Լուսագյուղ (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Արմավիրի մարզի գյուղ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսագյուղ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Լուսագյուղ
Կոորդինատներ: 40°05′20″ հս․ լ. 44°16′12″ ավ. ե. / 40.08889° հս․. լ. 44.27000° ավ. ե. / 40.08889; 44.27000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ԳյուղապետՍարիբեկ Կարապետյան
Մակերես2.7 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն930 մարդ (2001)
Խտություն344 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլուսագյուղցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1131[2]
##Լուսագյուղ (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Լուսագյուղ (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Լուսագյուղ , գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Տարածքը՝ 2,7 կմ² (267 հա)։ Բնակչությունը՝ 930 մարդ (2001 թ)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ անվանումները։ Լուսագյուղ է վերանվանվել 1935 թ-ին։ Գյուղը տեղադրված է Մեծամոր գետի աջ ափին՝ Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 835 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել են Երևանի նահանգի մեջ մտնող Սուրմալուի գավառից 1915-1920 թթ։

Տարի 1926 1939 1959 1979 2005
Բնակիչ 128 192 331 576 1043

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 27%, աշխատունակներ՝ 63%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 162 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (86 հա), կան պտղատու (6 հա) և խաղողի այգիներ (9 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով համապատասխանաբար 38 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]