Զայնաբ բինթ Խուզայման Ամիր իբն Սասայի ցեղից էր։ Կարիքավորների նկատմամբ իր բարեգթության և ուշադրության համար ստացել է «աղքատների մայր» (արաբ․ أم المساكين) կեղծանունը։ Նրա առաջին ամուսինը Տուֆայլ իբն Հարիսն է եղել․ նրա հետ ամուսնալուծությունից հետո Զայնաբն ամուսնացել է Ուբայդա իբն Հարիսի հետ, որը զոհվել է Բադրի ճակատամարտում։
624 թվականին Ամիր իբն Սասան ջարդել է Մուհամմադ մարգարեի ներկայացուցիչներին, ինչի հետևանքով այս ցեղի հարաբերությունները մուսուլմանների հետ կտրուկ վատթարացել են։ Արյունահեղությունը բացառելու համար 625 թ․-ին Մուհամմադը ամուսնացել է Զայնաբի հետ, որը նույնպես այդ ցեղից էր։ Հարսանիքից մի քանի ամիս անց Զայնաբը մահացել է[5]։ Հատնի է, որ նա առաքինի և աստվածավախ կին է եղել, շատ ժամանակ է հատկացրել աղոթքին և առատորեն ողորմություն է բաժանել։