է Մեծ Բրիտանիային: Դրանից երկու տարի հետո ամբողջ Հունաստանում բռնկվում է ազգային-ազատագրական պայքար և 1832 թվականին Լոնդոնի համագումարից հետո այն միավորվում է նորաստեղծ Հունաստանի թագավորության մեջ:
Քաղաքում է ծնվել Օսմանյան կայսրության մեծ վեզիր Պարգալի Իբրահիմ փաշան:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 2,415 մարդ: Հիմնական բնակիչները հույներն են, սակայն կան նաև մեծ քանակությամբ իսլամադավան ալբանացիներ:
Պաշտոնական լեզուն հունարենն է, իսկ կրոնը՝ հույն ուղղափառ եկեղեցին:
Տարի | Քաղաք | Վարչական շրջան | Ընդհանուր |
---|---|---|---|
1981 | 1,892 | - | - |
1991 | 1,699 | 3,569 | - |
2001 | 2,432 | 4,033 | - |
2011 | 2,415 | 3,904 | 11,866 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կալլիկրատիս օրենք» (PDF) (հունարեն)։ Հունաստանի ներքին գործերի նախարարություն։ Վերցված է 2015-07-31
- ↑ Էպիրուսի քաղաքներ «Զբոսաշրջությունը Հունաստանում»։ 20110827130449
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարգա կատեգորիայում։ |