Փարաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Փարաքար
Pharaqar, S. Haruthyun, 2014.05.27 - panoramio.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետԴավիթ Մինասյան
Մակերես7.3 կմ²
ԲԾՄ880 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5584[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՓարաքարցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1149[3]
Պաշտոնական կայքparakar.am
##Փարաքար (Հայաստան)
Red pog.png
##Փարաքար (Արմավիրի մարզ)
Red pog.png

Փարաքար, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 9 կմ, մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Երևան-Վաղարշապատ ավտոմայրուղու վրա։ Այստեղ է գտնվում Երևանի «Զվարթնոց» օդանավակայնը։

Նախկինում Փարաքարը կոչվել է Շիրաբադ, Պարակար անվանումները։ Փարաքարում կան տուֆի և կավի հանքեր։ Կավահանքը անվանվել է նաև փրփրաքար, ըստ ժողովրդական ստուգաբանության այս բառի աղավաղումից էլ առաջացել է «Փարաքար» անվանումը։ Համայնքը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների ժամանակ Փարաքար գյուղից 1,5 կմ հեռավորության հյուսիս բլրաշարի վրա հայտնաբերվել են աշտարակ-մեհյանի ավերակներ, որի մուտքի մոտ գտնվել է արամեական արձանագրության բեկորներ, որը վկայում է, որ այն կառուցել է Արտաշես I` մ.թ.ա. 189-161 թթ։ Համայնքում կառուցված է Սբ. Հարություն եկեղեցին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 308 666 1122 1158 1689 3365 3971 4773 5041[5] 5584[1]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականին համայնքն ունեցել է 8970 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48 %, կանայք՝ 52 %։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22 %, աշխատունակներ՝ 67 %, հետաշխատունակներ՝ 11 %։ Գյուղն ունի 2135 առկա տնտեսություն։ Ունի դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզ, հիվանդանոց, բուժկայան, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (115 հա), պտղատու (42 հա) և խաղողի այգիները (91 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 14 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Մշակում են կերային կուլտուրաներ։ Ունի զարգացած արդյունաբերություն։ Այստեղ կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ՝ գինու և խաղողի հումքի մշակման գործարան։ Ունի նաև պլաստմասե տարրաների արտադրություն, կահույքի ֆաբրիկա, բազալտի, ավազի արդյունահանում։

Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]