Ուրասար
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրասար (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ուրասար | |||
Եկեղեցի Ուրասարում | |||
| 41°00′55″N 44°16′48″E / 41.01528°N 44.28000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Լոռու մարզ | ||
| Համայնք | Ստեփանավան (համայնք) | Ստեփանավան համայնք[1] | ||
| ԲԾՄ | 1525 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 347[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
|
| |||
Ուրասար (նախկին անվանումները` Կույբիշև, Նովոպոկրովկա), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 7 կմ արևմուտք, Ձորագետի աջ կողմում։ Գյուղը վերանվանվել է 1939 թվականի մայիսի 4-ին[3], Ուրասար՝ 1991 թվականի օգոստոսի 8-ին[4]։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1525 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ուրասարի մշտական բնակչությունը կազմել է 347, առկա բնակչությունը՝ 328 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ[3][5], 1989 թ. դրությամբ բնակչության մոտավորապես կեսը կազմել են հայերը[6]։
Ուրասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 371 | 473 | 804 | 949 | 674 | 617 | 1128 | 473 | 394 | 347[2] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Ստեփանավան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 272 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 200» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 4-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 208 — 916 էջ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրասար» հոդվածին։ |
| ||||||

