Մուսալեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մուսալեռ
գյուղը Արարատի համայնապատկերով
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ՂեկավարՍիմա Հակոբյան
Այլ անվանումներԳինեվետ
Մակերես6.46 կմ²
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3250 մարդ (2021)
Խտություն391 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմուսալեռցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1140[2]
Մուսալեռ (Հայաստան)##
Մուսալեռ (Հայաստան)
Մուսալեռ (Արմավիրի մարզ)##
Մուսալեռ (Արմավիրի մարզ)

Մուսալեռ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գյուղն ունի մեկ եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, մեկ դպրոց, 3250 բնակչություն, երիտասարդական ակումբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Երևանից՝ 12 կմ, մարզկենտրոնից` 34 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան (Մուսալեռ)

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մի մասը հայրենադարձել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և Կիլիկիայի Մուսալեռի գյուղերից 1946 թվականին։

Հուշարձան Մուսալեռ գյուղում

Մուսալեռի ազգաբնակչության փոփոխությունը[3]։

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 57 565 1260 3114 2197 2378[4] 2534 2894 2641[5]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային կոթողներ՝ Հուշարձան նվիրված Մուսալեռան հերոսամարտին (1976 թ.)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 616.9 հեկտար, որից՝ 48.3 հեկտարը արոտ, 248.3 վարելահողեր, 105.8 հեկտարը այգիները։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ուշագրավ կառույցը նրա հյուսիս-արևելքում, բարձունքի վրա կանգնեցված հուշարձանն է՝ ի հիշատակ 1915 թվականի Մուսա լեռան հերոսական մարտերի։ Գյուղում է գտնվում նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27 
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 4 
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 775
  5. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]