Մադինա (Յասրիբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մադինա
المدينةالمنورة
Masjid al-Qiblatain.jpg
Կոորդինատներ: 24°28′0″ հս․ լ. 39°36′0″ ավ. ե. / 24.46667° հս․. լ. 39.60000° ավ. ե. / 24.46667; 39.60000
Երկիր Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Այլ անվանումներ Յասրիբ
Մակերես 589 կմ²
ԲԾՄ 608 մ
Բնակչություն 1 102 728 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+3
Պաշտոնական կայք http://www.amana-md.gov.sa/
##Մադինա (Յասրիբ) (м)
Red pog.png

Մադինա (արաբ․՝ المدينة المنورة‎‎՝ ալ-մադինա ալ-մունաուառա՝ «լուսավորյալ քաղաք»), նախաիսլամական շրջանում՝ Յասրիբ (արաբ․՝ يثريب‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից 350 կմ հյուսիս։

Մադինան հյուսիսից հարավ ձգված մի օազիս է, որը ունի 4.5-5 կմ լայնություն, 10-11 կմ երկարություն։ Քաղաքը շրջապատում են 3 վադիներ, որոնք միանում են Իդամ, այժմ՝ ալ-Համդ վադիի մեջ։ Օազիսը ավելի տեղումնառատ է, քան Մեքքան։ Բացի այդ, կան ջրհորներ, երկրի մակերևույթին մոտ են ստորերկրյա ջրերը։ Ջրի առկայության շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրագործության զարգացման համար. Մադինան եղել և մնում է Հիջազի երկրագործության խոշորագույն կենտրոնը՝ շուրջ 2000 հա։

Ավտոճանապարհներով կապված է Յանբո, Ջիդդա նավահանգիստների և Մեքքայի հետ։ Բնակիչները զբաղվում են առևտրով, ուխտագնացներին սպասարկելով, պաշտամունքի առարկաների պատրաստումով, արմավենու, բանջարեղենի մշակությամբ։

622 թվականին իսլամի հիմնադիր Մուհամմադը Մեքքայից եկել վերաբնակվել է այստեղ, ստեղծել մուսուլմանական համայնք։ 7-րդ դարից Մադինան իսլամի 2-րդ սրբազան քաղաքն է (Մեքքայից հետո)։ Մեդինայում է Մուհամմադի գերեզմանը։ Ունի մեծ մզկիթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png