Ալաշկերտ (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ալաշկերտ | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի | ||
| Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
| Գյուղապետ | Կարեն Հովհաննիսյան | ||
| Այլ անվանումներ | Սովետական | ||
| Մակերես | 4.3 կմ² | ||
| ԲԾՄ | 855 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 1569[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր, | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | ալաշկերտցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
| |||
Ալաշկերտ (մինչև 2006 թ.՝ Սովետական, մինչև 1935 թ.՝ Քյարիմարխ), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոն Արմավիրից մոտ 3 կմ հարավ։ Վերանվանվել է Սովետական 1935 թ. հունվարի 3-ին, Ալաշկերտ՝ 2006 թ. ապրիլի 7-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ալաշկերտի մշտական բնակչությունը կազմել է 1569, առկա բնակչությունը՝ 1531 մարդ[2]։ Բնակիչերը հայեր են, որոնց մի մասի նախնիները 1915-1918 թվականներին գաղթել են Բայազետ քաղաքից և շրջակա գյուղերից[3]։ Մինչ այդ գյուղի հայաբնակ հատվածների մոտակայքում նպատակային բնակեցվել են հիմնականում քոչվոր կովկասյան թաթարներին (ներկայիս ադրբեջանցիներին)՝ հետագայում այդ տարածքները որպես ադրբեջանական ներկայացնելու համար, սակայն 1991-1994թթ Արցախյան պատերազմում հայ ազգի կրած հաղթանակը առոչինչ դարձրեց այդ նենգ ծրագրերը[4]։ Ալաշկերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 413 | 1474 | 853 | 744 | 1149 | 1313 | 1371 | 1689 | 1714 | 1569[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 661
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 10» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
| |||||||||||||||||||||||||||||
