Ջրարբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջրարբի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՂազար Ղազարյան
Մակերես2.79 կմ²
ԲԾՄ820 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1600[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունջրարբեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1147[3]
Ջրարբի (Հայաստան)##
Ջրարբի (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Ջրարբի (նախկին անվանուը` Ջրառատի թռչնաֆաբրիկային կից), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Ջրարբի է վերանվել 2004 թ. դեկտեմբերի 14-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Երևանից՝ 30 կմ, մարզկենտրոնից 38 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ մոտ 3 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 820 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։ Գտնվում է ծովի մակերևույթից 835 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրարբիի մշտական բնակչությունը կազմել է 1600, առկա բնակչությունը՝ 1526 մարդ[1], որոնք հիմնականում աշխատում են թռչնաֆաբրիկայում։ Ջրարբիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի 2001 2011
Բնակիչ 1165[4] 1600[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 279,1 հեկտար է, որից՝ 3,3 հեկտարը վարելահողերն են։ Համայնքն ունի 1 դպրոց, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]