Արևաշող
Գյուղ | ||
---|---|---|
Արևաշող | ||
![]() Սուրբ Սահակ մատուռը գյուղի հյուսիսում | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Մակերես | 23.68 կմ² | |
ԲԾՄ | 1730 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2645[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արևաշողցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/483/ (հայ.) | |
| ||
Արևաշող, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, մարզկենտրոնից՝ 20 կմ հյուսիս-արևմուտք, Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղադրված է Փամբակ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա։
Արևաշողցիների նախնիները ներգաղթել են Պարսկաստանի Խոյ նահանգի Սալմաստ և Մակու գավառներից։
Գյուղը խիստ տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից։
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևաշողը (Չիգդամալ) եղել է Արարատյան կամ Վանի թագավորության կազմում, Հայաստանի կազմում էր Երվանդունիների, Արտաշեսյանների թագավորության ժամանակ։ 972 թվականին Բագրատունիները հիմնում են Տաշիր-Ձորագետի կամ Լոռվա թագավորություն, որն իր գոյությունն պահպանել է մինչև 13-րդ դարը։ 12-րդ դարում եղել է Զաքարյանների իշխանապետության մեջ։ Գյուղը 1978 թ․ հունվարի 25-ին պաշտոնապես անվանվեց Արևաշող։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների միջին քանակը կազմում է 600-700 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևաշողի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1906 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 987 | 2375 | 2375 | 2503 | 2779 | 3054 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղվածությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։ Նախկինում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, որոնք վերամշակվում էին Սպիտակի շաքարի գործարանում։ Գյուղի կուլտիվացված գյուղատնտեսական հողերը տարածված են Բազումի լեռնաշղթայի հովիտներում։ Գյուղի տարածքը հիմնականում ծածկված է տափաստանային բուսականությամբ։ Գյուղի տարածքում աճում են նաև բազմաթիվ վայրի բույսեր որոնց մի մասը հանդիսանում է նաև բուսաբուժության համար շատ օգտակար։
1988 թ.-ից հետո ցանքատարածությունները զգալի կրճատվեցին, քանի որ գործարանը երկրաշարժից հիմնովին ավերվել էր։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղի շրջակայքում կան 2 գյուղատեղիների և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ։ Գյուղում են գտնվում «Արևշողի ժամ» (XIX դար), Սբ. Սահակ, Սբ. Գրիգոր մատուռները։ Նաև Արևաշողում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Սամվել Ադամյանը։ Այդ հրաշագեղ եկեղեցին օրհնել և օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ վեհափառը։ 2005 թվականի դեկտեմբերի 9-ին կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց։ Իսկ գյուղապետարանը, գրադարանը, բուժկետը և կապի հանգույցը գործում են ժամանակավոր շինություններում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 13
- ↑ «Արևաշող»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 29