Լուսակերտ (Շիրակի մարզ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Լուսակերտ | ||
| 40°40′00″N 43°52′00″E / 40.66667°N 43.86667°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Շիրակի մարզ | |
| ԲԾՄ | 1540 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 765[1] մարդ (2012) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Լուսակերտ (նախկին անվանումը՝ Թալիբօղլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ։ Վերանվանվել է Լուսակերտ 1948 թ. հուլիսի 15-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսակերտի մշտական բնակչությունը կազմել է 754, առկա բնակչությունը՝ 685 մարդ[3]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1915-1920 թթ.-ին գաղթել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսի Քյուլվերան գյուղից[2]։ Լուսակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
| Տարի | Բնակչություն | |
|---|---|---|
| 1831 | 126 | [5] |
| 1873 | 309 | [6] |
| 1897 | 416 | [5] |
| 1926 | 425 | [5] |
| 1939 | 644 | [5] |
| 1959 | 608 | [5] |
| 1979 | 712 | [5] |
| 1989 | 888 | [7] |
| 2001 | 713 | [5] |
| 2011 | 754 | [8] |

Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսակերտն ունի XVII-XIX դարերի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերող դամբարաններ և հնություններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 607
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 3 4 5 6 7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 695. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
