Ումմ Սալամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումմ Սալամա
արաբ․՝ أم سلمة هند بنت أبي أمية‎‎
Դիմանկար
Ծնվել է596[1]
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել է681[1]
Մահվան վայրՄադինա, Օմայյան խալիֆայություն
ԳերեզմանԱլ Բաքի
Կրոնիսլամ
ԱմուսինAbu Salama 'Abd Allah ibn 'Abd al-Asad al-Makhzumi?[2] և Մուհամմադ մարգարե[2]
Ծնողներհայր՝ Abu Umayya ibn Al-Mughira?[2]
ԵրեխաներZaynab bin Abi-Salama?, Umar ibn Abi-Salama?, Salama ibn Abi-Salama?, Q104157769? և Zarah?
 Umm Salama Վիքիպահեստում

Ումմ Սալամա (արաբ․՝ أم سلمة هند بنت أبي أمية‎‎, 596[1], Մեքքա, Հիջազ - 681[1], Մադինա, Օմայյան խալիֆայություն), Մուհամմադ մարգարեի վեցերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» պատվանունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը Հինդ էր, սակայն նրան բոլորը որպես Ումմ Սալամա գիտեին։ Նա կուրայշիների ցեղի բանու մախզում տոհմից էր ծագում։ Հայտնի է, որ նա ազնվաբարո ընտանիքից էր և բարօրության մեջ է մեծացել։ Չափահաս դառնալուց հետո Ումմ Սալաման ամունացել է Աբու Սալամայի հետ, որը մարգարեի կաթնեղբայրն էր. ամուսինները նաև բարեկամական կապ ունեին։ Ամուսիններն իսլամ ընդունած առաջին մարդկանցից էին։ Նրան նաև հաճախ «երկու տեղափոխությունների տիրուհի» են անվանում, քանի որ երկու անգամ ստիպված է եղել փոխել բնակության վայրը։

Տեղափոխություն Եթովպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինների իսլամ ընդունելու լուրը հասնում է բանու մախզում ցեղին, ինչը դժգոհություն է առաջ բերում նրանց նկատմամբ։ Նրանց սկսում են հետապնդել և հալածել։ Հայտնի է, որ նրանց նույնիսկ կապած են պահել իսլամից հրաժարվելու և հին հավատին վերադարձնելու համար, սակայն նրանք՝ հավատակից եղբայրների և քույրերի հետ միասին հաստատակամություն են ցուցաբերում։ Հակամարտության սրացման հետևանքով նրանք ստիպված Եթովպիա են տեղափոխվում։

Վերադարձ Մեքքա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց, ամուսինները հույս ունենալով հաշտվել անհավատ բարեկամների հետ, վերադառնում են Մեքքա, սակայն պարզվում է մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքը փոխված չի լինում։ Ավելին, մուսուլմանների հետապնդումները ավելի էին ուժգնացել։ Որոշ ժամանակ Մեքքայում մնալով անհավատների լծի տակ՝ նրանց հաջողվում է հեռանալ Մեդինա, որտեղ նրանց կյանքը խաղաղվում է։

Կյանքը Մեդինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդինա տեղափոխությունից հետո Ումմ Սալաման հիմնական ժամանակը սկսում է հատկացնել զավակների դաստիարակությանը։ Նրա ամուսինը՝ Աբու Սալաման, մասնակցել է Ուհուդի ճակատամարտին և նետից վիրավորում ստացել, մոտ մեկ ամիս անկողնում անցկացրել։ Ուհուդի ճակատամարտից երկու ամիս անց Մուհամմադը Աբու Սալամային ջոկատի հրամանատար է նշանակում՝ բանու ասադ ցեղի վրա արշավելու համար։ Այդ ճակատամարտում Աբու Սալամայի՝ նախորդ վիրավորումից մնացած վերքը բացվում է, ինչի հետևանքով շատ չանցած նա մահանում է։

Ամուսնություն Մուհամմադի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվանից առաջ մի օր Աբու Սալաման կնոջն ասում է, որ իր մահվանից հետո Ումմ Սալաման պետք է ամուսնանա իրենից ավելի լավ մեկի հետ։ Երբ Աբու Սալաման մահանում է, Ումմ Սալաման երկար ժամանակ չէր հավատում, որ կարող է այդպիսի մեկը լինել, որը կգերազանցեր ամուսնուն։

Երբ Ումմ Սալամայի սուգն ավարտվում է (4 ամիս և 10 օր), նրան ամուսնության առաջարկ են անում սկզբում Աբու Բաքրը, այնուհետև Ումար իբն ալ Խատաբը, սակայն երկուսին է նա մերժում է։ Դրանից հետո ամուսնության առաջարկի համար նրա մոտ մարդ է ուղարկում Մուհամմադ մարգարեն։ Ումմ Սալաման ցանկանում էր ընդունել մարգարեի առաջարկը, սակայն հաշվի առնելով տարիքը և երեխաների առկայությունը, մտավախություն ուներ, որ մարգարեի երիտասարդ կանանց հետ հավասար չի կարողանա իր ամուսնական պարտականությունները կատարել, ինչի մասին էլ տեղեկացնում է մարգարեին, ինչին ի պատասխան Մուհամմադը պատասխանում է, որ ինքը տարիքով ավելի մեծ է։ Նրանք ամուսնանում են հիջրայի 4 թվականին[3]։

Մարգարեի տուն տեղափոխվելուց անմիջապես հետո Ումմ Սալաման փորձում է հասնել նրա գոհությանը և նրա համար առավելագույն հարմարավետություն ապահովել։

Ամուսնությունից հետո մարգարեն դիմում է Ումմ Սալամային.

Եթե ցանկանում ես, կարող եմ քեզ մոտ մեկ շաբաթ մնալ. կարող եմ նաև երեք օր մնալ, ինչից հետո, հերթականության կարգը պահելով, նորից քեզ մոտ կգամ։

Ումմ Սալաման պատասխանում է.

Ես ընտրում եմ երեք գիշերը։

Ումմ Սալաման Զայնաբ բինթ Խուզայմայի մահվանից հետո նրա տանն է ապրում։

Կյանքը Մուհամմադի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն օր հետկեսօրյա աղոթքից հետո մարգարեն այցելում էր իր բոլոր կանանց, սակայն առաջինը գնում էր Ումմ Սալամայի մոտ, քանի որ նա տարիքով ամենամեծն էր։

Ումմ Սալաման մեծ ջանք էր գործադրում իսլամն ավելի լավ ճանաչելու և հասկանալու հարցում՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով հատկապես ֆիկհի[4] (արաբ․ فقه) ուսումնասիրության հարցում։

Ումմ Սալաման նաև հայտնի էր նրանով, որ մշտապես ողորմություն էր բաժանում։ Մի անգամ Ում Սալաման մագրաեին հարցնում է, թե արդյոք իրեն պարգև հասնում է, եթե ինքը ողորմություն է բաժանում իր որոշ բարեկամների։ Մուհամմադը պատասխանում է, որ նա ողորմությունը տա իր աղքատ բարեկամներին, այդ դեպքում ինքը կպարգևատրվի այնքան ժամանակ, քանի դեռ ապահովում է նրանց ապրուստը։

Կյանքը Մուհամմադի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեի մահվանից հետո Ումմ Սալաման մնաց իր տանը և շարունակում էր մուսուլմաններին խորհուրդ տալ իսլամական իրավունքի հարցերում։

Ալ Բակի գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է Ումմ Սալաման

Երբ Աիշան պատրաստվում էր Բասրա մեկնել, Ումմ Սալաման նրանց նամակ է գրում՝ հիշեցնելով նրա կարգավիճակի մասին և եթե ինչպես նա պետք է վարվի նման իրավիճակում։ Նա Աիշային խորհուրդ էր տվել տանը մնալ, քանի որ մարգարեի կնոջը վայել չէ նման գժտությունների մեջ ներքաշվել․ նա Աիշային կոչ էր արել Մեդինա վերադառնալ։ Երբ Աիշան ստացել էր նամակը, բացատրել էր, որ մեկնել է միայն հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մասնագետների կարծիքով՝ Ումմ Սալաման մոտ 90 տարի է ապրել և մահացել է Մուհամմադի կանանցից վերջինը։ Այլ մասնագետներ գրում են, որ նա 84 տարեկանում է մահացել և դա հիջրայի 61 թվականին է տեղի ունեցել<ref>Ибн Касир, «аль-Бидая ва ан-

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Матери правоверных. Жизнеописание жён Пророка Мухаммада. Мухаммад Фатхи Мус’ад

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Али-заде А. Умм Салама бинт Абу Умаййа (ռուս.) // Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
  3. "Wives of the Prophet", Encyclopedia of the Qur'an, vol. 5, p. 508 et suiv.
  4. «Ֆիկհ և շարիաթ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան». ։Բուն.
Մուհամմադի կանայք

Խադիջա բինթ ԽուայլիդՍաուդա բինթ ԶամաԱիշա բինթ Աբու ԲաքրԽաֆսա բինթ ՈւմարԶայնաբ բինթ ԽուզայմաՈւմմ ՍալամաԶայնաբ բինթ ՋահշՋուայրիա բինթ ալ ՀարիսՄարիա ալ-ԿիբտիաՈւմմ ՀաբիբաՌայհանա բինթ ԶայդՍաֆիա բինթ Հույայյի Մայմունա բինթ ալ Հարիս

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումմ Սալամա» հոդվածին։