Ձորագյուղ (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագյուղ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ձորագյուղ | ||
Ձորագյուղի համայնապատկեր | ||
| 40°57′06″N 44°36′19″E / 40.95167°N 44.60528°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Լոռու | |
| Գյուղ | Փամբակ համայնք | |
| ԲԾՄ | 1250 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼334 մարդ (2011)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքի կազմում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 18 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման անկյունում՝ Փամբակի ձախ կողմում, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորագյուղը հիմնադրվել է 1804 թվականին Փոքր աղբյուրի ձորում, իսկ 1829 թվականին տեղափոխվել են ներկա բնակատեղին[2]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կա երկու եկեղեցի, մեկը՝ 12-13 դարերի, մյուսը՝ 1906 թվական։ Ձորագետի աջ ափին է գտնվում Քիր ու ախպեր ամրոցը (10-13 դդ.)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ձորագյուղի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 319 մարդ[3]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչները հայեր են[2][4]։
Ձորագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուն գյուղի կենտրոնական հատվածում
- Գյուղական տեսարան
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, 1906
- Ձորագյուղի հիմնական դպրոցի շենքը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- 1 2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 483 — 992 էջ։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 3 4 5 6 7 8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 761. — 4696 p.
