Կաթնաջուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաջուր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կաթնաջուր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
ԲԾՄ | 1720 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1 990[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կաթնաջուր, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Բազումի լեռնաշղթայի արևմտյան մասի սարահարթի հարավում։
Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 720 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 31 կմ արևմուտք։ Գյուղն ունի 21 քառ.կմ տարածություն, գտնվում է Սպիտակի շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչները հին գյուղի ավերակների վրա բնակություն են հաստատել 1826 թվականին։ Գյուղում բնակություն հաստատած առաջին ընտանիքների մեծ մասը գաղթել էր Իրանի հայաշատ գավառներից, ինչպես նաև Մուշից, իսկ մի քանի ընտանիքներ էլ փոխադրվել էին Աշտարակից։ Կաթնաջուր գյուղն ընկած է Փամբակի լեռնաշղթայի հյուսային լանջին, գտնվում է ծովի մակերևույթից 1715 մ բարձրության վրա։ Ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Համայնքի գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի բազմամյա խոտաբույսերի արտադրությամբ, մշակում են նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։ Գյուղատնտեսության բնագավառում համայնքը աչքի չի ընկնում բարվոք ոռոգման ներքին ցանցով։ Անասնապահության բնագավառում հիմնականում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 2001 թ.-ին, սակայն բացակայում են մարզադահլիճը և լաբորատոր սենյակները։ Դպրոցում սովորում են 420 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որը չունի շենքային պայմաններ և համապատասխան գույք, որը հնարավարություն կտար կազմակերպել ազգաբնակչության հանգիստը։ Գյուղն ունի բուժ-կետ, որը գործում է տնակային պայմաններում։ Գյուղի առաջին վարժուհին եղել է օրիորդ Մանյան, որը եկել է Թիֆլիսից, ավարտել էր Գայանյան դպրոցը։ Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին գյուղացիները մտել են կամավորական ջոկատներ՝ արևմտահայության ազատագրման գործին օգնելու համար։ Արցախյան հերոսամարտին Կաթնաջուրից մասնակցել և զոհվել է Ազատամարտիկ Սողոմոն Բաբկենի Սեյրանյանը [21.11.1957]։ Նա հերոսաբար զոհվեց 22.11.1992 -ին, Լաչինի շրջանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնաջուրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 108 | 1 165 | 1 528 | 1 548 | 1 620 | 1 867 | 1 726 | 1 899 | 1 990 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 104»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 10