Խանջյան (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խանջյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղապետԱրտակ Արոյան
Մակերես7.8 կմ²
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1775[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխանջյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[2]
Փոստային ինդեքս0928[3]
Խանջյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Խանջյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Խանջյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Ստեղծվել է 1957 թվականին որպես ավան և ունեցել է Աբովյանի անվան սովխոզ, Խանջյանի անվան սովխոզ անվանումները։ Իր անվանումը ստացել է ի պատիվ Հայաստանի հերոս Աղասի Խանջյանի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է հարակից գյուղերից և Հայաստանի տարբեր շրջաններից։ 1981 թվականին գյուղն ունեցել է 1580 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ․ համայնքն ունեցել է 1908 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 54%, հետաշխատունակներ՝ 14

Խանջյանի ազգաբնակչության փոփոխությունը.[4].

Տարի 1981 1989 2001 2011
Բնակիչ 1580 1856 1880 1775[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 562 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (89 հա), պտղատու (179 հա) և խաղողի այգիները (86հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, բազմամյա տնկարկներ՝ կազմելով համապատասխանաբար 102 և 12 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]