Մյասնիկյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 910 մ։
Մյասնիկյան գյուղին միացել է Արաքս ավանը և դարձել մեկ բնակավայր։ 1984 թվականի մայիսի 30-ին գերագույն խորհրդի հրամանագրով Մյասնիկյանի անվան սովխոզին կից ավանը վերանվանվել է Մյասնիկյան։
Գյուղի բնակչության մի մասը տեղափոխվել են Ախուրյանի, Արթիկի տարածաշրջաններից, մի մասն էլ հայրենադարձվել են Իրանից, Լիբանանից և Սիրիայից։
ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։