Մարիա ալ-Կիբտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա ալ-Կիբտիա
արաբ․՝ مارية القبطية‎‎
Դիմանկար
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԲյուզանդական կայսրություն
Մահացել էփետրվարի 16, 637(0637-02-16)
Մահվան վայրՄադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն
ԳերեզմանԱլ Բաքի
Քաղաքացիություն Ուղղահավատ խալիֆների պետություն
ԿրոնՂպտի ուղղափառ եկեղեցի և իսլամ
ԱմուսինՄուհամմադ մարգարե
ԵրեխաներԻբրահիմ իբն Մուհամմադ
 Maria al-Qibtiyya Վիքիպահեստում

Մարիա բինթ Շամուն ալ-Կիբտիա (արաբ․՝ مارية القبطية‎‎, անհայտ, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 16, 637(0637-02-16), Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն), Մուհամմադ մարգարեի կինը, որին 628 թվականին քրոջ հետ միասին որպես հարճ մարգարեին է նվիրել Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսը[1]։ Նա կանանց ցանկում չի հիշատակվում մարգարեի այնպիսի կենսագիրների մոտ, ինչպիսիք են Իբն Հիշամը և Իբն Իսհակը[2]։ Բազմաթիվ աղբյուրներ համարում են, որ նա ընդամենը հարճ է եղել[3][4]։ Մարիան Մուհամմադ մարգարեից ունեցել է որդի՝ Իբրահիմին, որը մահացել է մանուկ հասակում։ Մարիան մահացել է մարգարեի մահից հինգ տարի անց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիայի հորը կոչում էին Շամուն, նա հեղինակավոր ղպտի քրիստոնյաներից մեկն էր։ Մայրն ուներ հռոմեական ծագում[5]։

Հիջրայի 6 թվականին (627-628) թվականներին Մուհամմադ մարգարեն նամակ է ուղարկել Մերձավոր Արևելքի իշխանավորներին, որով նրանց տեղեկացրել է նոր հավատքի հայտնվելու մասին և հրավիրել միանալ նրան։ Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսին նամակը հասցրել էր Հատիբ իբն Աբու Բալտան։ Ի պատասխան նամակին՝ Մուկաուկիսն ուղարկել է նվերներ, որոնց թվում եղել են երկու ստրկուհիներ (Մարիա և Սիրին), Մաբուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասե քսան հագուստ, Դալդալ անունով ջորի և Յաֆուր անունով ավանակ[5]։ Մեդինայի ճանապարհին Հատիբ իբն Աբու Բալտան զրուցել է ստրուկների հետ։ Երկու աղջիկներն էլ ընդունել են իսլամն ու Մեդինա մտել որպես մուսուլման հավատացյալներ[6]։

Ժամանելով Մեդինա՝ Հատիբը Մուհամմադ մարգարեին է հանձնել նամակն ու նվերները, վերջինս պատվով ընդունել է նրանց։ Մարիային բնակեցրել են Մեդինայի շրջակայքում գտնվող «ալ-Ալիա» կոչվող վայրում (այժմ՝ ալ-Ավալի»)։ Մարիայի քրոջը՝ Սիրինին, կնության են տվել Հասսան իբն Սաբիթին, որը հայտնի բանաստեղծ էր[7]։ Սիրինը և Հասսանն ապրել են երջանիկ, ունեցել են մեկ որդի՝ Աբդուլրահման իբն Հասսանը, որը շարունակել է հոր բանաստեղծական ուղին[5]։

Մարիա ալ-Կիբտիան մահացել է 637 թվականին ծանր հիվանդությունից։ Խալիֆ Ումարը և Մեդինայի մյուս բնակիչները կատարել են հուղարկավորության աղոթք և հուղարկավորել «Ալ-Բաքի» գերեզմանոցում[5]։

Որդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիջրայի 8 թվականի վերջին Մարիան ունեցել է որդի, որին անվանել են Իբրահիմ։ Մուհամմադ մարգարեն ուրախացել է որդու ծնունդով, նրա հետ շատ կապվել և ամենուր նրան տարել ձեռքերի վրա։ Որպես որդու ծննդի երախտագիտության նշան՝ Մուհամմադը Մարիային ազատություն է տվել՝ ասելով. «Նրա որդին ազատեց նրան»[5]։

Նոր իրավիճակը Մուհամմադ մարգարեի մյուս կանանց մոտ խանդ է առաջացրել և հանգեցրել նրան, որ Հաֆսան ու Աիշան նրա դեմ դավ են ծրագրել։ Դավադրության արդյունքում Մուհամմադն իրեն զրկել է Մարիայի ամուսնական քնքշությունից։

Մի անգամ, հիանալով որդով, նա Աիշային ասել է. «Տես՝ ինչ նման է [ինձ]», ինչին կինը փնթփնթալով պատասխանել է. «Նմանություն չեմ տեսնում»։ Հնարավոր է, որ այդ ժամանակ շշուկներ են տարածվել, որ Իբրահիմը Մարիայի մոտի ներքինի եգիպտացու որդին է։ Մի անգամ Աիշան նույնիսկ խոստովանել է. «Ոչ մի կնոջ ես այդպես չեմ խանդել, ինչպես Մարիային, այն պատճառով, որ նա գեղեցիկ էր, գանգուր մազերով, և Ալլահի պատգամաբերը հիանում էր նրանով, և նրան նրանից որդի է տրվել, իսկ մեզ չի տրվել»[8]։ Սակայն սուննի աստվածաբաններն այդ պատմությունը համարում են հորինված[9]։

Իբրահիմը ծնվելուց 16 ամիս անց հանկարծակի հիվանդացել է ու մահացել։ Մուհամմադ մարգարեի կողմից հուղարկավորության աղոթքը կատարելուց հետո նրան թաղել են «Ալ-Բաքի» գերեզմանոցում։ Այդ օրը տեղի է ունեցել արևի խավարում, և Մուհամմադ մարգարեի ուղեկիցներից մեկն ասել է. «Արևը խավարել է Իբրահիմի մահից»։ Բայց Մուհամմադն ասել է. «Հիրավի, արևն ու լուսինը Ալլահի նշաններից են։ Նրանք չեն խավարում ինչ-որ մարդու մահվան կամ կյանքի պատճառով։ Հետևաբար, երբ դուք խավարում եք տեսնում, աղերսեք Ալլահին, փառաբանեք նրան, նամազ արեք և ողորմություն տվեք»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ibn Ishaq The Life of Muhammad. — С. 653.
  2. Ibn Ishaq The Life of Muhammad. — С. 792.
  3. Exegesis (Tafsir) of Quran by ibn Kathir for Chapter 66, verses 1-5 of Quran
  4. Zaad al-Ma’aad, 1/103
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов». Журнал Аль-Ваъй (Сознание). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  6. Ибн Исхак, «Сира расулюллах»
  7. ат-Табари, Тарих, С.131.
  8. Большаков, 1989
  9. аз-Захаби, Ибн Касир, аш-Шаукани и Альбани Разбор относительно достоверности разных сообщений (хадисов и асаров) о биографий первых поколений..

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադի կանայք

Խադիջա բինթ ԽուայլիդՍաուդա բինթ ԶամաԱիշա բինթ Աբու ԲաքրԽաֆսա բինթ ՈւմարԶայնաբ բինթ ԽուզայմաՈւմմ ՍալամաԶայնաբ բինթ ՋահշՋուայրիա բինթ ալ ՀարիսՄարիա ալ-ԿիբտիաՈւմմ ՀաբիբաՌայհանա բինթ ԶայդՍաֆիա բինթ Հույայյի Մայմունա բինթ ալ Հարիս

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա ալ-Կիբտիա» հոդվածին։