Քարաբերդ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Քարաբերդ
Karaberd Sheep.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես26.3 կմ²
ԲԾՄ1675 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1276[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունքարաբերդցի
Ժամային գոտիUTC+4
##Քարաբերդ (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Քարաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա, Տաշխալա անվանումները։ Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խնուսի, Բասենի շրջաններից 1829-1830 թթ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1103 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 131 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Քարաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 622 933 1000 1079 822 987 1002 1013 1090[3] 931[4]

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 915 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 173 և 1340 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ[5]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաբերդն ունի “Ժամ” եկեղեցի (XVIII դար) և “Խաչի բացատ” մատուռ։ Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում հին մատուռի տեղում՝ 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը։ Շրջակայքում կան հին բերդի ավերակներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]