Իվան Բունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Բունին
Ivan Bunin (sepia).jpg
ԱԱՀ՝ Իվան Բունին
Բնագիր
ԱԱՀ՝
Ива́н Алексе́евич Бу́нин
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 22, 1870
Ծննդավայր՝ Վորոնեժ, (Ռուսաստան)
Վախճանի օր՝ նոյեմբերի 8, 1953
Վախճանի վայր՝ Փարիզ, (Ֆրանսիա)

Իվան Ալեքսեևիչ Բունին (ռուսերեն` Ива́н Алексе́евич Бу́нин, 1870, հոկտեմբերի 22 - 1953, նոյեմբերի 8), ռուս արձակագիր, բանաստեղծ, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմեկիոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության գծով (1933)։

Ծնվել է Վորոնեժում։ 1891-ին Օրյոլում լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուն։ «Բաց երկնքի ներքո» (1898) և պուշկինյան մրցանակի արժանացած «Տերևաթափ» (1901) ժողովածուները բանաստեղծական դասական ձևերի կատարելագործման դրսևորումներ են։ 1899-ին ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ։ «Գյուղը» (1910) վիպակում պատկերված է Ռուսաստանի գյուղացիության վիճակը։ Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան հեղափոխությունը, Բունինը 1920-ին վտարվել է Ֆրանսիա, ուր և ստեղծագործել է շուրջ 30 տարի։ «Միտյայի սերը» (1925), «Կոռնետ Էլագինի գործը» (1927), «Արսենևի կյանքը» (1930) ստեղծագործություններում հեղինակը պատկերել է երիտասարդ տարիների հիշողությունները, ռուս կալվածատիրական հիողությունները։

Բունինը թարգմանություններ է արել Հենրի Լոնգֆելլոյից, Ջորջ Բայրոնից, Թենիսոնից։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մ. Մանվելյանի երկերը, որոնք ամփոփել է «Ժամանակակից հայ բանաստեծություններ» (1903) և «Հայկական մուսա» (1907) ժողովածուներում։ Ռուս գրողներից առաջինն է արժանացել Նոբելյան մրցանակի։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 62։