Վալերի Բրյուսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Բրյուսով
Valery Bryusov c. 1900.jpg
Ծնվել է դեկտեմբերի 1 (13), 1873[1][2][3][4]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][5][6][7][8]
Վախճանվել է հոկտեմբերի 9, 1924(1924-10-09)[1][5][9][2][10][11][12][13] (50 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5][7][8][6]
Գրական անուն Валерий Маслов, Аврелий[14][15], В. Бакулин[16][15], Нелли[17][15], В. А. Маслов[18], Даров[15], 3. Фукс[15], Ptyx[15] և К. Веригин
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրական քննադատ, գիտաֆանստաստիկ գրող և գրականության պատմաբան
Լեզու ռուսերեն և ֆրանսերեն
Ազգություն ռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան, Q4138504? և Q16482566?
Ժանրեր լիրիկա
Գրական ուղղություններ ռուսական սիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներ Q4373758?
Կուսակցություն ԽՄԿԿ[1]
Աշխատավայր Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան
Ամուսին Իոաննա Մատվեևնա Բրյուսովա
Valery Bryusov autograph 1899.jpg
Վալերի Բրյուսով Վիքիքաղվածքում
Valery Bryusov Վիքիպահեստում

Վալերի Յակովլևիչ Բրյուսով (ռուս.՝ Валерий Яковлевич Брюсов, դեկտեմբերի 1 (13), 1873[1][2][3][4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][5][6][7][8] - հոկտեմբերի 9, 1924(1924-10-09)[1][5][9][2][10][11][12][13], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5][7][8][6]), ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան։ Ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից։

1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսովը սովորել է նախ մասնավոր գիմնազիայում, այնուհետև՝ Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի պատմության բաժնում, որն ավարտել է 1899 թ.։ Դեռ ուսանողական տարիներին՝ 1894-1895-ին, լույս է ընծայել երեք չափածո ժողովածու՝ «Ռուս սիմվոլիստներ» խորագրով, որտեղ զետեղված էին հիմնականում նրա գործերը՝ գրված Պ. Վեռլենի, Ա. Ռեմբոյի և ուրիշների ազդեցությամբ։ Գրական ասպարեզ մտնելուց շատ չանցած, ճանաչվել է որպես ռուս սիմվոլիզմի առաջնորդ։ Իր բանաստեղծություններում և հոդվածներում քարոզում էր «մաքուր արվեստի» տեսությունը, անհատապաշտություն, հանդես էր գալիս ռեալիզմի դեմ։ Բայց արդեն նախահեղափոխական տարիներին Բրյուսովի ստեղծագործության մեջ երևան եկան երանգներ, որանք նրան տարբերում էին մյուս սիմվոլիստներից։ Մի շարք բանաստեղծություններում («Ի պատասխան», «Քարտաշը», «Աշխատանք») նա գովերգում էր ստեղծագործական աշխատանքը, ցույց տալիս կյանքի սոցիալական հակասությունները, կանխատեսում հեղափոխության անխուսափելիությունը։ Բրյուսովի ստեղծագործության մեջ այս մոտիվներն ամրապնդվում էին Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալմանը զուգընթաց։ Սակայն Բրյուսովը հեղափոխության խնդիրներն ըմբռնում էր միակողմանի և, ըստ էության, անարխիստորեն, տեսնում ու փառաբանում էր միայն նրա կործանարար կողմը՝ չկռահելով հասարակության զարգացման օրինաչափությունները։

Բազմազան ու արգասավոր է եղել Բրյուսովի գրական գործունեությունը։ Իր գրական կյանքի 30 տարում հրապարակել է ավելի քան 80 գիրք՝ բանաստեղծությունների, պատմվածքների, թարգմանությունների ու քննադատական ժողովածուներ, վեպեր, պիեսներ, ուսումնասիրություններ։ Բրյուսովը, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո, որն ընդունեց անվերապահորեն ու ջերմորեն, ակտիվորեն ներգրավվեց խորհրդային գրական-հասարակական և կուլտուր-լուսավորական աշխատանքներում։ Նա ղեկավարել է Մոսկվայի գրապալատը, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գիտական գրադարանների, ապա նաև գրական բաժինը, ակտիվորեն մասնակցել Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությանը, դասախոսել կոմունիստական ակադեմիայում և Մոսկվայի համալսարանում։ 1921 թվականին Բրյուսովը հիմնադրել է գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը, որին 1923-ին շնորհվեց նրա անունը։ Այդ ինստիտուտի ռեկտոր եղած տարիներին Բրյուսովը դասավանդել է մի շարք առարկաներ՝ ռուս և անտիկ գրականությունների պատմություն, տաղաչափություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, նույնիսկ՝ մաթեմատիկայի պատմություն։ Ետհոկտեմբերյան տարիներին լույս տեսած «Վերջին երազանքները» 1920 թվականին, «Այդպիսի օրերին» 1921 թվականին ժողովածուները։ Բրյուսովին բնութագրում են որպես խորհրդային պոեզիայի հիմնադիրներից մեկի։ Նա առաջիններից մեկն էր, որ երգեց Հոկտոմբերյան հեղափոխությունն ու նրա առաջնորդին, հեղափոխական դարաշրջանի մեծ իրադարձությունները։

Վալերի Բրյուսովին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Վալերի Բրյուսովի թարգմանչական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսովի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում թարգմանությունները։ Տիրապետելով եվրոպական մի շարք լեզուների՝ նա դեռ երիտասարդ տարիքից սկսեց ռուս ընթերցողներին ծանոթացնել տարբեր երկրների ու դարաշրջանների բանաստեղծների գրական գործերին։ Թարգմանել է Դանթեի, Գյոթեի, Հյուգոյի և այլ գրողների չափածո երկերը։ 1915-ի հունիսին Բրյուսովը Մոսկվայի հայկական կոմիտեի առաջարկությամբ սկսեց աշխատել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան կազմելու, խմբագրելու, նաև՝ որոշ երկեր թարգմանելու վրա։ Նա ամենից առաջ ուսումնասիրեց հայոց պատմության ու պոեզիայի վերաբերյալ ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն, և իրեն մատչելի այլ լեզուներով գրականությունը։ Միաժամանակ զբաղվեց հայոց լեզվի ուսումնասիրությամբ։ Հետազոտական լուրջ աշխատանքի արդյունք էր «Հայ պոեզիան և նրա միասնությունը դարերի ընթացքում»՝ անթոլոգիայի ներածական հոդվածը։ Հայ գրականության շատ երևույթների ու գործիչների բրուսովյան գնահատականները այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։ Բրյուսովը գրել է նաև «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի տարեգրությունը» աշխատությունը։ 1916-ի հունվարին, երբ անթոլոգիայի նախապատրաստությունը հիմնականում ավարտված էր, Բրյուսովը մեկնեց Անդրկովկաս՝ ժամանակի հայ իրականությանը անձամբ ծանոթանալու և իր կատարած աշխատանքի արդյունքը հասարակությանը ներկայացնելու համար։ Եղավ Բաքվում, Թիֆլիսում, Երևանում ու Էջմիածնում, որտեղ մեծ հաջողությամբ զեկուցումներ կարդաց հայոց պատմության ու պոզիայի մասին, հանդես եկավ իր թարգմանություններով։ Այդ ուղևորության ընթացքում Բրյուսովը մտերմական կապեր հաստատեց ականավոր գրական ու հասարակական գործիչների, ամենից առաջ Թումանյանի հետ։ Հայ պոեզիայի անթոլոգիայի նախաբանում Բրյուսովը գրել է. «…Հայաստանը ուսումնասիրելու մեջ գտա վեհ, հոգևոր հրճվանքների անսպառ աղբյուր… Որպես պատմաբան, որպես գիտության մարդ, ես Հայաստանի պատմության մեջ տեսա մի ամբողջ ինքնատիպ աշխարհ, որի հազարավոր հետաքրքիր, բարդ հարցերը գիտական հետաքրքրություն էին հարուցում, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ՝ հայ պոեզիայի մեջ տեսա գեղեցկության նույնպիսի մի ինքնատիպ աշխարհ, նոր, մինչ այդ ինձ անհայտ տիեզերք, որտեղ փայլատակում ու լուսավառվում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձրարժեք կերտվածքները»։

Բրյուսովը թարգմանել է հայ պոեզիայի՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի առաջին քառորդը ներկայացնող 170 - ից ավելի գործեր։ Նա ռուս ընթերցողին առաջին անգամ ծանոթացրեց հայ ժողովրդի հին ու միջնադարյան պոեզիայի նմուշներին, նոր ժամանակի հայ բանաստեղծների ստեղծագործությանը։ Նրա թարգմանություններում ներկայացված են 40-ից ավելի բանաստեղծ և մի ամբողջ հազարամյակի հայ պոեզիայի գրեթե բոլոր անունները՝ Գրիգոր Նարեկացուց մինչև Վահան Տերյան։ Բրյուսովի թարգմանությունների մեծ մասը այսօր էլ պահպանում է իր գեղարվեստական արժեքը։ «Հայաստանի պոեզիան ,, ժողովածուի համար հայ բանաստեղծների գործերը թարգմանելու աշխատանքում Բրյուսովը ներգրավեց Ռուսաստանի բանաստեղծական լավագույն ուժերին։Նրա արխիվում պահպանվել է «Հայաստան» պայմանական անունով ծավալուն արձակ ժողովածուի մանրամասն ու հանգամանալից ծրագիրը, որով մտադիր էր ռուս ընթերցողին ներկայացնել բոլոր ժամանակների հայ պատմիչների ու գրողների ստեղծագործությունների առավել բնորոշ ու հետաքրքիր հատվածները՝ Մովսես Խորենացուց մինչև Րաֆֆի և այլն։ Բրյուսովը Հայաստանի ու նրա գրականության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեց մինչև իր կյանքի վերջը։ Մահից մեկ տարի առաջ նա թարգմանեց Ե. Չարենցի «Ամենապոեմը»։ Հայաստանն ու նրա պատմական անցյալը Բրյուսովին ոգեշնչեցին ստեղծելու բանաստեղծությունների շարք՝ «Հայերին», «Հայաստանին», «Արարատին», «Արարատը Երևանից», «Տիգրան Մեծ»։

Բանաստեղծի կինը պատմել է, թե ինչպիսի եռանդով է ուսումնասիրել Բրյուսովը հայերենը. «Դասախոսությունները սկսվեցին և շարունակվեցին ոչ մեծ ընդհատումով, մոտ 3 ամիս…. Մակինցյանը հետաքրքիր, բայց անչափ պահանջկոտ ու համառ ուսուցիչ էր։ Դասերը տեղի էին ունենում շաբաթը անպայման մի քանի անգամ։ Պարապմունքների համար ընտրված էին շատ սեղմ, խելացի և, եթե կարելի է այսպես ասել, խտացված ձևեր, այնպես որ՝ առաջին, նախնական պատկերացումը լեզվի մասին Վալերի Յակովլևիչը ստացավ շատ շուտ։ Դասերին հաճախ մասնակցում էի և ես։ Վալերի Յակովլևիչը և ես սովորեցինք կարդալ և գրել հայերեն»։

Ընդամենը 3 ամսում անհնար էր հայոց լեզվին տիրապետել այնքան, որ ինքնուրույն կերպով կարելի լիներ թարգմանել հայկական պոեզիան, մանավանդ հնադարյանը և միջնադարյանը։ Բրյուսովը իր առջև այդպիսի նպատակ չէր էլ դրել, նրա համար կարևոր էր ծանոթանալ լեզվին, սովորել կարդալ ու գրել հայերեն, որպեսզի կարողանար վերարտադրել և լսել լեզուն, նրա հնչույթը և իմաստը։ Կանգ առնելով հայ բազմաթիվ բանաստեղծների գործունեության վրա, Բրյուսովը ջանացել է գտնել նրանց առավել էական ու առանձնահատուկ գծերը, որոշել նրանցից յուրաքանչյուրի տեղն ու նշանակությունը պոեզիայի պատմության մեջ։ Ընդ որում, նա ոչ միայն բացահայտում էր նրանց ստեղծագործության գաղափարական բովանդակությունը, հիմնական մոտիվները, այլև շատ դեպքերում բնութագրում բանաստեղծական արվեստը, գեղարվեստական վարպետությունը։ Այս առումով հատկապես հետաքրքրական են ակնարկի այն էջերը, որոնք նվիրված են Սայաթ-Նովային, Պատկանյանին, Թումանյանին, Իսահակյանին և այլոց։ Հավատարիմ մնալով թարգմանչական իր հիմնական սկզբունքին (թե՛ բովանդակության, թե՛ ձևի մեջ հարազատ մնալ բնագրին), Բրյուսովը միշտ ձգտում էր թարգմանվող բանաստեղծին վերարտադրել անհատական տարբերիչ գծերով, նրա ամբողջ ազգային առանձնահատկությամբ։

Նա կարողացավ ընթերցողին հաղորդել հայ ժողովրդական երգերի անկրկնելի հրապույրը։ Նրա թարգմանությամբ առաջին անգամ ռուսերեն լեզվով ամբողջ ձայնով հնչեցին Նահապետ Քուչակը և Սայաթ-Նովան, նա ընթերցողի սեփականությունը դարձրեց Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի և շատ այլ ականավոր բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ։ «Միջնադարյան հայկական քնաերգությունը մարդկային հոգու այն սքանչելագույն հաղթանակներից է, որոնք երբևէ ճանաչել է համայն աշխարհի տարեգրությունը։ Բոլորովին յուրակերպ մի պոեզիա, իր ձևերով մեզ համար նոր, խոր բովանդակությամբ, տեխնիկայի փայլուն վարպետությամբ…»,- ասել է Բրյուսովը։

Բրյուսովի կարծիքով՝ հայ պոեզիան միշտ արտահայտել է ժողովրդի պատմական կյանքը, նրա երազանքներն ու խոհերը, հույսերն ու ձգտումները, ուրախությունն ու վիշտը։ Բրյուսովի գլխավոր վաստակը հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ ոչ այնքան այն է, որ նա ճիշտ հասկացավ և բարձր գնահատական տվեց հայկական պոեզիայի լավագույն ստեղծագործություններին, այլև այն, որ նա ցույց տվեց, որ այդ գործերն արժանի են բարձր գնահատականի։

Խորապես հարգելով հայերի վիշտը՝ Բրյուսովն ասել է.«Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը։ Նրանք չեն դադարի իրագործել զանգվածային և չափազանց սարսափելի ջարդեր, որ նույնիսկ Լենկ Թեմուրը չէր համարձակվի անել»։

Վալերի Բրյուսովի իրականացրածը հայ մշակույթի նվաճումների թարգմանության ու մասսայականացման գործում մի կատարյալ հասարակական սխրագործություն էր։ Նա զգալի ավանդ ներդրեց ռուս և հայ մշակույթների մերձացման, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Ահա թե ինչու 1923 թ.–ին, Բրյուսովի 50-ամյակի օրը, նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչում։

Օգտագործված գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական հանրագիտարան, Երևան, 1977 թ, էջ. 570-571
  2. Валерий Брюсов. Собрание сочинений в семи томах. Том 7. "Художественная Литература", Москва 1975.
  3. http//։www.hpj.asj-oa.am/550/1/63-4(15).pdf Թաթոսյան Գ. Ա.

Գրականություն Վ. Բրյուսովի մասին (հայերեն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Громова А. Г. Брюсов // Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Громова А. Г. Брюсов Валерий Яковлевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4: Брасос — Веш. — С. 72–73.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.poemhunter.com/poem/saint-sebastian-3/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.poemhunter.com/poem/to-a-young-poet-2/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.poemhunter.com/valery-yaklovich-bryusov/
  9. 9,0 9,1 9,2 Encyclopædia Britannica
  10. 10,0 10,1 10,2 http://www.imdb.com/name/nm0110242/bio
  11. 11,0 11,1 11,2 http://www.jstor.org/stable/23345084
  12. 12,0 12,1 12,2 http://www.britannica.com/EBchecked/topic/82596/Valery-Yakovlevich-Bryusov
  13. 13,0 13,1 13,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  14. Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелейРоссийская книжная палата, 1956. — Т. 1. — С. 86. — 442 с.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Брюсов, Валерий Яковлевич // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 54–59. — 287 с.
  16. Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелейРоссийская книжная палата, 1956. — Т. 1. — С. 144. — 442 с.
  17. Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелейРоссийская книжная палата, 1957. — Т. 2. — С. 260. — 387 с.
  18. Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелейРоссийская книжная палата, 1957. — Т. 2. — С. 181. — 387 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են