Մուհամմադ մարգարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ մարգարե
Mcrop.JPG
Ծնվել է ապրիլի 20, 570
Ծննդավայր Մեքքա
Մահացել է հունիսի 5, 632 (62 տարեկանում)
Մահվան վայր Մադինա
Ազգություն Կուրեյշ, արաբ և Q4987?
Կրոն Q425381? և իսլամ
Մասնագիտություն մարգարե և Q235157?
Ամուսին Q42034?, Q1943555?, Q263791?, Q3595927?, Աիշա բինթ Աբու Բաքր, Q144396?, Q263829?, Q144394?, Q42104?, Q2138599?, Q465845?, Q263779? և Q3303021?
Ծնողներ հայր՝ Q34408?, մայր՝ Q257935?
Երեխաներ Q784324?, Q3505301?, Q1164707?, Q2300129?, Q2426845? և Ֆաթիմա Զահրա
Muhammad Վիքիպահեստում

Մուհամմադ (արաբ․՝ محمد‎‎, [mʊˈħæmmæd] , ծնվ. 570 թվականի ապրիլի 20 (22) (ըստ որոշ աղբյուրների՝ 571), Մեքքա - մահ. 632 թվականի հունիսի 8, Մադինա), քարոզիչ, իսլամ կրոնի հիմնադիրն ու մարգարեն, Ալլահից հետո իսլամի կենտրոնական անձը։ Ըստ իսլամի ուսմունքի Մուհամմադին է Աստված ուղարկել սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Մուսուլման ժողովուրդների կողմից Մուհամմադը կոչվում է առաքյալ (رسول) և ընտրյալ (مصطفى)։

Muhammad Salat.svg

Նաև քաղաքական գործիչ և մուսուլմանական համայնքի (ումմա) ղեկավար։ Ստեղծել է ուժեղ և բավականին խոշոր պետություն Արաբական թերակղզու տարածքում, որը կազմել է Արաբական խալիֆայության հիմքը։

Մուհամմադը ծնվել է միջին կարողության վաճառական Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ամինան, ամենայն հավանականությամբ, եղել է հրեադավան։ Երեխայի ծնունդից մի քանի օր հետո, առևտրական հերթական ուղղերթից վերադարձի ժամանակ Յասրիբի մերձակայքում վախճանվում է նրա հայրը՝ Աբդալլահը։ Հոր բացակայության պայմաններում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը անցկացրեց երեխայի ծննդյան արարողությունը։ Ապագա համշխարհային կրոնի հիմնադրի մանկությունը անցավ շատ բարդ պայմաններում։

Վեց ամսական հասակում մայրը՝ Ամինան, ունկնդրելով պապի Աբդ ալ-Մուտտալիբի պահանջներին, Մուհամմադին հանձնում է Բանու Սայյադ ցեղի ստնտուներին։ Հետագայում մարգարեն մեծ ակնածանքով էր հիշում իր ստսնտու Խալիմային։ Մինչև չորս ու կես տարեկան նա մնում է Բանու Սայյադ ցեղի մոտ։ Այնուհետև նրա դաստիարակությունն իր վրա է վերցնում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большаков О.Г. История Халифата, Москва 2000
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են