Էջմիածնի շրջան
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ՀԽՍՀ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Ներառում է | 1 քաղաք,43 գյուղ |
Վարչկենտրոն | Վաղարշապատ |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 79 500 մարդ (1989) |
Տարածք | 377 |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 870 մ |
Հիմնադրված է | 1930 թ. |
Ժամային գոտի | +4 |
Հեռախոսային կոդ | +374 (231)[1] |
Փոստային ինդեքսներ | 1100-1149[2] |
Վաղարշապատի շրջան, վարչական շրջան Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում։ Կազմվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածքը՝ 377 կմ²։ Հարավ-արևմուտքից սահմանակից է Թուրքիային։ Վարչական կենտրոնը՝ Վաղարշապատ։
Բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, ընդգրկում է Քասաղ, Հրազդան (աջափնյա) գետերի ստորին հոսանքների և Մեծամոր գետի ավազանները։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 °C-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Արևմտյան մասում գտնվում է Այղր լիճը։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը ունի 1 քաղաք (Վաղարշապատ) և 43 գյուղ։ Բնակավայրերն են՝
- Ակնալիճ
- Ակնաշեն
- Աղավնատուն
- Ամբերդ
- Այգեկ
- Այգեշատ
- Ապագա
- Առատաշեն
- Արագած
- Արաքս
- Արշալույս
- Արտիմետ
- Արևաշատ
- Բաղրամյան
- Գեղակերտ
- Գայ
- Գրիբոյեդով
- Դաշտ
- Դողս
- Թաիրով
- Լեռնամերձ
- Լուսագյուղ
- Խորոնք
- Ծաղկալանջ
- Ծաղկունք
- Ծիածան
- Հայթաղ
- Հայկաշեն
- Հովտամեջ
- Մեծամոր
- Մերձավան
- Մրգաստան
- Մուսալեռ
- Նորակերտ
- Շահումյան
- Շահումյանի թ/ֆ
- Ոսկեհատ
- Պտղունք
- Ջրարբի
- Ջրառատ
- Տարոնիկ
- Փարաքար
- Ֆերիկ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 73)։ |