Jump to content

Քարաբերդ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Քարաբերդ
40°50′52″N 44°31′20″E / 40.84778°N 44.52222°E / 40.84778; 44.52222
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղԼոռու մարզ
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն107[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարաբերդ (Լոռու մարզ) (Հայաստան)
Քարաբերդ (Լոռու մարզ) (Հայաստան)
Քարաբերդ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Քարաբերդ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Քարաբերդ (նախկին անվանումը՝ Սարմսախլու), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքի կազմում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 4 կմ հյուսիս։ Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Քարաբերդ 1946 թվականի ապրիլի 4-ին[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը, կառուցված 1820-1840-ական թվականներին, գտնվում է մարզկենտրոնից 15 կմ հեռավորության վրա՝ Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու ձախ կողմում 5 կմ հեռավորության վրա[3]։ Համայնքը իր վարչական տարածքով սահմանակից է Վահագնի, Փամբակ, Գուգարք համայնքների վարչական տարածքներին և Լեռնային զինվորական ուսումնական տեղամասին։ Համայնքից ոչ հեռու գտնվում է Փամբակ կայարանը՝ 5կմ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, գտնվում է ծովի մակարդակից 1550-1655 մ բարձրության վրա[3]։

Գյուղում են գտնվում Ժամ կոչվող եկեղեցին (18-րդ դար) և Խաչի բացատ մատուռը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թվականին մարդահամարի արդյունքների՝ Քարաբերդի մշտական բնակչությունը կազմել է 107, առկա բնակչությունը՝ 121 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։

Քարաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1887 1926 1939 1959 1970 2001 2011
Բնակիչ 87 606 769 743 475 115 107 107[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 310
  3. 1 2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 531.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 206» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.