Կորունդ
| Կորունդ | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | Al₂O₃ |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.CB.05[1] |
| Դանա դասակարգում | 4.3.1.1 |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[1] |
| Մոոսի կարծրություն | 9 |
| Ենթակատեգորիա | հեմատիտ միներալների խումբ[2][3] |
Ասկն, կորունդ (հինդի լեզվով — kauruntaka), միներալ։
Քիմիական կազմը՝ Al2O3։ Աննշան խառնուրդների ձևով պարունակում է քրոմ, երկաթ, մանգան, տիտան։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմաձև, բրգաձև բյուրեղներ, ավելի հաճախ՝ հատիկավոր ագրեգատներ։ Հիմնականում անգույն է, սակայն խառնուրդների շնորհիվ ստանում է տարբեր երանգներ, կարմիր (Cr)՝ ռուբին, կապույտ (Ti) ՝ շափյուղա, դեղին (Fe) ՝ արևելյան տոպազ և այլն։ Կարծրությունը՝ 9, խտությունը՝ 3950-4400 կգ/մ3։ Հանդիպում է պեգմատիտներում, երկրորդային քվարցիտներում, էլյուվիալ, դելյուվիալ և ալյուվիալ ցրոններում, սիլիկահողով աղքատ մագմատիկ ապարներում։
Հանքավայրեր կան Աֆրիկայում, Հնդկաստանում, Մյանմայում, Հունաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլուր։ Ասկնի գեղեցիկ երանգներով թափանցիկ բնական բյուրեղները տակավին հին ժամանակներից կիրառվել են որպես թանկարժեք քարեր։ Անթափանց Ասկնի հատիկավոր ագրեգատները լավ հղկանյութ են։ Ասկնը ստացվում է նաև արհեստական եղանակով։ Այդպիսի Ասկնն օգտագործվում է ոսկերչական գործում, ժամացույցներում և այլ ճշգրիտ սարքերում որպես հենաքարեր, ինչպես նաև օպտիկակական գեներատորներում՝ լազերներում։
- Ասկնի բյուրեղներ
- Կուրունդ
- Ասկնի բյուրեղային կառուցվածքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 mineralienatlas
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 47. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 664)։ |