Ամրակից
Գյուղ | ||
---|---|---|
Ամրակից | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Գյուղապետ | Արթուր Ներկարարյան | |
Հիմնադրված է | 1840-ական թթ. թ. | |
Այլ անվանումներ | Կիրովո, Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա | |
Մակերես | 12.148 կմ² | |
ԲԾՄ | 1380 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, Ռուսերեն | |
Բնակչություն | 675[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ, Ուկրաինացիներ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Ռուս ուղղափառ եկեղեցի | |
Տեղաբնականուն | ամրակիցեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/475/ (հայ.) | |
| ||
Ամրակից, գյուղ Լոռու մարզում` Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 4 կմ դեպի արևելք։ Մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ. պատմական Ամրակ (Ամրակից) գյուղի տեղում։ Նախկինում ունեցել է Կիրովո, Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա անվանումները։ Ամրակից է վերանվանվել 1991 թ.-ին։
Գյուղը կոչվել է Նովոնիկոլաևկա և Նիկոլաևկա` ի պատիվ Նիկոլայ Հրաշագործի, որը կառուցել է նաև Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին։
Ըստ գյուղի բնակիչների` Կիրովո անունը կապված է Կիրով հեղափոխականի անվան հետ, որն այդ ժամանակ գործունեություն է ծավալել գյուղում։
Գյուղը գտնվում է Ձորագետի աջափնյակում` Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին` բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա։
Գյուղում կա քարաշեն եկեղեցի։
2017 թվականին այն ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի մեջ։ Համարվում է, որ Ամրակիցը հիմնադրվել է 1840-ական թթ., չնայած այստեղ ավելի հին պատմական կառույցներ կան, օրինակ՝ 13-րդ դարի եկեղեցիներ, 13-18-րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, ինչպես նաև միջնադարյան Ամրակ (Ամրակից) գյուղատեղին, որի անունն էլ կրում է ներկա բնակավայրը։
Ամրակիցը մինչև 1960-ականները ռուսական գյուղ էր, սակայն այդ տարիներին այստեղ սկսել են հայեր հաստատվել, որոնց թիվը կտրուկ աճել է 1988-ի երկրաշարժից հետո։ Հայերը եկել են տարբեր վայրերից, այդ թվում՝ Ստեփանավանից, Երևանից, մի մասն էլ (35-40 %) գաղթել է Ադրբեջանից։
1970-ականներին Ամրակիցում նաև ադրբեջանցիներ էին ապրում, որոնք հետագայում հեռացել են, իսկ ռուսների թիվն սկսել է նվազել երկրաշարժից հետո, նրանք տեղափոխվել են հատկապես Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասեր։
Այսօր շուրջ 600 բնակիչ ունեցող Ամրակիցում միայն 15-20 ռուս է ապրում, մյուսները հայեր են։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Շրջակայքում կան անտառներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թ.-ին ունեցել է 495 հայ և ռուս բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 530 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։
Ամրակիցի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1873 | 1897 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 289 | 413 | 611 | 589 | 520 | 495 | 407 | 675 | 463 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (428 հա), ինչպես նաև խոտհարքները (137 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 46 և 371 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ և կապի հանգույց։ 2013 թ.-ի դրությամբ համայնքում գործում են 1 վերամշակող և 1 էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի
- Ամրակիցի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 10
- ↑ «Ամրակից»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 22
3.https://peoplemedia.am/surb-nikolay-hrashagorc-ekexeci-haykakan-gyuxi-rusakan-ekexecin Archived 2020-10-18 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամրակից կատեգորիայում։ |