Ճոճկան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Ըստ Ղազար Փարպեցու՝ Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ռոջիկ իշխանի կողմից։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 740 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային։ Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները։ Գյուղում ապրում են 2034 բնակիչներ։ Համայնքում կա 408 առանձնատուն՝ 36180 քմ տարածքով։ Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց։ Դպրոցում սովորում են 380 աշակերտներ։ Համայնքն ունի մեկ մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 7512 անուն գիրք և տեղավորված է մշակույթի պալատում։ Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000 թ., ապահովված է բուժ. սարքավորումներով։ 1960-1990 թթ գյուղում արտադրվել և մթերվել է տարեկան մինչև 3 000 տոննա պտուղ, 300 տ խաղող և 1 000 տ բանջարեղեն։