Սև քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև քար
Տեսակքար և heirloom?
Երկիր Սաուդյան Արաբիա
ՎարչատարածքՄեքքա
Մասն էՔաաբա
Քարտեզ
Քարտեզ

Սև քար (արաբ․՝ الحجر الأسود‎‎, ալ-հաջար ալ-ասվադ), ձվաձև քար, տեղադրված է Քաաբայի պատերից մեկում, համաձայն իսլամական ավանդության՝ ինչ-որ ժամանակ գտնվել է դրախտում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև քարը գտնվում է Քաաբայի արևելյան անկյունում, 1,5 մետր բարձրության վրա, արծաթե պատյանի մեջ[1]։ Քարի տեսանելի մակերևույթի մակերեսը կազմում է 16,5 × 20 սմ։ Կազմված է կարմրասև գույնի մի քանի կտորներից, որոնք դրված են սև հիմքի վրա։ Երևում են քարի 7-8 կտոր։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև քարը երբեք չի հետազոտվել գիտական մեթոդներով, այդ իսկ պատճառով ծագումը մինչ հիմա համարվում է վիճելի[2]։ Գոյություն ունեն նրա առաջացման մի քանի հիպոթեզ։

Համաձայն մուսուլմանական ավանդության, ջրհեղեղի ժամանակ (Նուհե առաքյալի ժամանակով) այդ քարը բերվել էր դրախտից և պահպանվում էր հրեշտակների կողմից Աբու Քուբեյսում[3]։ Այնուհետև Քաաբի կառուցման ժամանակ հրեշտակ Ջիբրիլը բերել է այն առաքյալ Իբրահիմին։ Սկզբում այն սպիտակ յախոնտ էր (Կորունդի հին անվանումը), բայց քիչ-քիչ սևացել է` ներծծվելով մարդկային մեղքերով[1]։

Համաձայն որոշ գիտական տվյալների այն աստղաքար է, սակայն միանշանակ ապացուցել չի հաջողվել[4][5]։ Լոնդոնի Բնագիտության Թանգարանում ենթադրում են, որ քարը կարող է լինել կեղծ աստղաքար, այլ կերպ ասած երկրային ծագման քար է, սխալմամբ վերագրվում է աստղաքարերին[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, ինչ կարող է համարվել Սև քար, գոյություն է ունեցել իսլամից շատ ավելի վաղ։ Այն երկար ժամանակ ասոցացվում էր Քաաբայի հետ, որը ձևավորվել է մինչիսլամական ժամանակահատվածում և ուխտատեղի է եղել նաբաթեա հեթանոս ժողովրդի համար, ովքեր ալցելում էին սրբատեղի տարին մեկ անգամ[7][8]։

Մերձավոր Արևելքի սեմիթական հեթանոս մշակույթներում սովորույթ է եղել օգտագործել անսովոր քարերը սրբատեղիների նշման համար, ինչի մասին ասվում է Հին Կտակարանում։

Քաաբայի վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամի ծագումից քիչ առաջ Քաաբայի վերակառուցման անհրաժեշտություն առաջացավ, քանի որ պատերը ճաքել էին անձևներից[9]։ Քանդելով հիմքը և հանելով այնտեղից Սև քարը, շինարարները շարունակեցին կանգնեցնել Քաաբայի պատերը։ Երբ եկավ Սև քարը իր տեղը վերադարձնելու ժամանակը, Կուրայշիտների մոտ վիճաբանություն սկսվեց, թե ով պետք է այն դնի իր տեղը։ Հայտնի ազգերից յուրաքանչյուրը ցանկանում էր մասնակից լինել այդպիսի նշանավոր իրադարձությանը և իր վրա վերցնել պատվավոր պարտականության կատարումը։ 5 օրերի ընթացքում վեճը չէր դադարում և սպառնում էր վերածվել արյունահեղության [10]։

Կուրայշիտների ամենատարեց մարդը՝ Աբու Ումայա իբն ալ-Մուհիրան ասաց․«Կուրայշիտներ, թող դատի Ձեզ նա, ով առաջինը կմտնի դարպասներով այս տաճար»։ Բոլորը համաձայնեցին,սկսեցին հետևել դարպասներին և տեսան, որ դարպասներով մտնում է Մուհամադ իբն Աբդուլահը։ Երբ Մուհամադին բացատրեցին գործի էությունը, նա հանեց իր թիկնոցը փռեց այն գետնին և դրեց Սև քարը մեջտեղում։ Մուհամադի խնդրանքով, յուրաքանչյուր ցեղի գլխավորը վերցրեց թիկնոցի մի ծայրից, որպեսզի միասին բարձրացնեն վերև։ Այնուհետև Մուհամադը վերցրեց քարը և տեղադրեց այն Քաաբայի անկյունում։ Բոլոր ցեղերը գոհ մնացին առաքյալի որոշումից և դրանից հետ Քաաբայի շինարարությունը շարունակվեց[10]։

Սև քարի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

930 թվականին կարմատները, Աբու Տահիր ալ Ջանաբիի գլխավորությամբ գրավեցին Մեքքան, թալանել են Քաաբան և տարել Սև քարը Բահրեյն, պահելով այն իրենց մոտ 22 տարի։ 951 թվականին մեծ փրկագնի վճարումից հետո քարը վերադարձվել է Մեքքա[11]։

Երկրպագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաջայի ծեսերից մեկը համարվում է Սև քարը համբուրելը։ Քարը համբուրելու ավանդույթը գալիս է Մուհամադ առաքյալից։ Հադիսների հեղինակավոր ժողովածուներում ներկայացվում են ուղղամիտ խալիֆ Օմարի խոսքերը, ով Սև քարը համբուրելուց հետո ասել է․ «Ես գիտեմ, որ սա ընդամենը քար է, և այն չի կարող ոչ օգնել, ոչ վնասել։ Սակայն եթե ես չտեսնեի, թե ինչպես է այն համբուրում Առաքյալը, խաղաղություն նրան և օրհնություն, ես այն չէի համբուրի»։ Քարը համբուրելու իմաստը նրանում է, որ ուխտավորը սովորում է ամբողջովին հնազանդվել Աստծուն և գալիս է եզրակացության, որ Ալլահի սահմանած օրենքներում և ծեսերում իմաստ կա և բարիք[12]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ալեքսանդրևիչ Բունինը 20-րդ դարի վերջին համանուն բանաստեղծություն է գրել Սև քարի մասին[13]։

Սև քարը հիշատակվում է Նիկոլայ Գումիլյովի «Իսլամ» բանաստեղծությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [[#CITEREFИслам:_Словарь_атеиста1988|Ислам: Словарь атеиста, 1988]], էջ 120
  2. Golia, Maria (2015). Meteorite: Nature and Culture (անգլերեն). Reaktion Books. ISBN 978-1780235479. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
  3. Али-заде, 2007
  4. «Дорога в Мекку». xadj.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  5. Forbes.ru
  6. Grady, Graham, 2000
  7. Армстронг, Карен Ислам: краткая история.. — Random House., 2002. — С. 11. — ISBN 978-0-8129-6618-3.
  8. Ezra, Eliyahu. "Arab Paganism. The roots of Islam. *al lah the Meccan (Muslim) pagan gods".
  9. Кааба и чёрный камень Արխիվացված 2013-03-15 Wayback Machine islam.ru 05 ноября 2011
  10. 10,0 10,1 Арраид
  11. Grady, Monica M.; Graham, A.L. Catalogue of meteorites: with special reference to those represented in the collection of the Natural History Museum. — London: Cambridge University Press, 2000. — 263 с. — ISBN 978-0-521-66303-8
  12. Ислам для всех!
  13. И. А. Бунин Чёрный камень Каабы Արխիվացված 2016-08-18 Wayback Machine // bunin.niv.ru.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кааба // Исторический словарь. — 2000.
  • Кааба // Энциклопедия Кольера. — Открытое общество, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև քար» հոդվածին։