Շահումյան (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Շահումյան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Հարություն Նավասարդյան | ||
Մակերես | 4.8 կմ² | ||
ԲԾՄ | 940 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1451 մարդ (2005) | ||
Խտություն | 302 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | շահումյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[1] | ||
Փոստային ինդեքս | 1130[2] | ||
|
Շահումյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ։ Ընկած է Վաղարշապատ-Աշտարակ ավտոխճուղու վրա։ Նախկինում ունեցել է Խաչի, Մոլադուրսուն, Մուլլադուրսուն, Շաումյան անվանումները։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Գյուղի շրջակայքում պահպանված են ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահումյան գյուղը գտնվում է Գարդմանա գավառում։ Գարդմանա գավառը նույնպես պատմության մեջ տարբեր անուններով է հիշատակվում՝ Գարդմանաձոր, Գարդման, Գարդմանական ձոր, Գարդմանոց ձոր, Գարդմանք ձորն Գարդմանա և այլն։ Գարդման գավառը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգում։ Այն տարածվում է Կոիւրիի աջակողմյան վտակ Շամխորի և նրա ձախ օժանդակ Գարդմանի ավազանում։[3]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչության նախնիները 1828-1829 թթ ներգաղթել են Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1451 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 27%, աշխատունակներ՝ 63%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 493 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (121 հա), պտղատու (19 հա) և խաղողի այգիները (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շահումյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արմավիրի մարզ)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արմավիրի մարզ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ Նալթակյան Հովհաննես Մեր գյուղն ու մեր գյուղացիները։-Եր,։ «Զանգակ-97» հրատ․, 2002
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2013-03-18 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|
|