Սաֆիա բինթ Հույայյի
Սաֆիա բինթ Հույայյի արաբ․՝ صفية بنت حيي | |
---|---|
Ծնվել է | մոտ 610 |
Ծննդավայր | Մադինա |
Մահացել է | 670[1] |
Մահվան վայր | Մադինա, Օմայյան խալիֆայություն[1] |
Գերեզման | Ալ Բաքի |
Կրոն | հուդայականություն և իսլամ |
Ամուսին | Sallam ibn Mishkam?, Kenana ibn al-Rabi? և Մուհամմադ մարգարե |
Ծնողներ | հայր՝ Huyayy ibn Akhtab?[1], մայր՝ Բառռա բինթ Սամավայի |
Safiyya bint Huyayy Վիքիպահեստում |
Սաֆիա բինթ Հույայյի (արաբ․՝ صَفيَّة بِنْت حُيَي, մոտ 610, Մադինա - 670[1], Մադինա, Օմայյան խալիֆայություն[1]), Մուհամմադ մարգարեի կանանցից մեկը։ Եղել է հրեական բանու նադիր ցեղի առաջնորդի դուստրը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիա բինթ Հույայյին ծնվել է մոտավորապես 610 թ․-ին։ Նրա հայրը Հույայ իբն Ախտաբն էր (արաբ․ حيي بن أخطب; եբր․ חי בן אחיטוב)՝ Մուհամմադի երդվյալ թշնամին։ Սաֆիայի հայրը արտաքսվել էր Մեդինայից, քանի որ խախտել էր պայմանագիրը։ Հեռացվելուց հետո նա տեղափոխվել էր Խայբար, սակայն այնտեղ էլ շարունակել դավեր նյութել մարգարեի դեմ, նաև ցուցադրաբար հրաժարվել հարկ վճարել։
Սաֆիայի մայրը Բառռա բինթ Սամաուլն էր (արաբ․ بَرَّة بِنْت سَمَوْأَل; եբր․ ברה בת שמואל)։ Նա բանու իզրաիլ ցեղից էր։
Ամուսնությունները մինչև Մուհամմադը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափահաս դառնալուց հետո Սաֆիան ամուսնանում է մարտիկ և բանաստեղծ Սալյամ իբն Մաշկամ ալ Կուրայզայի հետ, որը նույնպես իր ցեղից էր։ Նրանց ամուսնությունը երկար չի տևում և որոշ ժամանակ անց նա ամուսնանում է Քինանա իբն ալ Ռաբիի (արաբ․ كِنَانَة ٱبْن ٱلرَّبِيع) հետ, որը հայտնի և հարուստ հրեա էր[2]։
Խայբարի ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Մեդինայի հրեական ցեղերը (բանու կայնուկա, բանու նադիր և բանու կուրայզա) խախտեցին մուսուլմանների հետ պայմանագիրը, նրանք արտաքսվեցին․ բանու նադիր ցեղը հաստատվեց Խայբարում։ Արտաքսումից հետո Սաֆիայի հայրը չէր դադարեցնում թշնամությունը մարգարեի հետ։ 628 թ․-ին նա արաբական այլ ցեղերի հետ պայմանավորվեց Մեդինայի վրա հարձակվելու համար, սակայն մուսուլմաններն իմանալով այդ մասին՝ որոշեցին առաջ անցնել նրանցից և շարժվեցին դեպի Խայբար։ Խայբարի ճակատամարտում մահացան Սաֆիայի և՛ հայրը, և՛ ամուսինը, իսկ ինքը իր ցեղի շատերի հետ միասին գերի ընկավ։
Տեսնելով Սաֆիային՝ Մուհամմադը նրան որպես հարճ վերցրեց, իսկ հետո ազատեց ստրկությունից։ Ազատությունից հետո նրան ընտրության հնարավորություն տրվեց՝ կամ պահել իր կրոնը և հեռանալ, կամ մնալ Մուհամմադի հետ։ Սաֆիան ընտրեց մարգերի հետ մնալու տարբերակը։
Մուհամմադի հետ ամուսնության պահին Սաֆիան 18 տարեկան էր։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմի (ֆիթնա) ժամանակ, որը սկսվել էր երրորդ բարեպաշտ խալիֆ Ուսման իբն Աֆֆանի կառավարման ժամանակ, Սաֆֆիան պաշտպանում է խալիֆի դիրքորոշումը և փորձում պաշտպանել նրան։ Նա ուտելիք և ջուր էր բերում խալիֆ Ուսմանի տուն, երբ ապստամբները պաշարել էին այն։
Սաֆիան մահացել է հիջրայի 50-52 թթ-ին, հուղարկավորվել Մեդինայի ալ Բակի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Али-заде А. Сафия бинт Хуйайй (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- ↑ «Следуй их путем. Из серии «Матери правоверных» (8). Сафия бинт Хуваййа». Аль-Ваъй. № 287-288.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաֆիա բինթ Հույայյի» հոդվածին։ |
|