Շենավան (Լոռու մարզ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենավան
Գյուղ | ||
---|---|---|
Շենավան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 587[1] մարդ (2004) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շենավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 21 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Շենավան գետի ափին՝ ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։
Գյուղի ներկայիս բնակիչների մի մասի նախնիները եկել են Բաքու և Մինգեչաուր քաղաքներից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Գյուղն ունի եկեղեցի (5-19 դդ.)։ Գյուղի հյուսիսային մասում գտնվում է Կարմիր ավերակներ գյուղատեղին (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 41 | 220 | 212 | 444 | 513 | 601 | 571 | 193 | 475 | 587 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 157»։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27