Ակնաշեն
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |||
---|---|---|---|
Ակնաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղապետ | Միսակ Միսակյան | ||
Մակերես | 4.52 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1404 մարդ (2010) | ||
Խտություն | 311 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | ականաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1112[1] | ||
|
Ակնաշեն, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Տեղակայված է մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 835 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, որոշ թվով բնակիչներ այստեղ են գաղթել նաև Սուրմալուից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Ակնաշեն գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 504 | 458 | 652 | 941 | 1177 | 1404 | 1400 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տարածքում են գտնվում Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին և մ. թ. ա. 6-րդ -5-րդ հազարամյակի «Հին Ակնաշեն» բնակատեղին[3], մ. թ. ա. 4-րդ-3-րդ հազարամյակի դամբարանադաշտը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-04-06
- ↑ «Նեոլիթի դարաշրջան. Ակնաշենում պեղումները շարունակվում են (տեսանյութ պեղումներից)»։ 14.10.2016։ Վերցված է 14 Հոկտեմբեր 2016
|