Օմայյան խալիֆայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմայյան խալիֆայություն
الخلافة الأموية
661 - 750 Աբբասյան խալիֆայություն 
Քարտեզ

Օմայյան խալիֆայություն.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դամասկոս
Լեզու Արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Օմայյաններ
Պետության գլուխ խալիֆա
Պատմություն
- .

Օմայյան խալիֆայություն ( 661-750 ), առաջին ժառանգական դինաստիան Արաբական խալիֆայությունում։ Ստեծղվել է վերջին բարեպաշտ խալիֆի՝ Ալի իբն Աբի Տալիբի և Դամասկոսի կառավարիչ Մուավիայի պայքարի արդյունքում, որում հաղթեց Մուավիան։

Ալիի և Մուավիայի պայքարը[խմբագրել]

Ալի իբն Աբի Տալիբ - Հակոբ Հովնաթանյան

656թ. հունիսին խալիֆ Օսմանի սպանությունից հետո եգիպտացիների առաջարկով, որոնց հարում էին նաև քուֆացիները և բասրացիները, խալիֆ դարձավ Ալի իբն Աբի Տալիբը, ով Մուհամմադ մարգարեի հորեղբորորդին էր և փեսան`ամուսնացած էր նրա դստեր`Ֆաթիմայի հետ։ Ալին, սակայն, ուներ բազմաթիվ հակառակորդներ, որոնք հրաժարվում էին ճանաչել նրան որպես օրինական խալիֆա։ Նրա դեմ պայքարում էին Մուհամմադի զինակիցներից Տալհան և ազ Զուբեյրը, որոնք անօրինական էին համարում Ալիի իշխանությունը։ Նրա դեմ բացահայտորեն հանդես եկավ նաև սպանված խալիֆ Օսմանի հորեղբորորդին, Սիրիայի կառավարիչ Մուավիան, ով պատկանում էր Օմայյա հարուստ և ազդեցիկ ցեղախմբին։ Դժգուհությունը պայմնավորված էր նրանով, որ Օսմանը պատկանում էր Օմայյաններին, բայց նրա մահվանից հետո խալիֆ հռչակվեց Ալին, ոն Մուհամմադ մարգարեի հորեղբոր որդին էր `Հաշիմյաններց, իսկ Հաշիմյանների և Օմայանների պայքարը հին արմատներ ուներ .Աբու Սուֆիանի թշնամական վերաբերմունքը Մուհամմադի նկատմամբ , երբ վերջինս սկսեց իսլամի քարոզումը։ Մուավիան Ալիին էր մեղադրում Օսմանի սպանության մեջ։Մուավիային միացավ նաև Այիշան ` Աբու Բաքրի դուստրը և Մուհամմադի ամենասիրելի կինը։ Սա ավելի մեծացրեց Մուավիայի ազդեցությունը իսլամական ումմայում։ ՄԻ կողմից Ալիի, մյուս կողմից Մուավիայի, Այիշայի և նրանց կողմնակիցների միևր սկսվեց պայքար իշխանության համար, որի հետևանքով առաջացավ ոչ միայն քաղաքական, այլև կրոնա - դավանական պառակտում։ Այդ պահից սկսած իսլամը սկսեց բաժանվել ալիականների կամ շիաների և սուննիների։ Սկզբնական շրջանում հաջողությունը Ալի կոմն էր, ով տարավ մի քանի ռազմական հաղթանակներ, որոնցից նշանավոր է 656թ. դեկտեմբերին Բասրայի մոտ տեղի ունեցած «Ուղտերի մարտը»։ Սակայն Մուավիան ևս ուներ զգալի ռազմական ուժ և չէր պատրաստվում հեշտ հանձնվել։ Ալին իր նստավայրը տեղափոխեց Իրաք ՝ Քուֆա, որտեղից սկսեց պայքարել սիրիացիների դեմ։ Կողմերի միջև վճռական ճակատամարտ տեղի ունեցավ 657թ. Սիրիայի տարածքում, Սիֆֆինի մոտ։ Պատերազմի թեժ պահին, երբ Ալին արդեն հաղթում էր, Մուավիայի զորքերը իրենց նիզակների վրա բարձրացրեցին Ղուրանի թերթիկները. դա իսլամական ավանդույթ էր, ինչը նշանակում էր հարցը լուծել դատարանում՝ Ղուրանի օրենքների համաձայն։ Ալին համաձայնվեց, բայց դատարանում Մուավիայի ներկայացուցիչը կարողացավ ապացուցել իրենց ճշմարտացի լինելը և հասավ այն բանին, որ Ալիի ներկայացուցիչ Աբու Մուսան անցավ Մուավիայի կողմը։ Ալին փաստորեն իր ձեռքից բաց թողեց հաղթանակը, որի պատճառով նրա շատ կողմնակիցներ լքեցին նրանց։ Դրանից հետո նա այլևս ի վիճակի չէր շարունակել պատերազմը, մանավանդ, որ նրանից հեռացողները, որոնք կոչվեցին խարիջիներ, պայքար սկսեցին նաև Ալիի դեմ։ Հենց նրանց հասցրած նիզակի հարվածից էլ Ալին սպանվեց Քուֆայի մզկիթը մտնելու պահին 661թ.։ Այսպիսով պայքարն ավարտվեց Մուավիայի հաղթանակով, որով ավարտվեց խալիֆայության « հանրապետական » շրջանը և հիմք դրվեց Օմայյան ժառանգական դինաստիային (661 -750 )։

Օմայյան դինաստիայի հաստատումը[խմբագրել]

Ալիի սպանությունից հետո Մուավիան ավելի ամրապնդեց իր դիրքերը և դարձավ Օմայյան դինաստիայի հիմնադիրը և Օմայյան խալիֆայության առաջին խալիֆը։ Նա պատկանում էր Քուրեյշ ցեղի Օմայյա տոհմին։ Մուավիայի իշխանության գալով առաջին անգամ հաստատվեց կառավարող դինաստիա`հիմնված ժառանգականության սկզբունքի վրա, որը մինչ այդ անծանոթ էր արաբներին։ Այպիսով, 661թ. Մուավիայի խալիֆա դառնալուց հետո կառավարող դինաստիա հաստատվեց Օմայյանների դինաստիան։ Եվ նա իր ժառանգորդ նշանակեց իր որդուն Յազիդին, որն իրեն փոխարինեց նրա մահվանից հետո`680թ. և կառավարեց մինչև 683թ.։ Դրանից հետո դինաստիական-ժառանգական սկզբունքը դարձավ արաբական բոլոր պետությունների կառավարման միակ ձևը։ Սակայն Օմայյան դինաստիայի հաստատումը հարթ չընթացավ։ Մուավիայի հակառակորդները նրա իշխանությունը անօրինական էին համարում։ Առաջին ընդդիմադիրները շիաներն էին, որոնք մեծ հույսեր էին կապում Ալիի և Ֆաթիմայի որդիների`Հասանի և Հուսեյնի հետ, որոնք մեծ վտանգ էին խալիֆի համար։ Սակայն Մուավիան ավելի արագ գործեց։ Նա կարողացավ «գնել» Հասանին շատ մեծ գումարով։ Աղբյուրները հաստատում են, որ Մուավիան Հասանին էր ուղարկել մի մագաղաթ՝ առաջարկով, որ գրի ցանկացած գումար։ Ընդդիմության 2-րդ կենտրոնը խարիջիներն էին, ովքեր տարված էին հավասարության գաղափարներով։ Նրանք ամրացել էին Իրաքում և Խուզիստանում։ Սակայն Մուավիան նրանց ելույթները, մասնավորապես 670 թվականի ելությը Բասրայում, ճնշեց մեծ դաժանությամբ։ Ընդդիմության 3-րդ վտանգավոր կենտրոնը Արաբիան էր, որտեղ գտնվում էին սրբավայրեր Մեքքան և Մադինան։ Արաբիայի վերնախավը կարծում էր, որ իրենք ունեն ամենաշատ իրավունքները գահի նկատմամբ, քանի որ նրանք հիմնականում Մուհամմադի զինակիցներն էին։ Նրանք լավ հասկանում էին, որ ժառանգականության սկզբունքի հաստատումով իրենք վերջնականապես կորցնում էին պետության կառավարման բոլոր լծակները և չէին կարողանում հաշտվել դրա հետ։ Բացի այդ Մուավիան արաբական պետության մայրաքաղաք դարձրեց Դամասկոսը։ Դա նշանակում էր, որ Սիրիան էր դառնում խալիֆայության կենտրոն։ Մուավիային հաջողվում է կարգավորել հարցը`շեշտելով, որ բոլոր մուսուլմանները խոնարհվում և ընդունում են Մեքքայի և Մադինայի սրբությունների հեղինակությունը մուսուլմանական աշխարհում։ Դրանից հետո նա ձեռնամուխ է լինում ժառանգականության հարցի լուծմանը, ինչը ապահովելու էր Օմայյանների դինաստիայի հարատևությունը։

Յազիդ 1-ինի իշխանության գալը և ժառանգականության խնդիրը[խմբագրել]

Ազատվելով իր հակառակորդներից և հաստատելով իր դիքրերը՝ Մուավիան անցավ իր ծրագրի իրականացման երկրորդ մասի իրականացմանը՝ ժառանգության հարցի լուծմանը։ Մուավիան պաշտոնապես իր ժառանգորդ նշանակեց իր որդուն`Յազիդին։ Սա իսկական քաղաքական փոթորիկ առաջացրեց։ Հակամուավիական և հակայազիդական տրամադրությունների առաջացման մեջ մեծ դեր խաղաց Յազիդի անձը և նրա մասին ձևավորված կարծիքը։ Յազիդը կրոնամոլ չէր և չէր փայլում Ղուրանի պատվիրանները կատարելու մեջ։ Նա չէր թաքցնում իր անհարգալից վերաբերմունքը Մեքքայի և Մադինայի բնակիչների նկատմամբ, ցոփ ու շվայտ կյանք էր վարում, տարված էր գինեմոլությամբ, խաղամոլ էր, բացի այդ Յազիդի դաստիարակն քրիստոնյա է եղել։ Այս կապակցությամբ լավագույն արտահայտությունը Օմար խալիֆայի որդու կարծիքն է. Եվ մենք երդում տանք դրան, որը մշտապես շրջապատված է կապիկներով և շներով, խմում է գինի և հաճախ կատարում ամենաամոթալին։ Այս բոլորը նպաստել էր նրա բացասական կերպարի ձևավորմանը, որն առաջացնում էր Մեքքայի և Մադինայի խոր վրդովմունքը։ Յազիդի նկատմամբ ընդդիմությունը ետ չպահեց Մուավիային իր որոշումից։ 676թ. նա Մեքքայում Քաաբայի սուրբ քարի մոտ հավատարմության երդում տվեց Յազիդին։ Նա սպառնալիքներով և կաշառքով կարողացավ հաստատել Յազիդին որպես գահաժառանգ։ Մուավիան մահացավ 680թ. և Յազիդը դարձավ խալիֆ։ Բոլոր նրանք, ովքեր Մուավիայի սպառնալիքով ընդունել էին Յազիդին, ըմբոստացան նրա դեմ։ Նրա դեմ 2 հիմնական կենտրոն ձևավորվեց, մեկը Իրաքում`շիաները, մյուսը Արաբիայում`Մեքքայում և Մադինայում։ Շիաները, գտնելով, որ հարմար պահ է ստեղծվել իշխանությունը գրավելու համար, կապեր հաստատեցին Ալիի որդու`Հուսեյնի հետ, որպեսզի նա միանա իրենց՝ ընդդեմ Յազիդի։ Հուսեյնը համաձայնեց և 300 կողմնակիցների հետ շարժվեց դեպի Քուֆա։ Բայց Յազիդը, հասկանալով ամեն ինչ, 4000 հոգուց բաղկացած մի զորագունդ է ուղարկում, որոնք 680թ. հոկտեմբերի 10-ին Քերբելայի մոտ շրջապատում են Հուսեյնին։ Օգնություն չստանալով շիաներից`նրանք ջախջախվում են, Հուսեյնը`սպանվում։ Այդ օրվանից նա դառնում է շիաների սուրբ նահատակը, իսկ Քերբելան շիաների կարևոր սրբակենտրոնը։ Սրանից հետո Յազիդը ձեռնամուխ է լինում Մեքքայում և Մադինայում իր հակառակորդների վերացմանը, որոնց գլխավորում էր Աբդուլլա իբն Զուբեյրը՝ Մուհամմադի հորեղբոր թոռը։ Յազիդը սկզբում փորձեց բանակցությունների միջոցով լուծել հարցը, սակայն նրանք ապստամբություն բարձրացրեցին։ Մադինայի դեմ ուղարկված զորքերը հաղթանակ տարան։ Հերթը հասավ Մեքքային, սակայն Յազիդը չհասցրեց գրավել այն, քանի որ մահացավ 683թ.։ Գահը անցավ նրա որդուն`Մուավիա 2-րդին, ով սակայն ժանտախտի զոհ դարձավ։ Հաջորդ խալիֆի ընտրությունը կանգ առավ Մրվան իբն ալ-Հաքիմի վրա։ Նրա խալիֆա դառնալով գահը Օմայանների Աբու Սուֆիանի ճյուղից անցավ Մրվանյան ճյուղին։ Սակայն նա էլ երկար չկառավարեց.սպանվեց իր կնոջ կողմից, ով Յազիդի այրին էր։ Գահը անցավ նրա հարազատ որդուն Աբդ ալ Մալիքին, ով կառավարեց 685-705թթ

Օմայյան խալիֆայությունն իր հզորության գագաթնակետին Աբդ ալ Մալիք, Վալիդ[խմբագրել]

Օմայյանների մզկիթը Դամասկոսում
Օմայյան մետաղադրամ

Աբդ ալ Մալիքի և իր որդու Վալիդ 1-ինի կառավարումը ամենանշանակալին էր Օմայյան դինաստիայում։ Այս ժամանակ կատարվեցին հիմնական նվաճումները արևմուտքում և արևելքում և խալիֆայությունը դարձավ ամենակարող արաբա- մուսուլմանական պետություն։ Սակայն Աբդ ալ Մալիքի գահակալման շրջանում խալիֆայության ներքաղաքական վիճակն անկայուն էր։ Աբդ ալ Մալիքը պայքարում էր ինքնակոչ խալիֆա իբն Զուբեյրի դեմ։ Աբդ ալ Մալիքի իշխանության տակ գտնվում էին միայն Սիրիան և Եգիպտոսը, իսկ իբն ալ Զուբեյրի էին ենթարկվում Արաբիան և Իրաքը, իսկ արևելյան նահանգները ընդհանրապես չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Բացի այդ խալիֆայությանը սպառնում էր Բյուզանդական կայսրությունը։ Աբդ ալ Մալիքը ոչ մի կերպ չէր կարող հաշտվել մեկ այլ խալիֆի գոյության հետ։ Իբն ալ Զուբեյրը 685 թվականին Քուֆայում իր փոխանորդ էր նշանակել ալ Մուխտարին՝ կարծելով, որ վերջինս հավատարմությամբ կծառայի իրեն։ Սակայն օգտվելով իր այդ կարգավիճակից ալ Մուխտարը ևս սկսեց պայքար գահի համար։ 686 թվականին իբն ալ Զուբեյրը զորք ուղարկեց ալ Մուխտարի դեմ, որն գտնվում էր Քուֆայում։ Ալ Մուխտարի դրությունը վատացավ, երբ Քուֆան անցավ իբն ալ Զուբեյրի կողմը։ 687 թվականին իբն ալ Զուբեյրի զորքը գրավեց Քուֆան, որի մարտերում էլ զոհվեց ալ Մուխտարը։ Այսպիսով գահի համար պայքարում մնացին երկուսը՝ Աբդ ալ Մալիքը ր իբն ալ Զուբեյրը։ Այս երկուսն էլ ունեին իրենց խնդիրները. իբն ալ Զուբեյրը պայքարում էր «նոր խարիջներ»-ի դեմ, իսկ Աբդ ալ Մալիքը Բյուզանդական կայսրության հետ ուներ խնդիրներ։ Այս նպատակով 689 թվականին Աբդ ալ Մալիքը կնքում է պայմանագիր Բյուզանդիայի հետ՝ պարտավորվելով նրան մուծել որոշալի քանակությամբ հարկ և զիջել որոշ տարածքներ։ Սրանից հետո Աբդ ալ Մալիքը նոր պայքար սկսեց իբն ալ Զուբեյրի դեմ։ Աբդ ալ Մալիքի զորքերը գլխավորում էր 30-ամյա ալ Հաջաջը։ 691 թվականին ալ Հաջաջի գլխավորած զորքը շարժվում է Մեքքա։ Եթե Յազիդի օրոք չհաջողվեց գրավել Մեքքան, ապա այս անգամ Օմայյաններին հաջողվեց գրավել Մեքքան, իսկ իբն ալ Զուբեյրը սպանվեց։ Սրանից հետո ալ Մալիքը Հաջջաջին նշանակում է Իրաքի կառավարիչ և տալիս է նրան ազատություն այն տարածքներում, որտեղ իշխում է։ Նա կարողանում է ճնշել խարիջիների ընդվզումները։ Աբդ ալ-Մալիքի օրոք սկսվեց նաև Հայաստանի նվաճումը։ Նրանք գրավեցին Հայաստանը, ապա Վիրքը, Աղվանքը, մերձկասպյան տարածքները։ Նվաճված տարածքներում 701թ. նրանք ստեղծեցին նոր վարչական տարածք՝ Արմինիան ՝ Դվին կենտրոնով։ Աբդ ալ Մալիքի և Վալիդի կառավարման շրջանը բնութագրվում է վարչական համակարգի ազգայնացմամբ, արաբական տարադրամի ներմուծմամբ, փոստային համակարգի զարգացմամբ և այնպիսի ճարտարապետական կառույցների կառուցմամբ, ինչպիսին է «Ժայռի գմբեթը» մզկիթը Երուսաղեմում, իսլամում 3-րդ սրբավայրը։ Աբդ ալ Մալիքի օրոք արաբերենը ստացավ պետական լեզվի կարգավիճակ. խալիֆայության բոլոր մասերում գրագրությունը կատարվում էր արաբերենով։ Արաբական խալիֆայությունում օգտագործվում էին բյուզանդական ոսկյա և պարսկական արծաթյա դրամները, սակայն Աբդ ալ Մալիքի հրամանով շրջանառությունից հանվեցին օգտագործվող տարադրամները և դրանց փոխարեն ամբողջ խալիֆայությունում մտցվեց արաբական ազգային դրամը՝ ոսկյա դինարներ և արծաթյա դիրհեմները։ 695 թվականին Դամասկոսում հատվեցին առաջին ոսկյա դինարները։ Աբդ ալ Մալիքի կառավարման վերջին տարիները խաղաղ անցան։ Նրան հաջորդեց իր որդի ալ Վալիդը 705թ.։ Նա շարունակեց հոր քաղաքականությունը։ Նրա օրոք շարունակվեցին մուսուլմանական նվաճումները և խալիֆայության սահմանները ընդարձակվեցին։ Նրա օրոք սկսվեց Մավարաննահրի նվաճումը։ Նրա զորքերը գրավեցին նաև Սամարղանդը, Բուխարան։ 713-715թթ, նվաճեցին Ֆերգանան։ Նա վերանվաճեց Եգիպտոսի որոշ մասերը Բյուզանդիայից և շարժվեց դեպի Կարթագեն՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկայի ծայր արևմուտք։ Այնուհետև 711թ. մուսուլմանական զորքերը անցան Ջիբրալթարի նեղուցը և սկսեցին Իսպանիայի նվաճումը՝ օգտագործելով Հյուսիսային Աֆրիկայի բերբերների ուժը։ Եվ արդեն մինչև 716թ, արաբները ամբողջ Իսպանիան գրեթե նվաճել էին։ Արևելքում իսլամական զորքերը հասել էին մինչև Ինդոս գետ 712թ.։ Վալիդը հայտնի է նաև իր կառուցողական աշխատանքներով, որոնցից են Ալ-Աքսայի մզկիթը Երուսաղեմում և Օմայյանների մզկիթը Դամասկոսում։

Օմայյան խալիֆայության թուլացումը և անկումը[խմբագրել]

Խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին հասավ Վալիդ 1-ինի օրոք, որից հետո սկսվեց է նրա աստիճանական թուլացումը, ապա և ճգնաժամը։ Այդ ճգնաժամը կրում էր համակարգային բնույթ։ Այն համակել էր պետության բոլոր ոլորտները`տնտեսական, քաղաքական, կառավարման, ռազմական և այլն, որի տրամաբանական վախճանը հանդիսացավ Օմայյանների անկումը։ 8-րդ դարի 20-30-ականներից սկսվում է տնտեսական վիճակի վատթարացումը`կապված պետական գանձարան եկամուտների մուտքի պակասելու հետ։ Արաբները արդեն նվաճել էին այն, ինչ հնարավոր էր և այլևս եկամուտների աղբյուր չկար։ Բացի այդ խալիֆաները ցոփ կյանք էին վարում, ինչի հետևանքով բարձրացրել էին հարկերը և շատացել էին հարկերի գանձման ժամանակ կատարվող անօրինականությունները։ Գանձարանի աղքատացման հետևանքով զինվորները նախկինի պես կանոնավոր գումար չէին ստանում։ Դա առաջացրել էր նրանց վրդովմունքը։ Օմայյաններից վերջնականապես երես թեքեց Մեքքայի և Մադինայի արաբական վերնախավը։ Սա ծանր հարված էր Օմայյանների հեղինակությանը, որն ավելի թուլացրեց նրանց դիրքերը և խորացրեց խալիֆայության ճգնաժամը։ Անկայունության հաստատմանն էր նպաստում նաև Օմայյան դինաստիայում տիրող քաոսային վիճակը։ Պայքար էր ընթանում գահի համար։ Շատ խալիֆաներ մահանում էին խորհրդավոր պայմաններում։ Բավական է նշել, որ միայն 744թ. գահին եղել է 4 խալիֆ` Վալիդ 2-րդ(743-744), Յազիդ 3-րդ(744), Իբրահիմ (744), և վերջապես Օմայյան վերջին խալիֆ Մրվան 2-րդ(744-750)։ Օգտվելով խալիֆայության ներքին դժվարություններից կրկին ակտիվացան շիաները։ Դժգոհության այս ֆոնի վրա տարբեր մասերում սկսվեցին ապստամբություններ և զինված ելույթներ։ Ապստամբություն բարձրացրեց Սիրիայի բնակչությունը, որի համար այլևս անտանելի էին հարկերը։ Մրվանը նրանց դեմ հանեց իր բանակը և գրավեց Հոմսը, քանդեց նրա և այլ քաղաքների պարիսպներ։ Իրաքում նա հարկադրված էր ծանր մարտեր մղել խարիջիների դեմ, որոնք բավականին ամրապնդել էին իրենց դիրքերը։ Անհանգստության մշտական կենտրոն էին Խորասանը, Միջին Ասիան, մասնավորապես Մավարաննահրը, որտեղ մեծ ազդեցություն ունեին շիաները։ 721թ. հուժկու ապստամբություն բռնկվեց Սողդում, որի մասնակիցները հասան 10000-ի։ Այն դաժանությամբ ճնշվեց, սակայն 728թ. այնտեղ նոր ապստամբություն բռնկվեց և նրանք պարտության մատնեցին օմայյան զորքերին և ի վերջո Մավարաննահրը թոթափեց արաբական տիրապետությունը։ Վիճակը անհանգիստ էր նաև Արմինիայում, որտեղ նույնպես ծավալվեց ապստամբական շարժում։ Հայաստանի, Աղվանքի, Վիրքի, Դաղստանի վիճակը շատ ծանր էր։ Ժողովուրդը տնքում էր հարկերի տակ։ 748թ. հայ իշխանները ապստամբություն բարձրացրեցին նորընտիր Հայոց իշխան Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, որը ճնշվեց միայն 750թ.։ Օմայյաններին մեծ գլխացավանք պատճառեց Հյուսիսային Աֆրիկան, որտեղ հակաօմայյական քարոզչություն էին անում խարիջիները։ Այսպիսով ամբողջ խալիֆայությունը համակել էր ապստամբական շարժումներով և Օմայյաններին տապալելու համար անհրաժեշտ էր վճռական հարված, որը հասցրեցին Աբբասյանները։ Նրանք Մուհամմադ մարգարեի հորեղբոր` Աբբասի հետևորդներն էին։ Նրանք, ժխտելով Օմայյանների իրավունքները գահի նկատմամբ, հայտարարեցին, որ իրենք են միակ օրինական կառավարիչները։ Աբբասյանները ապստամբության դրոշ բարձրացրեցին 747թ.։ Նրա կենտրոնը Մերվի օազիսն էր։ Այն ղեկավարում էր ծագումով պարսիկ Աբու Մուսլիմը։ Նրա հրամանով սև շորեր հագած ապստամբները հունիսի 9-ի վաղ առավոտյան վառեցին խարույկները և բարձրացրին սև դրոշները։ Սևը հենց այդ ժամանակից դարձավ Աբբասյանների պաշտոնական գույնը։ Ստանալով ապստամբության լուրը`Մրվան 2-րդը 748թ. զորքերն ուղարկեց ապստամբների դեմ, սակայն ապստամբները հաջողությամբ ետ էին մղում խալիֆայի զորքերի հարձակումները։ Նրանք գրավեցին ամբողջ Իրանը և շարժվեցին դեպի Իրաք և գրավեցին Քուֆան։ Օմայանների և Աբբասյանների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 750թ. Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Մրվանը փախավ Եգիպտոս։ Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]