Առատաշեն
| գյուղ Հայաստանում | |||
|---|---|---|---|
| Առատաշեն | |||
| 40°7′43″N 44°13′39″E / 40.12861°N 44.22750°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի | ||
| Համայնք | Արաքս | ||
| Գյուղապետ | Վահրամ Հարությունյան | ||
| Այլ անվանումներ | Մեծ Զեյվա, Ներքին Զեյվա | ||
| Մակերես | 9,65 կմ² | ||
| ԲԾՄ | 845 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼2505 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | առատաշենցի | ||
| Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
| Փոստային դասիչ | 1118 | ||
| |||
Առատաշեն (նախկին անվանումները՝ Մեծ Զեյվա, Ներքին Զեյվա), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Առատաշենի մշտական բնակչությունը կազմել է 2505, առկա բնակչությունը՝ 2474 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828–1829 թթ. գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից[2]։
Առատաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 775 | 1262 | 773 | 813 | 1598 | 1885 | 2037 | 2330[5] | 2823 | 2800 | 2505[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ և խորդենու մշակությամբ։
Պատմական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա XIX դարի 70-ական թվականների կիսավեր եկեղեցի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 320
- 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «census2011» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 24» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 558
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առատաշեն» հոդվածին։ |
| |||||||||||||||||||||||||||||
