Խադիջա բինթ Խուայլիդ
Խադիջա բինթ Խուայլիդ արաբ․՝ خديجة بنت خويلد | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 556 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | 619[1] |
Մահվան վայր | Մեքքա, Հիջազ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | գործարար և wholesale merchant |
Ամուսին | Մուհամմադ մարգարե[2] |
Ծնողներ | հայր՝ Khuwaylid ibn Asad?, մայր՝ Fatima bint Za'idah? |
Երեխաներ | ալ-Կասիմ իբն Մուհամմադ, Ֆաթիմա Զահրա[3][2], Ռուկայա բինթ Մուհամմադ[2][4], Զեյնաբ բինթ Մուհամմադ[2][5], Ումմ Քուլսում բինթ Մուհամմադ[6][2], Աբդուլլահ իբն Մուհամմադ և Hind ibn Abi Hala? |
![]() |
Խադիջա բինթ Խուայլիդ (արաբ․՝ خديجة بنت خويلد, 556, Մեքքա, Հիջազ - 619[1], Մեքքա, Հիջազ), Մուհամմադ մարգարեի առաջին և իր կյանքի օրոք միակ կինը. մյուս կանանց հետ իսլամի հիմնադիրն ամուսնացել է արդեն Խադիջայի մահվանից հետո. կրել է «հավատացյալների մայր» պատվանունը։
Այս աշխարհի լավագույն կինն իր ժամանակին Իմրանի դուստր Մարիամն էր, իսկ այս համայնքի լավագույն կինը Խադիջան է[7]:
Խադիջայի կյանքը մինչև Մուհամմադը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև Մուհամմադը Խադիջան երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրան ամուսնացրել է հայրը՝ Խուայլիդ իբն Ասադը։ Նրա առաջին ամուսինը Ուսայյիկ իբն Աբիդն էր, որից որդի և դուտսր է ունեցել (Աբդալլահ և Ջարիա)։ Խադիջայի երկրորդ ամուսինը Աբի Հալա իբն Մալիքն էր բանու ուսայդ ցեղից, որից ևս նա որդի և դուստր է ունեցել (Հինդ իբն Աբի Հալա և Զայնաբ բինթ Աբի Հալա)։ Խադիջան մշտապես օգնել է իր բարեկամներին, աղքատներին, նաև նրանց, ովքեր հարսանիք կազմակերպելու հնարավորություն չունեին։ Նրան ամուսնության առաջարկ էին անում Արաբական թերակղզու արաբական վերնախավի բազմաթիվ մեծարգո մարդիկ, սակայն բոլորին նա մերժում էր։
Իր մարդկային որակների համար Խադիջան հետևյալ անուններն է ստացել.
- Կուրայշիների արքայադուստր,
- Ատ տահիրա (արաբ. الطاهرة)՝ «ամենամաքուր», «բարեկիրթ»,
- Ալ քուբրա (արաբ. الكبرى)՝ «մեծ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 الطبري م. ب. ج. تاريخ الرسل والملوك (արաբ.): تاريخ الطبري
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Али-заде А. Хадиджа бинт Хувайлид (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Фатима бинт Мухаммад (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Рукайя бинт Мухаммад (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Зайнаб бинт Мухаммад (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Умм Кульсум бинт Мухаммад (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Սահիհ ալ Բուխարի, գիրք 62, գլուխ 1073, №1365(3432)
|