Մեծամոր (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Մեծամոր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Գյուղապետ | Էդվարդ Միրզոյան | ||
Մակերես | 3.8 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1174 մարդ (2008) | ||
Խտություն | 309 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | Մեծամորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[1] | ||
Փոստային ինդեքս | 1138[2] | ||
թ | |||
|
Մեծամոր, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։
Մեծամորն Էնեոլիթյան փուլում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Լ․ Խանզադյանի փոքրածավալ նախնական հրապարակումների Մեծամորի միջնաբերդի տարբեր հատվածներում (հնագետը չի կոնկրետացնում որտեղ) 1970-1980-ական թթ կատարված պեղումների ժամանակ, պարբերաբար, ի հայտ են եկել էնեոլիթյան (պղնձեքարեդարյան) պարբերաշրջանին բնորոշ տարբեր արտեֆակտների մնացորդներ, որոնք ինքնին հիմք են տվել ենթադրելու բլրի վրա էնեոլիթյան վաղերկրագործական բնակավայրի գոյությունը, թեև այդ փուլում կոնկրետ հնագիտական շերտ դեռևս բացված չէր։ Պատկերը փոխվել է 1987-1988 թթ․, երբ բլրի վրա գտնվող ուղղանկյունաձև, քարաշար, ուշբրոնզեդարյան կառույցի հատակի պեղման ժամանակ, մոտ 4․0 մ խորության վրա, վաղբրոնզեդարյան մշակութային շերտի տակ բացվել է էնեոլիթյանը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից 38 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Հեզլու Ղամարլու, Ղամարլու անվանումները։ Մեծամոր է վերանվանվել 1946 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Մեծամոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1915-1920 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից՝ Սուրմալուից, Բիթլիսից և Վանից։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2005 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 127 | 408 | 288 | 386 | 533 | 724 | 1136 |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1136 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 57%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 345 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (133 հա), բազմամյա տնկարկներ (14 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 53 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|