Աղավնատուն (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Գյուղ
Karmravor of Aghavnatun.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԳյուղապետԳնել Մաթևոսյան
Մակերես11,46 կմ²
ԲԾՄ925±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2840 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղավնատունցի
Ժամային գոտիUTC+4
##Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Աղավնատուն (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Աղավնատուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աղավնատուն գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2840, առկա բնակչությունը` 2667 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։ Աղավնատան բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 186 476[4] 982 1024 1292 1700 2350 2296 3010[5] 3158 2840[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։

Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (X դար) և «Ծիրանավոր» (XIV դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` XIII դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան։ Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 6 
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 547 — 916 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247 CC BY-SA icon 80x15.png