Մուհամմադը Մադինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Մուհամմադը Մադինայում, իսլամի հիմնադրի՝ Մուհամմադ մարգարեի կյանքի՝ հիջրայից (622) մինչև մահ (632) ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում Մուհամմադը եղել է Մադինայում ստեղծված իսլամական համայնքի քաղաքական ու հոգևոր առաջնորդը։ Մադինայում են գրվել սուրբ Ղուրանի 114 սուրաներից 24-ը։

Մադինայական համայնքը մուսուլմանների առաջին պետական կազմավորումն է։ 623 թվականին այն պատերազմել է մեքքացի հեթանոսների հետ։ Այն պոլիսային տիպի ինքնիշխան քաղաք-միություն էր, որը մարգարեի մահից հետո վերածվեց խալիֆայության: Մուհամմադի կառավարման ընթացքը հայտնի է որպես «երջանկության դար» (արաբ․՝ عصر السعادة` ասր ալ-սաադաթ‎‎)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ մարգարեն ծնվել է «փղի տարում»` 570 թվականին, Մեքքա քաղաքում։ Արաբական թերակղզում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում նրա հարավը՝ Եմենը կամ «Երջանիկ Արաբիան», որտեղ կային բազմաթիվ քաղաքակրթություններ, միավորվել էր մեկ պետության՝ Հիմյարի թագավորության մեջ (250-525)։ 525 թվականին այն նվաճվել էր Աֆրիկյան ափում՝ Եթովպիայի սահմաններում գոյացած Աքսումի թագավորության կողմից։ 570 թվականին Աքսումի թագավորի զորքերը հարձակվել էին Եմենից հյուսիս ընկած շրջանի՝ Հիջազի վրա, որտեղ գտնվում էր Մեքքա քաղաքը։ Թագավորն արշավել էր փղերով, որպիսիք չէին հանդիպում Արաբիայում։ Ուստի արաբները 570 թվականը կոչեցին «փղի տարի»։

Արաֆաթ լեռը Մեքքայի մոտակայքում

Մուհամմադը ծագում է ալ-Կուրեյշ (արաբ․՝ القريش‎‎) ցեղի բանու Հաշիմ (արաբ․՝ بنو حاشم‎‎) տոհմից։ Մանուկ հասակում որբացած Մուհամմադին հովանավոր ու որդեգիր է դառնում իր հորեղբայրը՝ բանու Հաշիմ տոհմից Աբու Տալիբը։ Վերջինս զբաղվում էր առևտրով։ Երբ Մուհամմադը դառնում է 12 տարեկան, Աբու Տալիբը նրա հետ ուղևորվում է ժամանակակից Սիրիայի հարավում գտնվում Բոսրա քաղաքը։ Քաղաքը ժամանակին մտել էր Նաբաթեայի թագավորության (մ.թ.ա. 3-րդ դարի վերջ-մ.թ. 106) մեջ։ Լինելով Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության քրիստոնեություն ընդունած առաջին մարզերի՝ Սիրիայի ու Պաղեստինի հարևանությամբ, Բոսրան ևս ուներ քրիստոնյա բնակչություն։ Այստեղ Մուհամմադը հանդիպում է քահանա Բահիրային, ով, ավանդության համաձայն, կուրեյշցիներին հայտնում է, որ իրենց մեջ գտնվում է Աստծո մարգարեն[2]։

Տասնհինգ տարեկանից Մուհամմադը սկսում է ապրել ինքնուրույն կյանքով. զբաղվում էր հովվությամբ, քարավանային առևտրով։ 25 տարեկանում՝ 595 թվականին, Մուհամմադը ամուսնանում է 40 տարեկան այրի կնոջ՝ վաճառական Խադիջայի հետ։ Սակայն որոշ աղբյուրներում կնոջ տարիքը նշվում է 28, և պատճառաբանվում, որ 40-ը Արևելքում զուտ հասունություն նշող թիվ է՝ Մովսես մարգարեն 40 տարի հրեաների հետ շրջում էր Սինայի անապատում, Մուհամմադ մարգարեն 40 տարեկան էր, երբ սկսեց իսլամի քարոզը, և այլն։ Նրանք ունենում են 4 դուստր՝ Ումմ Քուլսում, Ռուկկայա, Զայնաբ և Ֆատիմա։ Նրանց որդին՝ Կասիմը, նորածին հասակում մահանում է։ Մուհամմադին երբեմն կոչում էին Կասիմի հայր (արաբ․՝ أبو قسيم՝ աբու Կասիմ‎‎)։ 599 թվականին ծնվում է Ալին (արաբ․՝ علي بن أبي طالب‎‎)՝ Աբու Տալիբի որդին։ Մուհամմադը Ալիին վերցնում է իր խնամակալության տակ և դաստիարակում որպես սեփական որդու։ Ավելի ուշ Ալին ամուսնանում է Մուհամմադի կրտսեր դստեր՝ Ֆատիմայի հետ։

Մադինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասրիբի օազիսը ձգվում է հյուսիսից հարավ՝ 4.5-5 կմ լայնությամբ, 10-11 կմ երկարությամբ։ Քաղաքը շրջապատում են 3 հովիտներ (արաբ․՝ وادي` վադի‎‎), որոնք միանում են Իդամ, այժմ՝ ալ-Համդ վադիի մեջ։ Օազիսը ավելի տեղումնառատ է, քան Մեքքան։ Բացի այդ, կան ջրհորներ, երկրի մակերևույթին մոտ են ստորերկրյա ջրերը։ Ջրի առկայության շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրագործության զարգացման համար. Մադինան եղել և մնում է Հիջազի երկրագործության խոշորագույն կենտրոնը՝ շուրջ 2000 հա տարածքով։ Յասրիբը Մուհամմադի գալուստից հետո անվանվում է «Լուսավորյալ քաղաք» (արաբ․՝ المدينة المنورة‎‎` ալ-մադինա ալ-մունաուառա), կամ կարճ` Մադինա։

մզկիթ Մադինայում

Նախաիսլամական Յասրիբում և նրան հարող տարածքներում բնակվում էին 5 ցեղեր։ Հուդայականություն դավանող տեղաբնիկ բանու Կայնակ (արաբ․՝ بنو قينقاع‎‎), բանու Կուրեյզա (արաբ․՝ بنو قريظة‎‎) և բանու Նադիր (արաբ․՝ بنو النضير‎‎) ցեղերը ծագումով արաբական էին։ Այստեղ հաստատվել էին Եմենից սերող բանու Աուս (արաբ․՝ بنو أوس‎‎‎‎) և բանու ալ-Խազրաջ (արաբ․՝ بنو الخزرج‎‎‎‎) հեթանոս ցեղերը։ Հեթանոս ցեղերը սկզբում ներկայացված էին մեկ տոհմով՝ բանու կեյլա (արաբ․՝ بنو قيلة‎‎‎‎)։ Նրանք ծագում էին հարավարաբական կահտան ցեղային միությունից։ Աուսցիներն իրենց անվանումը ստացել են աուս մանաթ (Մանաթ աստվածուհու պարգև)։ Իսլամ ընդունելուց հետո նրանք կոչվում են «աուս ալլահ», կարճ՝ դարձյալ աուս։ Խազրաջցիները բարեկամական կապեր էին հաստատել քրիստոնյա Ղասանիների հետ, ովքեր Հյուսիսային Արաբիայում ստեղծել էին պետական կազմավորում։

Յասրիբցիները հաճախ էին վեճի բռնվում միմյանց հետ՝ քաղաքի ու օազիսի լավագույն վարելահողերի պատճառով։ Նախաիսլամական Արաբիայում ընդունված ավանդույթի համաձայն՝ նրանք որոշում են դիմել չեզոք մարդու։ Ալ-Տաիֆ քաղաքում յասրիբցիները հանդիպում են Մուհամմադ մարգարեին, ում խոստանում են ապաստան տալ Յասրիբում, ինչպես նաև այնտեղ տեղավորել մուսուլման մեքքացիներին։ Մուհամմադը դժվարությամբ վերադառնում է Մեքքա, տեղի մուսուլմաններին ուղարկում Յասրիբ, իսկ ինքը Աբու Բաքրի հետ փախչում է վերջում՝ 622 թվականի սեպտեմբերի 24-ին։ Դրանով սկսում է իսլամական լուսնային օրացույցը։

Ումմայի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

622 թվականից սկսած յասրիբցիներն ընդունում են մուսուլմաններին։ Վերջիններս հայտնի են դառնում որպես «ներգաղթյալներ» (արաբ․՝ مهاجرون՝ մուհաջիրունա‎‎), իսկ յասրիբցիները՝ «զինակիցներ» (արաբ․՝ أنصار՝ անսար‎‎)։ Այդպես ձևավորվում է մուսուլմանական առաջին համայնքը՝ ումման, որի ղեկավարն է դառնում Մուհամմադը։ Կառուցվում է առաջին մզկիթը՝ Գմբեթավորը (արաբ․՝ مسجد القبة՝ մասջիդ ալ-կուբբա‎‎)։ Ումման բոլոր մուսուլմանների եղբայրության և միասնության գաղափարն է՝ անկախ ազգային, ռասայական և սոցիալական պատկանելությունից։ Իսլամական միասնության տեսանկյունից համայնքը դիտարկվում է որպես մեկ իսլամական ազգ։

Բադրի ճակատամարտ

Նախաիսլամական շրջանում արաբական ցեղերը ունեին հիմնական անդամներ, ովքեր իրար հետ կապված էին արյունակցական կապով, և երկրորդական անդամներ, ովքեր պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամ թույլ տոհմերի հնազանդ անդամները։ Ցեղը գլխավորում էին նրա հիմնական անդամներից հինգը[2]՝

  • Ցեղապետը կամ առաջնորդը՝ սեյյիդը (արաբ․՝ سيد‎‎, սեյյիդ)
  • Ռազմական ղեկավարը՝ կաիդը (արաբ․՝ قائد‎‎, կաիդ)
  • Կրոնական առաջնորդը՝ քահինը (արաբ․՝ كاهن‎‎, քահին)
  • Դատավորը (արաբ․՝ قاض‎‎, կադի)
  • Գովերգիչ-բանաստեղծը (արաբ․՝ شاعر‎‎, շա'իր) գովերգում էր ցեղը, փառաբանում հերոսներին[3]։

Կային ցեղեր, որի գլխավոր անդամներից ոմանք զբաղեցնում էին մեկից ավելի պաշտոններ։ Բայց եթե նույնիսկ հանդիպեր ցեղ, որի առաջին չորս պաշտոնները կատարեր ցեղապետը, շաիրի պաշտոնն մնում էր անձեռնմխելի և յուրահատուկ։ Արաբների պատմության մեջ մեզ հայտնի միակ մարդը, ով փորձել էր հինգ պաշտոնները կատարել միաժամանակ, Մուհամմադ մարգարեն էր[4]։

Մադինայի իսլամադավան ումմայի հանդեպ թշնամական դիրք են գրավում հարևան արաբական քաղաքներն ու ցեղերը, առաջին հերթին՝ Մեքքան։ 624 թվականի մարտին տեղի ունեցավ Բադրի ճակատամարտը[5]։ Դրան մադինացիները ու մեքքացիները մասնակցեցին հիմնականում ուղտերով, որոնց քանակը անցնում էր 1000-ից, ուստի ճակատամարտը հայտնի է որպես «ուղտերի ճակատամարտ»։ Այն ավարտվեց Մուհամմադի հաղթանակով։ Մարտում աչքի ընկավ Մուհամմադի հովանավորյալը՝ հորեղբորորդի Ալին։ Դրան հաջորդեց Ուհուդի ճակատամարտը (625)[6], ապա՝ ևս մի քանի մարտեր, որոնցից հետո 630 թվականին Մուհամմադը փառավոր կերպով մտավ հայրենի Մեքքա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Исламский энциклопедический словарь Аср ас-Саадат
  2. 2,0 2,1 Օլեգ Բոլշակով Паломничество и договор в Худайбии // История Халифата. — Երկրորդ հրատարակություն. — Մոսկվա, 2000. — Т. 1. Ислам в Аравии, 570-633.
  3. Hitti Ph., History of the Arabs, 10th editionPalgrave McMillan 2002
  4. Robert G.Hoyland, Arabia and the Arabs, New York, 2001
  5. Битва при Бадре
  6. Битва при Ухуде