Բեդվիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բեդվիններ (եզակի՝ բեդվին, բեդուին, արաբ. بَدَوِي‎‎ - բադաուին, անապատի բնակիչ), Առաջավոր Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի վաչկատուն և կիսավաչկատուն անասնապահ արաբներ։ Երբեմն բեդվին են կոչում նաև արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից, որոնք համատեղում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։

Բեդվիններն անապատում ապրում են ոչ պակաս, քան 4-5 հազար տարի։ Սկզբում հեթանոսներ էին։ 4-րդ դարից սկսած, նրանց մեջ տարածում գտավ քրիստոնեությունը։ 7-րդ դարում ընդունեցին իսլամ և սկսեցին խոսել արաբերեն լեզվով։ 11-րդ դարում բեդվինները ներխուժեցին Հյուսիսային Աֆրիկա։ Նրանց ազդեցությամբ տեղի բնակչության (հիմնականում բերբերները) մեծամասնությունը իսլամացվեց։

Իսրայելյան բեդվինները ծագումով Սաուդյան Արաբիայից են, իսկ Սուդանից եկածները (պատկանում են նեգրոիդ ռասային), ի սկզբանե Արաբական թերակղզու բեդվինների մոտ ստրկական կարգավիճակում էին, սակայն հետագայում դարձան լիիրավ բեդվիններ։

Բեդվիններ կան Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Հորդանանում, Եգիպտոսում և այլ արաբական երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351 CC-BY-SA-icon-80x15.png