Հիջազ

Քարտեզ՝ Սաուդական շրջանները եզրագծված են կարմիրով և 1923-ի Հիջազի թագավորությունը կանաչով։
Հիջազ (արաբ․՝ الحجاز), տարածք Արաբական թերակղզու արևմուտքում, այժմյան Սաուդյան Արաբիայի մի հատվածը։ Իսլամի առաջացման պատմական բնօրրանն է. այստեղ են գտնվում մուսուլմանների սրբազան քաղաքները Մեքքան և Մեդինան. Վարչական կենտրոնն էր Ջիդդան։
1916-1925 թվականներին Հիջազը անկախ պետություն էր (միապետություն), ստեղծվել էր Օսմանյան կայսրության դեմ արաբական մի քանի ցեղերի դեմ ապստամբության հետևանքով։ Հիջազի առաջին թագավոր ն էր Հուսեյն բեն Ալին (1916-1924), երկրորդը՝ նրա որդի Ալի բեն Հուսեյնը (1924-1925)։
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- մինչև մ.թ. 106 թվական կազմում էր Նաբաթեայի թագավորության մի մասը։
- մ.թ. 106 թվականից — Հիջազը մտավ Հռոմեական կայսրության կազմի մեջ.
- 1519 թ.-ին — зնվաճվեց օսմանյան թուրքերի կողմից և մտավ Օսմանյան սուլթանության կազմի մե։
- 1519 թվականից մինչև 1916 թվականը Օսմանյան կայսրության կազմի մեջ էր։
- 1916 թվականի մայիսի 30-ին անկախացավ և ստեղծվեց Հիջազի թագավորությունը։
- 1925 թվականին գրավվեց Նեջդի կողմից, նորաստեղծ պետություն կոչվեց Նեջդի և Հիջազի թագավորություն։
- 1932 թվականին միացյալ պետությունը վերանվանվեց Սաուդյան Արաբիա[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վասիլեվ Ա. Մ. Սաուդյան Արաբիայի պատմությունը (1745 թ. - XX դարի վերջը) — М.: Классика плюс, Книжный дом газеты «Труд», 1994. — ISBN 5-89073-022-3
|