Անիի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՄարալիկ
Խոշորագույն քաղաքՄարալիկ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)19 700
Խտություն46
Ազգային կազմՀայեր
Տարածք429
(1,4 %)
Հիմնադրված է1937-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

Անիի շրջան (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ արևմտյան մասում՝ սահմանակցելով Թուրքիային։ Կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 429 քառ. կմ էր, բնակչությունը՝ 19 700 մարդ (1987), խտությունը՝ 46 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի շրջանի վարչական կենտրոնն էր Մարալիկ ավանը։ Ուներ 2 քտա (Մարալիկ, Անիպեմզա), 2 ավանային և 13 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Անիի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Կամսարականների, Պահլավունիների, Վաչուտյանների և այլ իշխանների տոհմական կալվածքը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Անիի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի գավառի մեջ։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են են Երերույքի տաճարը (5-րդ դար), Բարձրաշենի ու Սառնաղբյուրի եկեղեցիները (7-րդ դար)։ Կան կիկլոպյան ամրոցներ, կրոմլեխներ։

Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1937 թվականին։ 1987 թվականին կար 69 սկզբնական կուսակցական, 83 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Անի» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի շրջանը տարածքն զբաղեցնում է Շիրակի դաշտի հարավարևմտյան մասը։ Մակերևույթը բլրահարթավայրային է, բարձրությունը՝ 1300-2444 մ։ Տիրապետում են լեռնատափաստանային և ենթալպյան մարգագետնային լանդշաֆտները։ Հարուստ է շինանյութերով։

Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 8 °C-ից մինչև -9 °C, հուլիսինը՝ 16-20 °C, տարեկան տեղումները՝ 400-500 մմ, վեգետացիայի շրջանը՝ 120-150 օր։ Արևմտյան սահմանով հոսում է Ախուրյան գետը։ Տարածքում են Սառնաղբյուրի և Ախուրյանի ջրամբարները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են շինանյութերի արդյունահանումը, էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությունը, անասնապահությունը, հացահատիկի ու կերային կուլտուրաների մշակումը։ Գործում էր 9 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջատար էին Մարալիկի լուսատեխնիկական էլեկտրասարքավորումների գործարանը, Մարալիկի և Անիպեմզայի շինանյութերի և իրերի կոմբինատները, Չկալովի անվ․ կարի արտադրական միավորման Սառնաղբյուրի և Գուսանագյուղի, «Ստրոմմաշինա» գործարանի և «Հայկերամիկա» կոմբինատի Անի կայարանի մասնաճյուղերը, Հիդրոհաղորդակ արտադր․ միավորման Մարալիկի գործարանը, Անիի գլխավորող պանրագործարանը, Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան։

Կար 8 կոլեկտիվ և 7 խորհրդային տնտեսություն։ Երկաթուղիների երկարությունը 44 կմ էր, ավտոճանապարհներինը՝ մոտ 160 կմ։ Գործում էր 8 կապի բաժանմունք։

1986-87 ուսումնական տարում կար 12 միջնակարգ, 5 ութամյա, 1 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր 22 գրադարան, 11 մշակույթի տուն, 7 ակումբ, 1 կինոթատրոն, 1 ժող․ թատրոն, 3 հիվանդանոց, 1 ամբուլատորիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 413