Կուրթան
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Կուրթան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
ԲԾՄ | 1260 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2117[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կուրթանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կուրթան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջ կողմում։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կուրթանի մշտական բնակչությունը կազմել է 2117, առկա բնակչությունը` 2048 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 187 | 1159 | 1831 | 2297 | 2143 | 1818 | 2547[3] | 2032 | 2117[1] |
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից արևելք՝ Հնեվանի ձորում գտնվում է Հնեվանքի համալիրը (X-XIV դարեր), Սբ. Աստվածածին (VI դարեր), «Գտեվանք» (VI-XVII դարեր), “Ճգնավոր” (XI դար) եկեղեցիները, «Սրբություն» և Սբ. Կիրակի (X-XX դարեր) մատուռները, իսկ 2 կմ հարավ-արևմուտք՝ «Ջրաշեն» եկեղեցին (X դար)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 15
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 746 — 916 էջ։