Գրաքննադատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրական քննադատութունը զբաղվում է ժամանակակից գրական երկերի վերլուծութամբ և գնահատմամբ։ Քննադատություն բառն առաջացել է հին հուն. κριτικός - դատող բառից։ Սա գրականագիտության այն բաժինն է, որն ամենից ավելի սերտորեն և ուղղակի կապված է արդիականութան հետ, կոչված է անմիջաբար արձագանքելու գրականության զարգացմանը, օգնելու նրա առջև կանգնած խնդիրների իրագործմանը։ Գրականության մասին քննադատական դատողություններն ի հայտ են եկել գրականության առաջացմանը զուգահեռ՝ ի սկզբանե որպես հարգված, գիտակ ընթերցողների կարծիք։ Ըստ էության, առաջին ընթերցողն էլ հենց եղել է առաջին քննադատը։ Արդեն իսկ անտիկ ժամանակաշրջանում, առանձնանալով որպես հատուկ մասնագիտական զբաղմունք, գրաքննադատությունը դեռ երկար ժամանակ ստեղծագործման այլ տեսակների շարքում պահպանում էր «կիրառական» նշանակություն։ Գրաքննադատության խնդիրը ստեղծագործությանն ընդհանուր գնահատական տալն էր, հեղինակին խրախուսելը կամ պախարակելը, գիրքն այլ ընթերցողներին խորհուրդ տալը։ Ժամանակի հետ՝ գրական ժանրերի զարգացման և տարբերակման, գեղարվեստական և գիտական մտածողության առաջընթացի արդյունքում գրաքննադատության նպատակներն ու բնույթը դառնում են առավել բարդ, իսկ դրա նկատմամբ առաջադրվող պահանջները՝ բազմաբնույթ։ Գրական քննադատը ձգտում է պարզել, թե տվյալ ստեղծագործությունը որքանով է համապատասխանում ժամանակի, ժողովրդի առաջադրած պահանջներին։ Առաջավոր քննադատությունը խոշոր դեր է կատարում հասարակության մեջ գեղարվեստական ճիշտ ըմբռնումներ տարածելու, դարաշրջանի գեղագիտական իդեալը ձևավորելու և հաստատելու գործում, ու դրանով իսկ դառնում է գականութան հետագա զարգացման հզոր գործոն։ Դիդրոն և Լեսսինգը, Բելինսկին և Չերնիշևսկին, Դոբրոլյուբովն ու Նալբանդյանը քննադատությունը վերածեցին գիտության, որը հենվում է գեղարվեստական որոշ սկզբունքների և չափանիշների վրա։ Միաժամանակ, նրանց քննադատական ելույթներին բնորոշ է հրապարակախոսական կրքոտությունը, հասարակական սուր հարցեր արծարծելու ձգտումը։ Գիտական և հրապարախոսական սկզբունքների սերտ և բնական զուգակցումը գրական քննադատության ցայտուն յուրահատկություններից է, ընթերցող լայն շրջանների վրա նրա ուժեղ ներգործության հիմքերից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980
  • Краткая литературная энциклопедия, Том 4, изд. "Советская энциклопедия", Москва, 1967