Արջուտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Մակերես | 26,95 կմ² | ||
ԲԾՄ | 1400-1600 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼990 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արջուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Արջուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կազմում, Վանաձոր քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում, բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա՝ ծովի մակարդակից 1400-1600 մ բարձրության վրա։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արջուտի մշտական բնակչությունը կազմել է 990, առկա բնակչությունը` 723 մարդ[2]։ Մինչև 1988-1988 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։
Արջուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (170 հա)։ Կան պտղատու այգիներ (6 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (780 հա), խոտհարքներ (73 հա), վարելահողեր (77 հա)։
Բնակչության հիմնական զբաղվածությունը հանդիասանում է դաշտավարությունը, անասնապահությունը, բանջարաբուծությունն ու մեղվաբուծությունը։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջուտում կան ածխաթթվային հանքային աղբյուրներ և տուֆի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջուտն ունի Առաքելոց խաչ անվանմամբ մատուռ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ Արջուտն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 574.
- ↑ «Արջուտ»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 29
|
|