Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Նալբանդյան
Monument in Nalbandyan village, 2016.JPG
Կոորդինատներ: 40°04′04″ հս․ լ. 43°59′08″ ավ. ե. / 40.06778° հս․. լ. 43.98556° ավ. ե. / 40.06778; 43.98556
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղապետԳրիգոր Մկրտչյան
Մակերես20.1 կմ²
ԲԾՄ864 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4365 մարդ (2008)
Խտություն217 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննալբանդյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[1]
Փոստային ինդեքս0936[2]
##Նալբանդյան (Հայաստան)
Red pog.png
##Նալբանդյան (Արմավիրի մարզ)
Red pog.png

Նալբանդյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Երևանից՝ 60 կմ, մարզկենտրոնից 8 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Շահյրար,Մեծ Շահյրար անվանումները։ Նալբանդյան է վերանվանվել 20-րդ դարում։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950 թթ այստեղ են հաստատավել նաև Լիբանանից հայրենադարձվածները։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 5355 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 23%, աշխատունակներ՝ 64%, հետաշխատունակներ՝ 13%։

Նալբանդյանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 630 1704 2165 1850 2789 3463 3596 4502 5078
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 1853 առկա տնտեսություն։

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (626 հա), պտղատու (44 հա) և խաղողի այգիները (45 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 91 և 390 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալբանդյանի մոտ գտնվում է մի հին բնակատեղի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ), որը կոչվում է Կարաթափա։ Գյուղում կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալբանդյանն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց-ծննդատուն, կապի հանգույց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]