Գեղակերտ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Գեղակերտ | |||
Սուրբ Հարություն եկեղեցի | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի | ||
| Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
| Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
| Գյուղապետ | Սերյոժա Առաքելյան | ||
| Այլ անվանումներ | Սամաղար | ||
| Մակերես | 6,58 կմ² | ||
| ԲԾՄ | 885 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2564[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | գեղակերտցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
| Փոստային ինդեքս | 1125[3] | ||
| |||
Գեղակերտ (նախկին անվանումը՝ Սամաղար), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ 1946 թ. մայիսի 31-ին վերանվանվել է Գեղակերտ[4], 1991 թ. ապրիլի 3-ին` կրկին Սամաղար, 2004 թ. դեկտեմբերի 14-ին` կրկին Գեղակերտ[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Երևանից՝ 25 կմ, մարզկենտրոնից 20 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 16 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 885 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղակերտի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2564, առկա բնակչությունը՝ 2375 մարդ[1]։ 1831 թ. տվյալներով ունեցել է 320 հայ և 80 իսլամադավան բնակիչ, այնուհետ եղել գրեթե բացառապես հայաբնակ[6]։ Բնակիչների նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Խոյի շրջանի Սամաղար գյուղից, որոշ մասը` Մակուից[4]։
Գեղակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 400 | 685[6] | 1180 | 1222 | 1211 | 1507 | 2570 | 2070 | 2367[7] | 2458 | 2564[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 657,7 հեկտար, որից՝ 395 հեկտար վարելահողեր, 92,2 հեկտար այգիներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ Սուրբ Հարություն, 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշաղբյուր։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղակերտն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ, մարզադպրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 821 — 1008 էջ։
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 484 — 804 էջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
| |||||||||||||||||||||||||||||
